Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին
16.11.2019 | 16:12

Հարգելի պարոն Ամիրխանյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր երաժշտությունը կարողանում է աներևույթ ձգողական ուժով միմյանց ամուր կապել հնչյունը, բառը և մարդուն՝ ստեղծելով ներդաշնակ մի ամբողջություն: Պատահական չէ, որ Ձեր ստեղծագործությունները տասնամյակների ճանապարհ են անցել ՝ սիրելի դառնալով տարբեր սերունդների համար: Ինքս դեռ դպրոցական տարիներից հաճույքով եմ ունկնդրել Ձեր երգերը: Կոմպոզիտորի մնայուն ձեռագիրը, որ բնորոշ է Ձեզ, ձևավորում է ուրույն ճաշակ և սեր երաժշտության, երգի և ընդհանրապես արվեստի հանդեպ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ