Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
18.11.2019 | 14:09

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 22-ին ելույթ կունենա Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում հանդես գալու հրավերը ստացել է «Տաղանդ և հաջողություն» կրթական հիմնադրամի կողմից՝ մշակութային ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային երեկոյի ընթացքում կներկայացնի հայ և ռուս կոմպոզիտորների՝ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Պրոկոֆևի‚ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ հանդես կգա հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ