Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն առաջարկում է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնելու ցանկը

Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն առաջարկում է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնելու ցանկը
18.11.2019 | 14:15

Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը կարծում է, որ կոռուպցիայի կանխարգելման համար պետք է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրերը ներկայացնելու ցանկը:

Ըստ թեկնածուի՝ որոշ դեպքերում հայտարարագիր պետք է ներկայացվեն, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամների կողմից, այլև՝ փոխկապակցված անձանց: «Իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ միայն ընտանիքի անդամները չեն, որ ունեն հայտարարագրելու բան: Ունենք պրակտիկա, երբ տարբեր միջոցներ գրանցվում են ընտանիքից դուրս մարդկանց անուններով: Շատ կարևոր է բացահայտել, թե ովքեր են այդ անձինք: Միևնույն ժամանակ դա չի կարող լինել հստակ կարգավորմամբ և չի կարող լինել բոլորին վերաբերող կարգ, բայց առանձին դեպքերում գուցե կարիք լինի, որ հայտարարագիր ներկայացնեն անձինք, ովքեր չեն հանդիսանում ընտանիքի անդամներ»,-խորհրդարանում ասաց Ալեքսանյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի ժամանակ:


Հանձնաժողովի մեկական թեկնածու են առաջարկել կառավարությունը, ԱԺ 3 խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ