Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանը կօգնի Թուրքիային 5-րդ սերնդի կործանիչ ստեղծել

Ռուսաստանը կօգնի Թուրքիային 5-րդ սերնդի կործանիչ ստեղծել
18.11.2019 | 14:16

Ռուսաստանը պատրաստ է տեխնոլոգիական աջակցություն տրամադրել Թուրքիային՝ 5-րդ սերնդի ազգային կործանիչ ստեղծելու գործում՝ Դուբայի ցուցահանդեսի ժամանակ ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դիմիտրի Շուգաևը:

«Մենք այս ոլորտում առաջարկելու բան ունենք մեր թուրք գործընկերներին: Նրանք նույնպես շատ լավ աշխատանքներ են անում: Մենք կարող ենք լրջորեն օգնել նրանց»,- ասել է Շուգաևը:

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ