Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սաուդյան Արաբիայի պետական նավթային հսկան գնահատվել է 1.7 տրիլիոն դոլար

Սաուդյան Արաբիայի պետական նավթային հսկան գնահատվել է 1.7 տրիլիոն դոլար
18.11.2019 | 14:18

Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco նավթային ընկերությունը գնահատվել է 1.7 տրիլիոն դոլար՝ հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը, նավթային հսկան մտադիր է վաճառել իր 200 մլրդ արժողությամբ բաժնետոմսերի 1.5 տոկոսը` մասնակի սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում: Յուրաքանչյուր բաժնետոմս գնահատվում է 30-32 ռիալ (8-8.53 դոլար):

Դա նշանակում է, որ Saudi Aramco-ն աշխարհի ամենաշահութաբեր և ամենաթանկարժեք ընկերությունն է և կարող է արժենալ 6-6.4 տրիլիոն ռիալ (1.6-1.7 տրիլիոն դոլար)՝ շրջանցելով Apple տեխնոլոգիական հսկային, որը տարիներ շարունակ ճանաչվում է ամենաթանկն աշխարհում: Դա սաուդական ընկերության միակ ռեկորդը չի լինի, եթե նման բարձր գներով վաճառք իրականացվի: Բաժնետոմսերի վաճառքը 25 մլրդ դոլարի եկամուտ կբերի ընկերությանը, որ կգերազանցի չինական Alibaba-ի՝ 2014-ի արդյունքները, երբ առաջին անգամ գրանցվել էր Նյու Յորքի ֆոնդային բորսայում:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ