Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Բունդեստագում ԱՄՆ-ը որակվել է ՆԱՏՕ-ի «գերեզմանափոր»

Բունդեստագում ԱՄՆ-ը որակվել է ՆԱՏՕ-ի «գերեզմանափոր»
18.11.2019 | 14:22

Բունդեստագում Ձախ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Նոյն ասել է, որ ԱՄՆ-ը, ինչպես Թուրքիան, «ՆԱՏՕ-ի գերեզմանաքարերն» են: Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը մոտ է «ուղեղի մահվան», ինչպես ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Դաշինքի գործընկերները ՆԱՏՕ-ից բացի ավելի ու ավելի են խոսում իրենց շահերի մասին: Մյուս կողմից, մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ն գործիքազերծելու փորձեր` մեր շահերից ելնելով»,- եզրափակել է Նոյը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ու Թուրքիան հետապնդել են իրենց շահերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի օգտագործմամբ:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ