Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արագած լեռան ձնհալից առաջացած լճի վրա կտեղակայվեն ապակյա տնակներ

Արագած լեռան ձնհալից առաջացած լճի վրա կտեղակայվեն ապակյա տնակներ
18.11.2019 | 14:44

Բյուրական համայնքի երիտասարդները 2014 թվականից նախաձեռնել և իրականացնում են տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կենտրոնացած են համայնքում գյուղատնտեսական ապրանքների արտադրությանն ու զարգացմանը, այդ թվում Չրի Տունը, օրգանական սերտիֆիկացման անցումային փուլում գտնվող ելակի ջերմատունը, չրերով և ընդեղենով լցոնված մեղրերի արտադրություն, ինչպես նաև հիմնել են այցելուների հյուրընկալման կենտրոն։

Նրանք նախաձեռնել և իրականացնում են գյուղատնտեսական ուղղվածության ճամբարներ 6-16 տարեկան երեխաների և դեռահասների համար։

Հաջորդ համայնքային նախաձեռնությունը յուրօրինակ է իր մոդելով. այն է զարգացնել Բյուրական համայնքը՝ հավաքելով Արագած լեռան ձնհալից կուտակված ջրերը և ստեղծել նոր միավոր, որտեղ կկարողանան ներգրավել այցելուների՝ Բյուրական համայնքի զարգացման նպատակով։

Ստեղծվել է Rural Culture սոցիալական ձեռնարկատիրության մոդել, որը իր մեջ է համախմբում 2 հիմնական ուղղություն՝

Հայաստանում ներդնել “Responsible agricultural travel” մոդել, որի ուղղորդմամբ այցելուները հնարավորություն կունենենան փորձառություն ստանալ Հայաստանի գյուղական համայնքներում, ինչպես նաև փոխանցել իրենց փորձառությունը հյուրընկալող ընտանիքներին։

Իրագործելի դարձնել «Կախարդական Երազ» նորարական գաղափարը Բյուրական համայնքում, որն իրենից ներկայացնում է արհեստական լճակ՝ հարուստ ձկներով և բադերով, ինչպես նաև ջրի վրա հատուկ հարմարեցված ապակյա տնակներ, որտեղ այցելուները կարող են գիշերել և հիանալ/ դիտել աստղերը։

Նոյեմբերի 22-ին The Club Ակումբում, ժամը 15:00-ին կկայանա վերը նշված 2 հիմնական ուղությունների ներկայացումը և կմեկնարկվի ֆոնդհայթայթման՝ crowdfunding-ի արշավը։ Այդ օրը ներկայացվող մոդելը հավանության է արժանացել է Հռոմ քաղաքում FAO Side event 54-ի ժամանակ։ Ֆոնդահայթայթման ծրագիրը նախատեսում է տոմսերի վաղաժամկետ ամրագրում՝ 50 տոկոս զեղչով և ոչ միայն։ Այս մոդելի իրականացումը հնարավորություն կտա ծրագրում ներգրավվել շուրջ 25 տնային տնտեսություններ, և 20 երիտասարդ մշտական աշխատատեղ կունենան Բյուրականում։

Միջոցառմանը հրավիրված հյուրերի թվում են Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տուրիզմի կոմիտեի, Արագածոտնի մարզպետարանի, ԵՄ Հայաստանի պատվիրակության, տեղական և միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ