Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անջրպետը խորանում է

Անջրպետը խորանում է
21.11.2019 | 13:44

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության և «Լուսավորի» միջև անջրպետը խորանում է։ Բյուջեի առթիվ ծագած հակամարտությունը դրսևորվում է այլ հարթակներում։ ԱՄՆ գործուղված Լիլիթ Մակունցի՝ հայ համայնքի հետ նոյեմբերի 19-ին ծրագրված հանդիպումը տեղափոխել են նոյեմբերի 18-ին՝ այն օրը և գրեթե նույն ժամին, երբ Էդմոն Մարուքյանն էր հրավիրել հանդիպում։ Դրանով, ըստ ԼՀԿ-ականների, ցանկացել են, որ հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընդդիմադիր պատգամավորի հանդիպմանը և չլսի ՀՀ իշխանությունների քննադատություն։


Բացի դա, լրագրողների մեծ մասն էլ կլուսաբանեն ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանական պատգամավորի հանդիպումը։ Ավելին՝ Մարուքյանը, մեր տեղեկություններով, պարզաբանում է պահանջել Մակունցից։ Նա ասել է, որ այլ՝ չպլանավորված հանդիպումների պատճառով է հարկադրված եղել օրը փոխել՝ միտումնավոր չի եղել»:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ