Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
29.11.2019 | 00:45
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխի­թա­րե­ցի ձեզ։ Ի­մա­ցի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վա­խե­ցար մահ­կա­նա­ցու մար­դուց և ա­դա­մոր­դուց, ո­րոնք չո­րա­ցան ինչ­պես խոտ։ Դու մո­ռա­ցար Աստ­ծուն` քո Ա­րար­չին, որ ստեղ­ծեց եր­կին­քը և հաս­տա­տեց եր­կի­րը, ու դու միշտ, ա­մեն օր վա­խե­նում էիր քեզ նե­ղո­ղի բար­կու­թյու­նից` մտա­ծե­լով, թե նա կբ­նաջն­ջի քեզ։ Բայց ու՞ր է քեզ նե­ղո­ղի բար­կու­թյու­նը։ Քո փր­կու­թյու­նը նա չի կա­րող կա­սեց­նել, չի կա­րող ու­շաց­նել, ոչ էլ կա­րող է քեզ ոչն­չաց­նե­լով սպա­նել, և քո հա­ցը չի պա­կա­սե­լու։ Ես եմ քո Տեր Աստ­վա­ծը, որ ա­լե­կո­ծում եմ ծո­վը և նրա ա­լիք­նե­րին ստի­պում մռն­չալ. Զո­րու­թյուն­նե­րի Տեր է իմ ա­նու­նը։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 51. 12-15
Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ