Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուստամ Բադասյան. Պետությունը ձեռք է մեկնել ՍԴ դատավորներին

Ռուստամ Բադասյան. Պետությունը ձեռք է մեկնել ՍԴ դատավորներին
09.12.2019 | 21:47

«Եթե երկրում իշխանության փոխոխություն տեղի ունենա, պարզվի՝ դուք երիտասարդ տարիքում պետք է գնաք կենսաթոշակի, դուք կգնա՞ք»,- ԱԺ-ում ՍԴ դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Բադասյանն ասաց, որ Հայաստանում ուղղակի իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել, Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որ հետևանք էր տարիներ շարունակ կուտակված խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի բարձր մակարդակի, դատական համակարգի ձևավորման վրա կոռուպցիայի ազդեցության: «Հետևաբար, սրանք տարբեր իրավիճակներ են, խորքային քաղաքական փոփոխություններ են երկրում: Եթե խնդիրը նրանում է, որ ես նշանակված լինեի ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ կողմից, եթե չլիներ այն գնահատականները, որը Հայաստանի դատական համակարգի շուրջ տարիներ շարունակ եղել են, ես խնդիր կտեսնեմ վաղ կենսաթոշակի առաջարկի մասով: Սակայն այն խորքային խնդիրները, որոնք կան Հայաստանում, և հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունը խնդիր ունի դրանք լուծելու հերթականությամբ և կոռուպցիան արմատախիլ անելու նաև դատական համակարգից, այս պարագայում պետության կողմից մեկնված ձեռքը սեղմելը, կարծում եմ, պատվով հեռանալու և սահմանադրական նոր մոդելի դատական համակարգ ունենալու հնարավորություն է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում պետության մեկնած ձեռքը սեղմելու»,- ասաց նախարարը: Ըստ նրա՝ եթե միանգամից ՍԴ 7 դատավորնրը դիմեն վաղ կենսաթոշակի, ֆինանսական գնահատականը 630 մլն դրամի շրջանակներում է:

«Ինչ վերաբերում է հարկատուների գումարներից նման շռայլության գնալու խնդրին, ապա, կներեք, բայց եթե մենք նույն տրամաբանությամբ գնանք, հանրությունն ավելի անհանդուրժող կլինի, եթե մենք դատական համակարգում ընդհանրապես ոչ մի բան չփոխենք, ամեն ամիս իրենց վճարած հարկերից աշխատավարձ վճարվենք այն դատավորներին, որոնց հանրությունը չի վստահում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ