Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ժպտա­ցեք

Ժպտա­ցեք
13.12.2019 | 00:13
«Ա­մեն ինչ ու­նայն է՝ քա­մու աշ­խա­տանք»՝ Ժո­ղո­վող: ՈՒ մենք ծն­վում ու ապ­րում ենք «ու­նայ­նի» մեջ, փոր­ձում եր­ջա­նիկ լի­նել, ապ­րել ու հի­շա­տակ­ներ թող­նել: Մեզ կա­րող են հի­շել մեր հա­րա­զատ­ներն ու մտե­րիմ­նե­րը, հի­շա­տա­կը ընդ­հան­րա­կան է՝ հան­րա­յին գի­տակ­ցու­թյան փաստ: Եվ ու­րեմն՝ ժպ­տա­ցեք:
Ժպ­տա­ցեք, որ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը հրա­վի­րում է Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ՝ վա­ռե­լու գլ­խա­վոր տո­նա­ծա­ռի լույ­սե­րը, վա­յե­լե­լու Ա­մա­նո­րի տո­նա­կան ներ­կա­յա­ցում-մյու­զիքլն ու մաս­նակ­ցե­լու Ա­մա­նո­րի և Սուրբ Ծնն­դյան տո­նա­վա­ճա­ռի բաց­մա­նը. «Դեկ­տեմ­բե­րի 21-ին, ժա­մը 20:00-ին ա­րի Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ ու Երևա­նի 2750-ա­մյա­կի պու­րակ: Սպա­սում ենք ձեզ»: Ո­չինչ, որ ա­ռա­ջին նա­խա­դա­սու­թյան մեջ ձեզ դի­մում են ե­զա­կիով, երկ­րոր­դում՝ հոգ­նա­կիով, խառն են, շփո­թել են ե­զա­կին ու հոգ­նա­կին: Իսկ ընդ­հան­րա­պես՝ նրանք ա­նում են ի­րենց գոր­ծը, ձեր գործն է ըն­դու­նել կամ մեր­ժել հրա­վե­րը: Ըն­դու­նել կամ մեր­ժել, որ նրանք տար­բեր են, լավն են, թե վա­տը՝ ըն­կալ­ման հարց է, բայց տար­բեր են: Օ­րի­նակ՝ ա­ռաջ նոր տա­րին ըն­կալ­վում էր ըն­տա­նե­կան տոն, հի­մա՝ ընդ­հան­րա­կան: Վար­չա­պե­տը բա­ցատ­րում է, որ ծախ­սերն ար­վում են, որ մար­դիկ ի­րենց լավ զգան՝ Հա­յաս­տա­նի բո­լոր հատ­ված­նե­րում, որ սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով­նե­րը փո­ղո­ցում նոր տա­րին ա­նեն՝ բո­լո­րի հետ միա­սին ու­րա­խա­նան: Կս­տաց­վի՞: Թող ստաց­վի: Չի՞ ստաց­վի: Բայց ի­րենք ա­մեն ինչ ա­րել են, որ ստաց­վի: Մտա­ծո­ղու­թյան հարց է: Փոխ­քա­ղա­քա­պետ Տիգ­րան Վի­րա­բյա­նը հա­մո­զում է, որ Գո­րան Բրե­գո­վի­չը բա­րե­գոր­ծու­թյուն է ա­նում՝ Երևա­նում 65000 եվ­րո­յով եր­գե­լով իր նվա­գախմ­բի հետ: Իսկ դեկ­տեմ­բե­րի 21-ին տո­նա­ծա­ռի լույ­սե­րը վա­ռե­լու ա­րա­րո­ղու­թյու­նը «կլի­նի հա­յա­ֆի­կաց­ված, հա­մաշ­խար­հա­յին ա­մա­նո­րյա հի­թե­րով, ո­րի վրա մեծ խումբ է աշ­խա­տում»։ «Այս ձևա­չա­փը կլի­նի շատ հե­տաքր­քիր, հան­դի­սա­տե­սը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա հայ էստ­րա­դա­յի աստ­ղե­րին տես­նել ոչ միայն որ­պես եր­գիչ, այլ նաև մյու­զիք­լի ար­տիս­տի կեր­պա­րում։ Սա կլի­նի բո­վան­դա­կա­յին բարձ­րա­կարգ մի­ջո­ցա­ռում»։ Քա­ղա­քա­պե­տա­րանն էլ ա­մա­նո­րյա ծախ­սե­րը չի ա­վե­լաց­րել: Կա­ռա­վա­րու­թյունն է ա­վե­լաց­րել, ու դա ոչ թե ծախս է, այլ ներդ­րում: Կա­ռա­վա­րու­թյու­նը տնօ­րի­նում է հան­րա­պե­տու­թյան բյու­ջեն ու ե­թե այդ բյու­ջեից մաս­հա­նում է ա­նում մայ­րա­քա­ղա­քի հա­մար, ի՞նչ են շա­հում մար­զե­րը: Վար­չա­պե­տը բա­ցատ­րում է, որ շա­հում են՝ զբո­սաշր­ջիկ­ներ են գա­լիս, փող են ծախ­սում, փո­ղը մտ­նում է գան­ձա­րան, ու՝ այդ­պես: Հա­վա­տում եք, թե ոչ, ձեր գործն է, բայց նաև ձեր գործն է հաս­կա­նալ, թե Երևա­նից Էջ­միա­ծին գնա­լու հա­մար՝ ին­չու՞ է ըն­տր­վում Երևան-Թբի­լի­սի-Երևան-Էջ­միա­ծին եր­թու­ղին: Թբի­լի­սին պայ­մա­նա­կան, կա­րող էր՝ լի­նել Երևան-Թեհ­րան-Երևան-Էջ­միա­ծին: Ժպ­տա­ցեք:
ՈՒ ժպ­տա­լով 2020-ի հուն­վա­րի 1-ից ոչ մի քայլ ա­ռանց ՀԴՄ-ի: 2019-ի հուն­վար-նո­յեմ­բե­րին 2018-ի հուն­վար-նո­յեմ­բե­րի հա­մե­մատ դուրս է գր­վել 106609299 ՀԴՄ կտ­րոն ա­վե­լի՝ ֆեյս­բու­քի ու­ղիղ ե­թե­րում հայ­տա­րա­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը. «Սա աստ­ղա­բաշ­խա­կան թիվ է և այս ՀԴՄ կտ­րոն­նե­րով ար­ձա­նագր­վել է 303 մի­լիարդ դրա­մի ա­վել առևտրաշր­ջա­նա­ռու­թյուն: Սա, ի­հար­կե, շատ լավ է, և մենք բա­վա­կա­նին լավ վի­ճակ ու­նենք հաշ­վար­կա­յին փաս­տաթղ­թե­րի դուրս­գր­ման դի­նա­մի­կա­յի ա­ռու­մով»: 2020-ից «հա­ցի փող» աշ­խա­տող քա­ղա­քա­ցի­նե­րը մտա­վա­խու­թյուն չու­նեն ՀԴՄ-ի հար­ցում՝ մինչև 24 մի­լիոն շր­ջա­նա­ռու­թյուն ու­նե­ցող ըն­կե­րու­թյուն­ներն ա­զատ­վում են հար­կե­րից: «2020-ի հուն­վա­րի 1-ից` Նոր տար­վա զան­գե­րը խփե­լուց հե­տո ՀՀ-ում չի լի­նե­լու ՀԴՄ չխ­փե­լու որևէ պա­րա­գա, ո­րը որևէ բա­րո­յա­կան, սո­ցիա­լա­կան ա­ռու­մով ներ­ման են­թա­կա լի­նի»,- ա­սաց վար­չա­պե­տը: ՀԴՄ կտ­րոն չտ­րա­մադ­րե­լու յու­րա­քան­չյուր դեպ­քի պատ­ճա­ռով ի­րա­կան ստ­վեր է գո­յա­նում նաև խո­շոր ձեռ­նար­կու­թյուն­նե­րում, և ե­թե բո­լո­րը ա­ռանց բա­ցա­ռու­թյան ՀԴՄ կտ­րոն տրա­մադ­րեն, խո­շոր բիզ­նես­նե­րում ստ­վե­րը կդառ­նա անհ­նար: «Գա­լու է 2020-ը` Նոր տա­րին, և գա­լու է նոր մո­տե­ցու­մը ՀԴՄ կտ­րոն­նե­րի վե­րա­բե­րյալ: Այն մար­դիկ, ո­րոնք ա­սում են, թե հա­ցի փող են աշ­խա­տում, հի­մա ՀԴՄ-նե­րը պար­տա­դիր պետք է տրա­մադ­րեն, որ­պես­զի տես­նենք, որ ի­րենք հա­ցի փող են աշ­խա­տե­լու: Այս փոքր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի տե­րե­րը պետք է ի­մա­նան, որ ՀԴՄ կտ­րոն չտ­րա­մադ­րե­լու հա­մար լի­նե­լու է վար­չա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն և դա չի լի­նե­լու ուղ­ղա­կի ՀԴՄ կտ­րոն չթո­ղար­կե­լու հա­մար, այլ զին­վո­րից գո­ղա­նա­լու հա­մար է լի­նե­լու, զին­վո­րի փամ­փուշ­տը, զին­վո­րի հա­ցը, ար­ժա­նա­պա­տիվ հա­գուս­տը գո­ղա­նա­լու հա­մար»,- ա­սաց նա:
Վար­չա­պե­տին քա­նի՞ ՀԴՄ է ներ­կա­յաց­վել ԱԺ այ­գում մա­քուր գոր­գեր լվա­նա­լու հա­մար: Թե՞ այդ գոր­գերն ու­ղարկ­վե­ցին բա­նակ՝ «զին­վո­րի հա­մար»: Վար­չա­պե­տին քա­նի՞ ՀԴՄ են ներ­կա­յաց­րել պատ­գա­մա­վոր­նե­րը՝ ԱԺ նա­խա­գա­հի գլ­խա­վո­րու­թյամբ, որ օ­դում ա­վե­լի շատ ժա­մա­նակ են անց­կաց­րել, քան ԱԺ-ում: Թե՞ նրանք պե­տու­թյան հա­մար ռազ­մա­վա­րա­կան խն­դիր­ներ էին լու­ծում, որ բխում է ազ­գա­յին շա­հից: Կամ՝ «զին­վո­րի հա­մար»: Միան­շա­նակ՝ ՀԴՄ կտ­րո­նը պար­տա­վո­րու­թյուն է, որ պի­տի կա­տար­վի, բայց մի՞­թե Հա­յաս­տա­նի ամ­բողջ տն­տե­սա­կան ի­րա­կա­նու­թյու­նը պտտ­վում է կտ­րո­նի շուրջ: Հա՞ որ: Ե՞րբ է վար­չա­պե­տի տն­տե­սա­գի­տա­կան մա­կար­դա­կը ՀԴՄ-ից բարձ­րա­նա­լու: Ժպ­տա­ցեք:
Ժպ­տա­ցեք, երբ հուն­վա­րի 31-ից սկ­սեք պա­հել ՍԴ ոչ թե 1 չաշ­խա­տող դա­տա­վո­րի, այլ 1+… Աժ-ն ա­ռա­ջին, հե­տո երկ­րորդ ըն­թերց­մամբ ու ամ­բող­ջու­թյամբ ըն­դու­նեց ՍԴ դա­տա­վոր­նե­րի վաղ կեն­սա­թո­շա­կա­յին հա­մա­կար­գի ներ­դր­ման օ­րի­նա­գի­ծը: Ո՞վ էր կաս­կա­ծում: Ե­թե ՍԴ դա­տա­վոր­նե­րը, այդ թվում նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նը, մինչև 2020-ի հուն­վա­րի 31-ը հրա­ժա­րա­կան տան, մինչև պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տի ա­վար­տը կս­տա­նան աշ­խա­տա­վար­ձի չա­փով կեն­սա­թո­շակ: Ժպ­տա­ցեք: Իսկ ընդ­հան­րա­պես.
1. ՀՀ իշ­խա­նա­կան քա­ղա­քա­կան ու ի­րա­վա­կան միտ­քը չգ­տավ ՍԴ ճգ­նա­ժա­մի հան­գու­ցա­լուծ­ման այլ տար­բե­րակ՝ բա­ցի իր քա­ղա­քա­ցու գր­պա­նը մտ­նե­լը: Ա­վե­լին՝ այդ միտ­քը չբա­նաձևեց՝ ո՞րն է ՍԴ ճգ­նա­ժա­մը, ըն­դա­մենն ար­ձա­նագ­րեց հա­սա­րա­կա­կան ան­վս­տա­հու­թյու­նը: Ան­վս­տա­հու­թյու­նը դա­տա­կան հա­մա­կար­գի կոնկ­րետ մեկ օ­ղա­կի նկատ­մամբ վե­րաց­նե­լու պատ­ճառ­նե­րը հո­դա­բաշխ չհիմ­նա­վոր­վե­ցին, մտանք պո­պու­լիզ­մի ու դե­մա­գո­գիա­յի դաշտ՝ թե իշ­խա­նու­թյան, թե ընդ­դի­մու­թյան կող­մից: Ժպ­տա­ցեք:
2. Օ­րի­նագ­ծի ըն­դու­նու­մը հարց չի լու­ծում՝ ոչ գործ­նա­կան, ոչ ի­րա­վա­կան, ոչ բա­րո­յա­կան: Գործ­նա­կա­նում՝ ոչ ոք չի կա­րող ա­սել, որ ՍԴ դա­տա­վոր­նե­րը կա­մա­վոր հրա­ժա­րա­կան կտան, կամ՝ քա­նի՞­սը կտան: Ի­րա­վա­կա­նո­րեն՝ որ­քան էլ մի­ջազ­գա­յին փորձ ու Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղով է մեջ­բեր­վում, սա ա­լո­գիկ լու­ծում է: Բա­րո­յա­կան՝ կա՞ վս­տա­հու­թյուն, որ ե­թե բո­լոր ան­ցան­կա­լի դա­տա­վոր­նե­րը մեկ մար­դու պես հե­ռա­նան ու հայ­տն­վեն նո­րե­րը, ՍԴ-ի նկատ­մամբ լի­նե­լու է հա­սա­րա­կա­կան վս­տա­հու­թյուն, թե՞ հաս­տատ­վե­լու է նույն մտայ­նու­թյու­նը՝ ա­ռաջ ՍԴ-ն հին, հի­մա նոր իշ­խա­նու­թյան գր­պա­նում է: Եվ որ­քա­նո՞վ է բա­րո­յա­կան ՍԴ ան­դամ­նե­րին մի կող­մից խա­րույկ հա­նե­լը, մյուս կող­մից՝ ձեռք­նե­րին դրո­շակ տալն ու չգի­տես ուր, չգի­տես ին­չի հա­մար կռ­վի ու­ղար­կե­լը, երբ ի­րենք ի­րենց կռի­վը չկռ­վե­ցին: Ժպ­տա­ցեք:
3. Բա­ցա­հայ­տո­րեն խախտ­վեց իշ­խա­նու­թյան տա­րան­ջատ­ման սկզ­բուն­քը՝ գոր­ծա­դիրն ու օ­րենս­դի­րը խառն­վում են դա­տա­կան իշ­խա­նու­թյան գոր­ծե­րին ու ճն­շում են գոր­ծադ­րում: ՍԴ լե­գի­տի­մու­թյան հար­ցի լու­ծու­մը պա­հան­ջում է հա­յե­ցա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն: Ան­ձե­րի փո­փո­խու­թյամբ հարց չի լուծ­վում, ե­թե խն­դի­րը իս­կա­պես դա­տա­կան ան­կախ, ար­դյու­նա­վետ հա­մա­կարգ ու­նե­նալն է: Ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծու­մը ստեղ­ծե­լու է նոր ի­րա­վի­ճակ՝ դար­ձյալ ա­նըն­դու­նե­լի՝ ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան դեպ­քում: Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ են պետք: ՍԴ-ի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի փո­փո­խու­թյուն: Ժպ­տա­ցեք:
4. Փաս­տա­ցի սո­ցիա­լա­կան փա­թե­թը մնա­ցել էր միակ ճա­նա­պար­հը՝ հա­ջոր­դը լի­նե­լու է քրեա­կան կամ կար­գա­պա­հա­կան հե­տապն­դու­մը: Ե­թե հրա­ժա­րա­կան տվող­ներ չլի­նեն, հայ­տն­վե­լու ենք քրեա­կան ու կար­գա­պա­հա­կա­նի շր­ջա­նակ­նե­րում՝ կան, թե չկան հիմ­քեր: ՈՒ դա լի­նե­լու է ժո­ղովր­դա­վա­րա­կա՞ն: Ժպ­տա­ցեք:
5. ՍԴ պատ­մու­թյու­նը սր­վեց հըն­թացս երկ­րորդ նա­խա­գա­հի դա­տա­վա­րու­թյան, բայց դա նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ՍԴ-ից ձեր­բա­զատ­վե­լու միակ պատ­ճա­ռը չէ: Իշ­խա­նու­թյան օ­րա­կար­գում կան բա­զում նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ, ո­րոնց կաս­կա­ծե­լի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյու­նը պետք է հաս­տա­տի ՍԴ-ն, ու դա կա­րող է ա­նել միայն սե­փա­կան ՍԴ-ն: Ժպ­տա­ցեք:
6. Իշ­խա­նու­թյու­նը պն­դում է, որ թո­շա­կը պատ­վով հե­ռա­նա­լու տար­բե­րակ է, այդ պա­տի­վը, հար­կավ, կաս­կա­ծե­լի է, բայց իշ­խա­նու­թյու­նը ան­պա­տաս­խան է թող­նում հար­ցը՝ հան­րու­թյան վս­տա­հու­թյու­նը չվա­յե­լե­լու հա­մար խրա­խու­սու՞մ են, թե՞ պատ­ժում: ԱԺ-ում ԲՀԿ+ԼՀԿ-ն դեմ էին, նրանց ե­լույթ­ներն ըն­դուն­վում էին բա­ցար­ձակ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տում: Ին­չու՞: Ընտ­րու­թյուն­նե­րում ստա­ցած 72 տո­կոս ձայ­նե­րը նրա հա­մար էին, որ այ­սօր ՍԴ 7 դա­տա­վոր­ներն ու­ղարկ­վեն պատ­վա­վոր կեն­սա­թո­շա­կի՝ 630 մլն դրա­մով՝ ամ­սա­կան Հրայր Թով­մա­սյա­նը ստա­նա 1 մլն 375 հա­զար 712 դրամ, իսկ 6 դա­տա­վոր­նե­րից յու­րա­քան­չյու­րը ամ­սա­կան ստա­նա 1 մլն 031 հա­զար 784 դրամ: Ա­նաշ­խատ ե­կամ­տի օ­րի­նա­կա­նաց­ման օ­րենք չէ՞ Հրանտ Նա­զա­րյա­նի, Ա­րա­յիկ Թու­նյա­նի, Ալ­վի­նա Գյու­լու­մյա­նի, Ա­շոտ Խա­չատ­րյա­նի, Արևիկ Պետ­րո­սյա­նի, Ֆե­լիքս Թո­խյա­նի, Հրայր Թով­մա­սյա­նի հա­մար: Ի­րա­վի­ճա­կա­յին ու ի­րա­դար­ձա­յին: Ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյու­նը փո­խե­լու է օ­րեն­քը: Հետևա­բար՝ ոչ միայն գոր­ծա­զուրկ, այլև ան­թո­շակ են մնա­լու: Ժպ­տա­ցեք:
7. Դուք դեռ հի­շու՞մ եք վե­թին­գը: ՍԴ-ն վկա­յում է վե­թին­գի նոր մեկ­նա­բա­նու­թյուն Հա­յաս­տա­նում՝ բա­րե­վար­քու­թյան մեր այ­բու­բե­նով՝ ոչ մեծ ծախ­սեր կլի­նեն, ոչ մեծ աղ­մուկ՝ իշ­խա­նու­թյա­նը հնա­զանդ դա­տա­վոր­նե­րը կպաշ­տո­նա­վա­րեն, անհ­նա­զանդ­նե­րից կա­զատ­վեն՝ տար­բեր մե­թոդ­նե­րով: Գու­ցե մի օր էլ ՔՊ-ն ԲՀԿ+ԼՀԿ պատ­գա­մա­վոր­նե­րին ա­ռա­ջար­կի ստա­ցած աշ­խա­տա­վար­ձի տաս­նա­պա­տի­կի դի­մաց վար դնել ման­դատ­ներն ու անց­նել վաս­տա­կած հան­գս­տի: Ին­չու՞ ոչ: Չէ՞ որ ու­նեն ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան քվեն: Ժպ­տա­ցեք:
Ե­թե այս­քան ժպ­տա­լուց հե­տո ձեր դեմ­քը չի ծա­մածռ­վել, շա­րու­նա­կեք ժպ­տալ: «Ա­մեն ինչ ու­նայն է, քա­մու աշ­խա­տանք»: Բայց մենք ծն­վել ու ապ­րում ենք ոչ թե հի­շո­ղու­թյուն­նե­րի, այլ հի­շա­տակ­վե­լու հույ­սով:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. ՌԴ Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը «Մոս­կովս­կի կոմ­սո­մո­լե­ցում» հոդ­ված է գրել Գա­րե­գին Նժ­դե­հի մա­սին ու նրան ան­վա­նել հե­րոս՝ ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի տա­րի­նե­րի գոր­ծու­նեու­թյան ու Թուր­քիա­յի դեմ պայ­քա­րի հա­մար, որ ար­դա­րա­ցիո­րեն չի վս­տա­հել բոլշևիկ­նե­րին. նրանք պայ­մա­նա­վոր­վել էին Ա­թա­թուր­քի հետ, Թուր­քիա­յին տվել Կար­սը, Ար­դա­հա­նը, այլ տա­րածք­ներ: Խոս­քը 1921-ի ռուս-թուր­քա­կան պայ­մա­նագ­րե­րի մա­սին է, ո­րոնց 100-ա­մյա­կը մո­տե­նում է: 100 տա­րի հե­տո կամ պետք է վե­րակ­նք­վեն, կամ կորց­նում են ու­ժը: Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան ու հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը չեն գի­տակ­ցում՝ ի՞նչ է դա նշա­նա­կում: Ի տար­բե­րու­թյուն Մոսկ­վա­յի, Բաք­վի ու Ան­կա­րա­յի: Բաք­վում խո­սում են Նա­խիջևա­նի մա­սին, Բաք­վում Ան­կա­րա­յի դես­պա­նա­տան խոս­նա­կը հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նը չի ճա­նա­չում Թուր­քիա­յի սահ­մա­նը, ո­րը ո­րոշ­վել է 1921-ի պայ­մա­նագ­րե­րով, Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­րող են կար­գա­վոր­վել, ե­թե Հա­յաս­տա­նը «ա­զա­տի Ղա­րա­բա­ղը», ճա­նա­չի Թուր­քիա­յի հետ սահ­մա­նը, հրա­ժար­վի տա­րած­քա­յին ու այլ պա­հանջ­նե­րից: Վս­տա­հա­բար՝ խն­դի­րը Թուր­քիա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն է, ու՞մ հա­մար է գաղտ­նիք, որ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը կազ­մա­վոր­վել են Հա­յաս­տա­նից խլ­ված տա­րածք­նե­րի վրա: ՀԴՄ, ՍԴ, Ա­մա­նոր՝ վեր­ջա­պես բա­ցեք ձեր աչ­քե­րը ու շուրջ­ներդ նա­յեք: Ազ­գա­յին օ­րա­կար­գում պե­տու­թյան ու ժո­ղովր­դի խն­դիր­ներ պետք է լի­նեն, ոչ թե իշ­խա­նու­թյան ըն­թա­ցիկ շա­հի սպա­սար­կու­մը: Հա, մեկ էլ հի­շեք, որ Ռու­սաս­տա­նը Թուր­քիա­յում «Ակ­կու­յու» աէ­կը կա­ռու­ցե­լուց բա­ցի բա­նակ­ցում է Բաք­վի հետ՝ Ադր­բե­ջա­նում աէկ կա­ռու­ցե­լու, մենք ոչ միայն նոր աէ­կի ու ա­տո­մա­յին է­ներ­գե­տի­կա­յի նա­խա­րա­րու­թյան մա­սին չենք մտա­ծում, այլևս է­ներ­գե­տի­կա­յի նա­խա­րա­րու­թյուն չու­նենք: Ժպ­տա­ցեք, ե­թե կա­րող եք: ՈՒ ե­թե հան­դի­պեք դեկ­տեմ­բե­րի 31-ին վար­չա­պե­տին, ձեր ժպի­տի դի­մաց ՀԴՄ կտ­րոն պա­հան­ջեք: Եր­կի­րը պի­տի հե­ռան­կար ու­նե­նա՝ նույ­նիսկ ան­ցյա­լի մեր­ժումն է ձա­խող­վում, երբ ինքդ ա­վե­լին չես ստեղ­ծում:
Դիտվել է՝ 3672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ