Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սա­գա դի­մադ­րու­նա­կու­թ­յան մա­սին

Սա­գա դի­մադ­րու­նա­կու­թ­յան մա­սին
20.12.2019 | 00:09
Քա­ղա­քաբ­նա­կի հա­մար այս ձմե­ռը նվեր է՝ տաք ու ան­ձյուն: Հաս­կա­նում ես, ի­հար­կե, որ ձմ­ռա­նը ձյուն պի­տի գա, որ հալ­չի ու ջրամ­բար­նե­րը լց­վեն, որ գյու­ղատն­տե­սա­կան ցիկ­լը չխախտ­վի, բայց մի՞­թե կա­րող ես դի­մադ­րել ձյուն չլի­նե­լու հրճ­վան­քին: Դեկ­տեմ­բե­րի երկ­րորդ կե­սին: Դի­մադ­րու­թյու­նը ընդ­հան­րա­պես բարդ գործ է: Դի­մադ­րու­նա­կու­թյու­նը՝ ա­ռա­վել ևս:
Օ­րի­նակ՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րում է, որ բյու­ջեն փակ­վում է պրո­ֆի­ցի­տով, բայց դե­ֆի­ցի­տի հիմ­նա­վոր­մամբ վարկ է վերց­նում: Ին­չու՞: ՈՒ­րեմն գի­տի գլ­խին գա­լի­քը.
1. Ավ­տո­մե­քե­նա­նե­րի է­պո­պեան ա­վարտ­վեց՝ այդ­տե­ղից այլևս փող չի հո­սե­լու բյու­ջե:
2. 2020-ի հուն­վա­րի 1-ից ա­վարտ­վում են պրե­ֆե­րեն­ցիա­նե­րը՝ Հա­յաս­տա­նը վճա­րե­լու է ԵԱՏՄ-ին 5 տա­րի հե­տաձգ­ված ար­տո­նու­թյուն­նե­րի դի­մաց ու թան­կա­նա­լու են ոչ միայն ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան սնն­դամ­թերք­նե­րը, այլև ա­մեն ինչ, որ Հա­յաս­տան է մտ­նում եր­րորդ երկ­րից: Կյան­քը 5-7 տո­կո­սով թան­կա­նա­լու է:
3. Տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ա­ճի միայն մեկ աղ­բյուր կա՝ ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը՝ հա­կա­ռակ Ա­լեն Սի­մո­նյա­նի:
4. Չի բա­ցառ­վում, որ ապ­րի­լին գա­զը թան­կա­նա­լու է, պետք է մեղ­մել հետևանք­նե­րը բնակ­չու­թյան հա­մար:
5. Օ­լի­գարխ­նե­րին, ի­հար­կե, կշա­րու­նա­կեն «աս­ֆալ­տին պառ­կըց­նել», բայց դա չի նշա­նա­կում, որ հնա­րա­վոր է բյու­ջեն ան­վերջ լց­նել «պառ­կց­ված­նե­րի» ֆի­նանս­նե­րով, տն­տե­սու­թյու­նը փո­ղազր­կելն ա­վե­լի մեծ ա­ղետ է, քան «չպառ­կըց­նե­լը»:
6. ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը չու­նի ժա­մա­նա­կի գի­տակ­ցու­թյուն. տն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­մար կարևո­րա­գույն հար­ցե­րը ա­նո­րոշ հե­տաձգ­վում են, իսկ այդ ըն­թաց­քում բյու­ջե չեն մտ­նում ոչ միայն կոնկ­րետ այդ հար­ցե­րի լու­ծու­մից ակն­կալ­վող գու­մար­նե­րը, այլև ա­նո­րո­շու­թյու­նը խան­գա­րում է Հա­յաս­տա­նում ներդ­րում­ներ ա­նե­լուն:
7. ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը չու­նի ոչ միայն ժա­մա­նա­կի գի­տակ­ցու­թյուն, այլև տար­րա­կան ինք­նա­պաշտ­պա­նու­թյան բնազդ. վար­վող քա­ղա­քա­կան տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով՝ Հա­յաս­տա­նը 2020-ից մի քա­նի գոր­ծե­րով կա­րող է հայ­տն­վել մի­ջազ­գա­յին դա­տա­րան­նե­րում, որ­տեղ հաղ­թե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը մեծ չէ, չեն բա­ցառ­վում մեծ տու­գանք­նե­րը:
8. Աշ­խար­հում ու տա­րա­ծաշր­ջա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­ներ են լի­նում, ո­րոն­ցից Հա­յաս­տա­նը ոչ միայն չի կա­րո­ղա­նում օգտ­վել, այլև կա­րող է կո­րուստ­ներ ու­նե­նալ իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով:
9. ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը չու­նի ի­րա­կան տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը քա­ղա­քա­կան միֆ է, որ շր­ջա­նառ­վում է տա­րա­տե­սակ սկան­դալ­նե­րի հետ:
10. ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը չի կողմ­նո­րոշ­վել ՀՀ ռազ­մա­վա­րա­կան գե­րա­կա­յու­թյուն­նե­րի մեջ ու վա­րում է ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյուն, որ եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կա­րում ա­ղետ է, ե­թե նույ­նիսկ այ­սօր չի զգաց­վում:
ՈՒ ի՞նչ: Ո­չինչ: Նոր տա­րի է՝ տո­նում ենք: 152 մլն դո­լար նոր վարկ ենք ստա­նա­լու:
Է­ժան տո­կո­սով: ՈՒ չենք էլ ա­սում՝ որ­տե՞ղ է ծախս­վե­լու: Գու­ցե հատ­կաց­նե­լու ենք Բա­թու­մի նա­վա­հան­գիս­տը գնե­լուն, ո­րի վա­ճառ­քի գի­նը 600 մի­լիոն դո­լար է, ու տար­բեր շր­ջա­նակ­ներ դրա­մա­հա­վաք են սկ­սել, որ ա­պա­հո­վեն Հա­յաս­տան բեռ­նե­րի ա­նար­գել տե­ղա­փո­խու­մը: Բա­քուն, օ­րի­նակ, գնել է Փո­թիի նա­վա­հան­գիս­տը: Կամ՝ կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է փա­կել Հա­յաս­տա­նի կի­բեր­տի­րույ­թը հա­քեր­նե­րից՝ ինչ­պես ա­րել է Ադր­բե­ջա­նը, ու ստեղ­ծել կի­բե­րանվ­տան­գու­թյան ազ­գա­յին կամ պե­տա­կան կենտ­րոն: Գու­ցե է­ժան վար­կը վերց­նե­լու ենք ա­վե­լի թան­կը փա­կե­լու հա­մար: 2020-ի բյու­ջեով ու­նենք 20 տո­կոս դե­ֆի­ցի­տի աճ՝ գու­ցե վա­խերն ենք փա­կում: Բայց ին­չի՞ց ենք վա­խե­նում, ե­թե շա­բաթ չկա, որ վար­չա­պե­տը Ֆեյս­բու­քում չգ­րի՝ ինչ­քան ա­մեն ինչ լավ է ու ինչ­քան ա­մեն ինչ ա­վե­լի լավ է լի­նե­լու: Թվե­րով, փաս­տե­րով: Ո՞վ չգի­տի, որ մենք գու­մար ու­նենք, չենք կողմ­նո­րոշ­վում՝ որ­տեղ ա­վե­լի ար­դյու­նա­վետ ծախ­սել: Միֆ է նաև վար­կա­ծը, թե իշ­խա­նու­թյա­նը վս­տա­հում են, ու այդ պատ­ճա­ռով են վարկ տա­լիս:
«Նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մին» է՞լ էին վս­տա­հում, որ պե­տա­կան պարտ­քը 7 մի­լիարդ դո­լար է: Ցան­կա­ցած վարկ տա­լիս են՝ շա­հույթ ստա­նա­լու հա­մար: ՈՒ դա հե­ղա­փո­խու­թյան հետ կապ չու­նի:
Հա­յաս­տա­նը դի­մադ­րու­նա­կու­թյուն չու­նի: Հա­յաս­տանն ու­նի ապ­րիո­րի գա­ղա­փար­ներ: Օ­րի­նակ՝ փոխ­վեց կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քը՝ 18-ից մնաց 12 նա­խա­րա­րու­թյուն: Ե­թե նպա­տա­կը պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, ֆի­նան­սա­կան խնա­յո­ղու­թյուն­ներն էին, հարց է, թե որ­քա­նով են այ­սօր նա­խա­րա­րու­թյուն­նե­րը կա­ռա­վա­րե­լի, որ­քա­նով են հս­տակ­ված աշ­խա­տա­կից­նե­րի գոր­ծա­ռույթ­նե­րը, բա­ցառ­ված կրկ­նօ­րի­նա­կում­նե­րը, ու որ­քա­նով է մե­ծա­ցել յու­րա­քան­չյու­րի օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կի­ցը: Ե­թե ա­մեն ինչ այդ­քան լավ է, վար­չա­պետն ին­չու՞ էր խո­սում դի­մադ­րու­թյու­նը կոտ­րե­լուց: ՈՒ՞մ և ին­չի՞ դի­մադ­րու­թյու­նը, ե­թե նա­խա­րար­նե­րը յու­րա­յին­ներ են: Ե­թե նա­խա­րա­րու­թյուն­նե­րում դեռ ոչ բո­լորն են յու­րա­յին­ներ, պատ­ճա­ռը պարզ է. նախ՝ ՔՊ-ն ոչ բո­լո­րին է ըն­դու­նում, երկ­րորդ՝ ՔՊ-ն եր­բեք չի ու­նե­ցել ու չու­նի պա­հես­տա­յին­նե­րի նս­տա­րան, ա­վե­լին՝ կադ­րե­րի սով ու­նի: Փոր­ձում է գայ­թակ­ղել աշ­խա­տա­վար­ձի կրկ­նա­պատ­կում-ե­ռա­պատ­կու­մով, բայց նույ­նիսկ նրանք, որ չեն դի­մա­նում գայ­թակ­ղու­թյա­նը, կարճ ժա­մա­նա­կից հե­ռա­նում են, ո­րով­հետև մթ­նո­լոր­տը աշ­խա­տան­քա­յին չէ: Կամ՝ ԱԺ-ն բա­զում օ­րենք­ներ է փո­խում ու նո­րերն է ըն­դու­նում: Ա­մե­նից հա­ճախ հն­չող փաս­տարկն է՝ ե­թե լավ չե­ղավ, նո­րը կըն­դու­նենք, այ­սինքն՝ ոչ կա­ռա­վա­րու­թյու­նը, որ բե­րում է օ­րի­նագ­ծե­րը, ոչ օ­րենս­դիր­նե­րը, որ ըն­դու­նում են օ­րենք­ներ, չու­նեն հս­տակ պատ­կե­րա­ցում՝ ինչ են փո­խե­լու այդ օ­րենք­նե­րը, փոր­ձում են հնա­րա­վո­րինս մեղ­մել նե­գա­տի­վը: Օ­րենք­նե­րի փա­թեթ ըն­դուն­վեց ե­կամ­տա­հար­կի վե­րա­բե­րյալ, աս­վում էր, որ 2020-ից քա­ղա­քա­ցի­նե­րի ե­կա­մուտ­նե­րը զգա­լի կբարձ­րա­նան։ Բայց՝ կբարձ­րա­նա՞ն: Իսկ ԵԱՏՄ-ի շնոր­հիվ գնա՞­ճը, գույ­քա­հար­կի բարձ­րա­ցու­՞մը, նոր տուր­քերն ու հար­կե՞­րը, վեր­ջա­պես աղմ­կա­հա­րույց պար­տա­դիր բժշ­կա­կան ա­պա­հո­վագ­րու­թյան 6 տո­կո­սը: Կամ՝ բան­կա­յին գաղտ­նի­քի օ­րեն­քի փո­փո­խու­թյու­նը, որ բնավ չի ա­վե­լաց­նում հնա­րա­վոր ներդ­րող­նե­րի վս­տա­հու­թյու­նը: Կամ՝ ա­ռանց դա­տա­կան վճ­ռի՝ գույ­քի բռ­նագ­րավ­ման օ­րի­նա­գի­ծը, որ միան­գա­մայն հնա­րա­վոր է՝ վե­րա­ճի սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշխ­ման: Ար­դեն չեմ ա­սում՝ չգի­տեմ քա­նի քրեա­կան գոր­ծե­րը, որ բա­ցի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան սթ­րե­սից կազ­մա­լու­ծում են տն­տե­սու­թյու­նը: Կա՞ որևէ օ­րենք, որ նպաս­տե­լու է ե­կա­մուտ­նե­րի ա­ճին ու գնո­ղու­նա­կու­թյան մե­ծաց­մա­նը: Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը գու­ցե մի 10 օ­րենք թվար­կի, բայց՝ տե­սա­կա­նում, կյան­քը գործ­նա­կան լու­ծում­ներ է ու­զում: Կա՞ որևէ հա­մա­կար­գաս­տեղծ ծրա­գիր, որ իր հետևից կտա­նի տն­տե­սու­թյան մի քա­նի ճյու­ղեր, կս­տեղ­ծի ռեալ աշ­խա­տա­տե­ղեր՝ բարձր աշ­խա­տա­վար­ձով: Բարձ­րաց­վեց նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը, կար­տա­հայտ­վի՞ կեն­սա­մա­կար­դա­կի, աղ­քա­տու­թյան կր­ճատ­ման վրա: Ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կի գու­մար­ներն են վե­րա­դարձ­վում տն­տե­սա­վա­րող­նե­րին: Ան­նա­խա­դեպ քայլ: Ակն­կալ­վում է, որ օ­դից ըն­կած փո­ղը պի­տի ներդ­րում դառ­նա տն­տե­սու­թյան մեջ: Ինչ­պե՞ս է ՊԵԿ-ը ո­րո­շում, թե ձեռ­նե­րե­ցը իր փո­ղը որ­տեղ ծախ­սի: Գու­ցե ո­րո­շել է նոր կա­հույք գնել: Հա­յաս­տա­նում ըն­դուն­վում են օ­րենք­ներ ու կա­յաց­վում ո­րո­շում­ներ՝ ա­ռանց կա­տար­ման պայ­ման­նե­րի ստեղծ­ման: Օ­րի­նակ՝ ման­կատ­նե­րի ու խնամ­քի տնե­րի փա­կու­մը: Մա­մու­լում տաս­նյակ հրա­պա­րա­կում­ներ ե­ղան դրա­կան ու բա­ցա­սա­կան կող­մե­րի մա­սին: Չփոխ­վեց ո­չինչ: Ո՞վ չի ու­զում, որ ե­րե­խան ըն­տա­նի­քում մե­ծա­նա, իսկ ե­թե ըն­տա­նիք չկա՞: Ե­թե պա­տա­հա­կա՞ն մար­դիկ են ե­րե­խա­նե­րին վերց­նում՝ պե­տու­թյան վճար­նե­րի հաշ­վին ապ­րե­լու հա­մար: ՈՒ դա ոչ թե բա­րե­գոր­ծու­թյուն է, այլ հաշ­վեն­կա­տու­թյուն:
Կամ՝ ի՞նչ ե­ղավ Մեղ­րիի ա­զատ տն­տե­սա­կան գո­տին: Ռո­հա­նիի գալ-գնալն էլ հար­ցը մե­ռյալ կե­տից չշար­ժեց: Քա­ջա­րա­նի թու­նելն ի՞նչ ե­ղավ: Է­լեկտ­րագ­ծերն ի՞նչ ե­ղան Ի­րա­նի հետ, Ա­րաք­սի վրա­յի հէ­կը: Պար­սից ծո­ցը Սև ծո­վին էինք միաց­նում, Վա­շինգ­տո­նի՞ն մե­ղադ­րենք՝ պատ­ժա­մի­ջոց­նե­րի հա­մար, Թեհ­րա­նի՞ն, որ ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ չու­նի, թե՞ մտա­ծենք, որ դա մեզ է պետք, ու­րեմն մեր գլուխն էլ պի­տի ցա­վի, ոչ թե սպա­սենք՝ Վրաս­տանն ի՞նչ է ա­սում, Ի­րանն ի՞նչ է ա­նում, Ադր­բե­ջա­նը ո՞նց կխան­գա­րի, Թուր­քիան ի՞նչ թույլ չի տա: Կամ՝ հայ­կա­կան ա­վիա­շու­կա­յում հայ­տն­վում են նոր ա­վիաըն­կե­րու­թյուն­ներ՝ Ryanair-ը, հի­մա էլ Wizzair-ը, խոս­տա­նում են է­ժան տոմ­սեր, գո­վազդ­վում են լոու­քոս­տե­րա­յին թռիչք­նե­րը, որևէ մե­կը գի­տի՞՝ ինչ պայ­ման­նե­րով: Պարզ է, որ ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րին տր­վել են խոս­տում­ներ ու ար­տո­նու­թյուն­ներ, կա՞ն ե­րաշ­խիք­ներ, որ կես տա­րուց չեն հե­ռա­նա: Ի՞նչ ե­ղավ հայ­կա­կան ա­վիա­փո­խադ­րո­ղի հար­ցը: Ին­չու՞ եվ­րո­պա­ցի­նե­րը մտա­հոգ­վե­ցին մեր անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րով: Տաթևիկ Ռևա­զյանն ա­սում է՝ հին խն­դիր­ներ են, նոր չեն ա­ռա­ջա­ցել, մի՞­թե դա բա­ցատ­րու­թյուն է: Խն­դիր­նե­րը նոր են, թե հին, լու­ծում­ներ են պետք: Իսկ լու­ծում­նե­րը եր­կն­քից չեն ընկ­նում:
Աշ­խար­հում ա­մե­նա­թանկ կա­պի­տա­լը ժա­մա­նակն է, Հա­յաս­տա­նում ոչ ոք չի գնա­հա­տում ժա­մա­նա­կի գոր­ծո­նը: Արևե­լյան դան­դաղ­կո­տու­թյու­նը չի հա­մադր­վում ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հի գե­րա­րագ զար­գա­ցում­նե­րի հետ: Ի­րա­կա­նում ոչ ոք էլ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նից չի պա­հան­ջում սան­դուղ­քը թռ­չե­լով հաղ­թա­հա­րել, պետք են կոնկ­րետ, հիմ­նա­վոր ու հե­ռան­կա­րա­յին ծրագ­րեր: Բայց՝ ոչ դպ­րո­ցա­կան մա­կար­դա­կով: Տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան զար­գա­ցում­նե­րի հա­մադ­րու­մով: Մենք ոչ բո­լո­րից լավն ենք, ոչ բո­լո­րից վա­տը, մենք մենք ենք, ու մենք ար­ժա­նա­պա­տիվ կյան­քի ի­րա­վունք ու­նենք:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Դի­մադ­րու­նա­կու­թյու­նը հրա­շա­լի հատ­կու­թյուն է, որ օգ­նում է ապ­րել: Եվ չի վե­րա­բե­րում միայն կոնկ­րետ մար­դուն, վե­րա­բե­րում է պե­տու­թյա­նը: Մենք կամ դի­մադ­րու­նա­կու­թյան ռե­կորդ­ներ ենք սահ­մա­նում, կամ դի­մադ­րու­նա­կու­թյան բա­ցա­կա­յու­թյան: Ո՞վ գի­տի՝ ին­չու՞ 1918-ին դի­մադ­րու­թյան հրաշք­ներ էինք գոր­ծում Սար­դա­րա­պա­տում, Բաշ Ա­պա­րա­նում, 1920-ի դեկ­տեմ­բե­րի 2-ին Հա­յաս­տան մտավ 29-րդ Կար­միր բա­նա­կը: Պատ­մա­բան­նե­րը տաս­նյակ վար­կած­ներ կա­ռա­ջադ­րեն, քա­նի՞սն են վար­կած­նե­րից ի­րա­կա­նու­թյա­նը հա­մար­ժեք: Ե՞րբ ենք մաք­րե­լու մեր պատ­մու­թյան ավ­գյան ա­խոռ­նե­րը ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին տա­լու ոչ թե օր­վա պա­տե­հա­պաշ­տա­կան պա­տաս­խան, այլ պատ­մա­կան ա­նա­չառ գնա­հա­տա­կան: ՈՒ թող պատ­մա­բան­նե­րը չպաշտ­պան­վեն տա­րա­տե­սակ տե­սու­թյուն­նե­րով, որ պատ­մու­թյու­նը մշ­տա­պես սու­բյեկ­տիվ է, բնույ­թով չի կա­րող օ­բյեկ­տիվ ու ա­պա­քա­ղա­քա­կան լի­նել: Միֆ է, կա­րող է, ե­թե պա­հան­ջարկ ու­նե­նա: Պա­հան­ջարկ ձևա­վո­րո­ղը մենք ենք ու մեր դի­մադ­րու­նա­կու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, ազ­գա­յին նե­րու­ժի ՕԳԳ-ի ճիշտ հաշ­վար­կը: Օ­րի­նակ՝ ե­թե հա­մայն հա­յու­թյան նե­րու­ժը ուղղ­վի Ար­ցա­խի ինք­նիշ­խա­նու­թյան ճա­նաչ­մա­նը, առ­ժա­մա­նակ երկ­րորդ պլան մղե­լով մյուս խն­դիր­նե­րը, ար­դյունք­նե­րը հա­մադ­րե­լի կլի­նե՞ն բազ­մա­վեկ­տոր մեր պա­հան­ջա­տի­րու­թյան հետ, ո­րի ոչ մի ուղ­ղու­թյան մեջ չու­նենք հս­տակ բա­նաձև: Ոչ ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման՝ այդ­պես էլ չսահ­մա­նե­ցինք մեր պա­հան­ջա­տի­րու­թյան կոնկ­րետ կե­տե­րը: Ի՞նչ ենք ու­զում՝ բա­րո­յա­կա՞ն փոխ­հա­տու­ցում, ե­թե Էր­դո­ղանն ա­սի՝ իմ նախ­նի­նե­րի նախ­նի­նե­րը սպա­նել են ձեր նախ­նի­նե­րի նախ­նի­նե­րին, սխալ են ա­րել, կնե­րեք, սեղ­մե­լու՞ ենք մեր նե­րո­ղա­միտ կրծ­քին ու ա­սե­լու ենք՝ նե­րու՞մ ենք: Ֆի­նան­սա­կան փոխ­հա­տու­ցու՞մ ենք ու­զում՝ վե­րա­դարձ­րեք՝ մեր նախ­նի­նե­րի նախ­նի­նե­րի գույքն ու փո­ղե­րը, ո­րոն­ցով կա­ռու­ցել ենք ձեր պե­տու­թյու­նը: Հո՞ղ ենք ու­զում՝ վե­րա­դարձ­րեք մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քը, գո­նե այն հատ­վա­ծը, որ 1921-ի պայ­մա­նագ­րե­րով 2021-ից այլևս ձե­րը չեն: Թե՞ առ­ժա­մա­նակ, քա­նի Էր­դո­ղա­նը Թուր­քիա­յի ու Պու­տի­նը Ռու­սաս­տա­նի նա­խա­գահն է, փա­կում ենք հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի էջն ու կենտ­րո­նա­նում Ար­ցա­խի վրա: Չէ, մենք զբաղ­ված ենք ներ­քա­ղա­քա­կան ման­կա­կան խա­ղե­րով: Օ­րի­նակ՝ Դա­վիթ Խա­ժա­կյա­նին հետ կան­չել ա­վա­գա­նուց: Է, կան­չե­ցինք, «Լույ­սը» ա­վարտ­վե՞ց, թե՞ Կար­գին Հայ­կոն կար­գին քա­ղա­քա­պետ դար­ձավ: Էս խել­քին ենք, որ էս ել­քին ենք:
Դիտվել է՝ 4133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ