Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ձու­կը գլ­խից է հո­տում. վար­չա­պետն ա­մե­նա­լա­վը գի­տի իր կադ­րե­րի հնա­րա­վո­րու­թ­յուն­նե­րը

Ձու­կը գլ­խից է հո­տում. վար­չա­պետն ա­մե­նա­լա­վը  գի­տի իր կադ­րե­րի հնա­րա­վո­րու­թ­յուն­նե­րը
20.12.2019 | 00:26
Ըն­դա­մե­նը մի քա­նի օր ա­ռաջ հա­մա­ցան­ցում՝ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի տի­րույ­թում‚ հայ­տն­վեց մի տե­սագ­րու­թյուն‚ որն առ­նչ­վում էր 2017 թ. սկզբ­նե­րին տե­ղի ու­նե­ցած այն ժա­մա­նակ դեռևս ընդ­դի­մա­դիր «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան հա­մա­գու­մա­րին։ Տե­սա­նյու­թից տե­ղե­կա­նում ենք‚ որ կու­սակ­ցու­թյու­նում դժ­գոհ են վար­չու­թյան աշ­խա­տան­քից‚ ո­րը բխում էր տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րում կրած պար­տու­թյուն­նե­րից։ Ի դեպ‚ «Քաղ­պայ­մա­նագ­րում» ըն­դու­նում էին‚ որ այդ պար­տու­թյունն ի­րենք կրել են ար­դար պայ­քա­րի ար­դյուն­քում‚ և կու­սակ­ցու­թյան վար­չու­թյունն ուղ­ղա­կի տա­պա­լել է աշ­խա­տանք­նե­րը։ Եվ նշ­ված հա­մա­գու­մա­րը‚ հաշ­վի առ­նե­լով ձա­խո­ղած ընտ­րու­թյուն­նե­րը‚ պետք է ընտ­րեր նոր վար­չու­թյուն։ Այդ տե­սաե­րի­զում ե­լույ­թով հան­դես էր գա­լիս գոր­ծող վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Է­դուարդ Ա­ղա­ջա­նյա­նը‚ ո­րը վար­չու­թյան նախ­կին ան­դամ­նե­րին հս­տակ բա­ցատ­րում էր նրանց ա­նար­դյու­նա­վե­տու­թյու­նը՝ հեր­թով ջախ­ջա­խե­լով կու­սակ­ցու­թյան աշ­խա­տանք­նե­րը տա­պա­լած գոր­ծիչ­նե­րին։ Մաս­նա­վո­րա­պես‚ հն­չում էին Ա­լեն Սի­մո­նյա­նի‚ Լե­նա Նա­զա­րյա­նի‚ վեր­ջի­նիս ա­մուս­նու՝ Նա­րեկ Բա­բա­յա­նի‚ Ռո­մա­նոս Պետ­րո­սյա­նի‚ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ա­նուն­նե­րը։ Քա­րը քա­րին չթող­նե­լով՝ Է­դուարդ Ա­ղա­ջա­նյա­նը շեշ­տում էր‚ որ նշ­ված կու­սակ­ցա­կան­նե­րից յու­րա­քան­չյու­րը տա­պա­լել է կու­սակ­ցա­կան աշ­խա­տան­քում ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի իր մա­սը։ Խոս­քը վե­րա­բե­րում էր ա­ռա­ջին հեր­թին այն ժա­մա­նակ «Քաղ­պայ­մա­նագ­րի» ղե­կա­վար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին‚ ո­րը ձա­խո­ղել էր ամ­բողջ կու­սակ­ցու­թյան և վար­չու­թյան աշ­խա­տանք­նե­րը։ Հաշ­վի առ­նե­լով‚ որ այդ ա­մենն ա­սել է Է­դուարդ Ա­ղա­ջա­նյա­նը‚ ո­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մե­նա­մոտ ու վս­տա­հե­լի շր­ջա­նա­կի մարդ էր‚ պետք է են­թադ­րել‚ որ այդ­պի­սի գնա­հա­տա­կան­ներ հն­չեց­նե­լով՝ նա ար­տա­հայ­տում էր նաև ի­րենց ա­ռաջ­նոր­դի՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կար­ծի­քը։ Սա բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ար­ձա­նագ­րում է‚ ե­թե այս ա­մե­նը սկ­սենք դի­տար­կել կա­ռա­վա­րու­թյան վեր­ջին նիս­տե­րից մե­կում վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հեր­թա­կան է­մո­ցիո­նալ ե­լույ­թի ժա­մա­նակ, երբ նա հար­ցադ­րեց՝ կա՞ն ար­դյոք պե­տա­կան ա­պա­րա­տում մար­դիկ, ո­րոնք կա­րող են նոր­մալ հա­յե­ցա­կար­գեր, նա­խագ­ծեր, տն­տե­սա­կան ծրագ­րեր, ճշգ­րիտ տն­տե­սա­կան տվյալ­ներ ներ­կա­յաց­նել։ Փա­շի­նյա­նը սրտ­նե­ղեց, որ պե­տա­կան կարևոր դիր­քե­րում չկան կադ­րեր, պաշ­տո­նյա­ներ, ո­րոնք ի վի­ճա­կի են պատ­շաճ մա­կար­դա­կով փաս­տա­թուղթ ներ­կա­յաց­նե­լու։ «Մեկ-մեկ նա­խա­րա­րու­թյուն­նե­րից այն­պի­սի փաս­տաթղ­թեր են գա­լիս, որ ու­զում ես ա­սել՝ էս ո՞ր դա­սա­րա­նի ե­րե­խա է գրել»,- փաս­տեց վար­չա­պե­տը։
Երբ նշ­ված եր­կու փաս­տե­րը՝ տե­սաե­րի­զը և վար­չա­պե­տի վեր­ջին գնա­հա­տա­կա­նը, հա­մե­մա­տում ենք, կա­րող ենք փաս­տել, որ ով-ով, բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նը և նրա աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րը շատ լավ պատ­կե­րաց­րել են ի­րենց կադ­րե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Տե­սա­նյու­թում քն­նա­դա­տու­թյան ար­ժա­նա­ցած և ժա­մա­նա­կին իր քա­ղա­քա­կան ու կու­սակ­ցա­կան աշ­խա­տանք­նե­րը տա­պա­լած կադ­րե­րին, ո­րոնք ան­գամ չեն կա­րո­ղա­ցել 100 մարդ ղե­կա­վա­րել, Նի­կոլ Փա­շի­նյանն այ­սօր վս­տա­հել է ա­մե­նա­բարձր պաշ­տոն­նե­րը։ Նրան­ցից եր­կու­սը խոր­հր­դա­րա­նի նա­խա­գա­հի տե­ղա­կալ­ներ են, մե­կը Կո­տայ­քի մարզ­պետն է, մյու­սը՝ պե­տա­կան գույ­քի կա­ռա­վար­ման կո­մի­տեի ղե­կա­վար, և ի վեր­ջո, ժա­մա­նա­կին ՔՊ կու­սակ­ցու­թյան վար­չու­թյան աշ­խա­տանք­նե­րը ձա­խո­ղա­ծին վս­տահ­վել է կր­թու­թյան և գի­տու­թյան, իսկ հե­տո նաև՝ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը։ Այս­տեղ պար­զա­պես մեզ մնում է զար­մա­նալ, թե ինչ­պես է Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ով ա­վե­լի քան որևէ մե­կը գի­տի իր կադ­րե­րի կա­ռա­վար­ման, կազ­մա­կերպ­չա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը (մաս­նա­գի­տա­կան ո­րակ­նե­րի մա­սին էլ չենք խո­սում), վս­տա­հել լր­ջա­գույն դիր­քեր կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում։ Եվ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հա­մար զար­մա­նալ պետք չէ. Փա­շի­նյանն այ­սօր հն­ձում է այն, ինչ ժա­մա­նա­կին ցա­նել է։
Այս­տեղ մի կարևոր բա­ցա­հայ­տում նույն­պես ե­ղավ։ Եր­կար ժա­մա­նակ հան­րու­թյան, փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում բա­նա­վի­ճում են. երբ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում է, թե երկ­րում ա­մեն ինչ ան­նա­խա­դեպ է ու ար­տա­կարգ, ի­րո՞ք հա­վա­տում է դրան, թե՞ քա­ղա­քա­կան բլե­ֆի է գնում, իր անձ­նա­կան վար­կա­նի­շի և PR-ի հաշ­վին այ­նուա­մե­նայ­նիվ փոր­ձում է հա­մա­պա­տաս­խան պատ­կե­րա­ցում­ներ ձևա­վո­րել։ Ինչ­պես ցույց տվեց Փա­շի­նյա­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը, վար­չա­պե­տը շատ լավ գի­տի, թե երկ­րում ինչ վի­ճակ է։ Վար­չա­պե­տի է­մո­ցիո­նալ խոս­քը կա­ռա­վա­րու­թյան նիս­տում ինք­նա­խոս­տո­վա­նանք էր, ին­չը շատ հս­տակ ուր­վագ­ծում էր իր կադ­րա­յին բա­զա­յի ի­րա­կան վի­ճա­կը և իր կող­մից պար­բե­րա­բար հայ­տա­րար­վող թվե­րի հա­վաս­տիու­թյան աս­տի­ճա­նը։
Հե­տաքր­քիր ինք­նա­խոս­տո­վա­նանք էր Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե պե­տա­կան հա­մա­կարգն ամ­բող­ջո­վին ընդ­դի­մա­նում է հե­ղա­փո­խու­թյա­նը և հա­կա­հե­ղա­փո­խա­կան է։ Սա ի­հար­կե ա­մե­նա­զա­վեշ­տա­լի ինք­նա­խոս­տո­վա­նու­թյունն էր։ Նկա­տենք, որ մինչ այդ Նի­կոլ Փա­շի­նյա­նը շեշ­տում էր, թե երկ­րում ան­նա­խա­դեպ ար­դյունք­ներ են գրանց­վել, ար­դյու­նա­վե­տու­թյու­նը գեր­բարձր, ան­նա­խա­դեպ մա­կար­դա­կի է։ Ընդ ո­րում ան­նա­խա­դեպ բա­ռը նրա բա­ռա­պա­շա­րում ա­մե­նա­շատ հան­դի­պող ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից է։ Իսկ դա, որ­պես կա­նոն, օգ­տա­գոր­ծում են հո­լո­վա­կա­յին բա­ռա­պա­շա­րում։ Եվ ա­հա Փա­շի­նյա­նի կող­մից պար­բե­րա­բար տար­փող­վող ան­նա­խա­դեպ տն­տե­սա­կան ար­դյունք­նե­րի ֆո­նին նույն ին­քը՝ Փա­շի­նյա­նը, հան­կարծ վեր կա­ցավ ու սկ­սեց ա­սել, թե պե­տա­կան ամ­բողջ հա­մա­կար­գը ընդ­դի­մա­նում է հե­ղա­փո­խու­թյա­նը։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ի­մա­նա­լով իր կադ­րե­րի ու­նա­կու­թյուն­նե­րը, ոչ մե­կին ա­ռանձ­նա­պես չի վս­տա­հում աշ­խա­տան­քը, բայց դա չի նշա­նա­կում նաև, որ ինքն է կա­րո­ղա­նում այդ գործն ա­նել։ Այ­սինքն՝ նա սահ­մա­նել է միանձ­նյա իշ­խա­նու­թյան հա­մա­կարգ. ին­քը ո­րո­շում է, ին­քը հանձ­նա­րա­րում է, հե­տո տես­նում է, որ իր կադ­րե­րը ի վի­ճա­կի չեն կա­տա­րե­լու այդ աշ­խա­տան­քը, փոր­ձում է ինք­նու­րույն այդ ա­մե­նի տա­կից դուրս գալ՝ բղա­վե­լով, պա­տին ծե­փե­լով, ին­չը ի­հար­կե որևէ լուրջ ար­դյունք չի տա­լիս։ Եվ քա­նի որ նրա անձ­նա­կան վար­կա­նի­շը դեռևս բա­վա­րա­րում է, որ­պես­զի հենց ինքն էլ մաք­րի իր են­թա­կա­նե­րի տար­րա­կան սխալ­նե­րը, շատ դեպ­քե­րում ան­գամ՝ զա­վեշ­տա­լի ու ոչ խե­լա­միտ ո­րո­շում­նե­րը‚ ստիպ­ված է լի­նում և ո­րո­շում ըն­դու­նել, և կա­տա­րել, և այդ ա­մե­նին PR փա­թե­թա­վո­րում տալ։
Փա­շի­նյա­նը ստեղ­ծել է պե­տա­կան կա­ռա­վար­ման մի հա­մա­կարգ, որ­տեղ ա­մեն ինչ ինքն է ա­նում, այս պայ­ման­նե­րում ինս­տի­տու­ցիո­նալ հա­մա­կար­գի անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա, և սահ­ման­ված խա­ղի կա­նոն­նե­րը չեն նպաս­տում ար­դյու­նա­վետ հա­մա­կար­գի ստեղծ­մա­նը։ Այս ֆո­նին հա­կա­հե­ղա­փո­խա­կան ա­պա­րա­տը կոտ­րե­լու մա­սին վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյուն­ներն ըն­կալ­վում են որ­պես սո­վո­րա­կան բլեֆ։ Նրա՝ պա­տե­րին ծե­փե­լու, աս­ֆալ­տին փռե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ոչ ոք ար­դեն լուրջ չի ըն­դու­նում, նույ­նիսկ ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի մա­սին սպառ­նա­լիք­ներն ա­նար­դյու­նա­վետ են. մար­դիկ ան­գամ հերթ են կանգ­նել ու պա­հան­ջում են ի­րենց ձեր­բա­կա­լել։ Այ­սինքն՝ այդ գոր­ծի­քա­կազմն այն­քան է ար­ժեզ­րկ­վել, որ սկ­սել են ծաղ­րել վար­չա­պե­տին։
Նկա­տենք, որ ա­սօր պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը ղե­կա­վա­րում են Փա­շի­նյա­նի լա­վա­գույն կադ­րե­րը, այլ կադ­րեր զի­նա­նո­ցում չկան, որ­պես­զի փո­խա­րի­նի նրանց, ուս­տի հա­մա­կար­գը կոտ­րե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը սին են։ Ցան­կա­ցած ջարդ պետք է սկս­վի ա­ռա­ջին հեր­թին նա­խա­րար­նե­րից, իսկ քա­նի որ, ըստ վար­չա­պե­տի, ամ­բողջ պե­տա­կան հա­մա­կարգն է հա­մա­ռո­րեն դի­մադ­րում հե­ղա­փո­խու­թյա­նը, նշա­նա­կում է, որ իր սր­տի բո­լոր նա­խա­րար­նե­րը պետք է փոխ­վեն։ Մինչ­դեռ Փա­շի­նյա­նը ա­նում է հա­կա­ռա­կը. նրանց ա­մեն մի աղմ­կա­հա­րույց քայլ պաշտ­պա­նու­թյան տակ է վերց­նում, ընդ­հուպ մինչև տրանս­գեն­դեր­նե­րի, սա­տա­նիստ­նե­րի պաշտ­պա­նու­թյուն։ Գու­ցե Փա­շի­նյա­նը ցան­կա­նար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի նման նա­խա­րա­րին փո­խել, քա­նի որ շատ լավ հաս­կա­նում է, որ նա իր տակ դր­ված ա­կան է, և պա­հես­տա­յին­նե­րի նս­տա­րա­նին խա­ղա­ցող­ներ չու­նի։
Սա­կայն փաս­տե­րի ար­ձա­նագ­րումն այս­քա­նով չի ա­վարտ­վում։ Պարզ­վում է, որ հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քարն էլ, ո­րի մա­սին այդ­քան շեշտ­վում է, ի հե­ճուկս ու­ժա­յին կա­ռույց­նե­րի է։ Ըստ վար­չա­պե­տի, ստաց­վում է‚ որ ու­ժա­յին կա­ռույց­ներն էլ են դեմ վար­չա­պե­տին ու «հե­ղա­փո­խու­թյա­նը»։ Այս դեպ­քում ի­հար­կե հաս­կա­նա­լի չէ, թե ով­քեր են զբաղ­վում հա­կա­կո­ռուպ­ցիոն գոր­ծու­նեու­թյամբ՝ «Քաղ­պայ­մա­նա­գի՞­րը», թե՞ Սո­րո­սի հիմ­նադ­րա­մը։
Տար­վա ա­վար­տին բո­լո­րը փոր­ձում են ամ­փո­փել անց­նող 2019 թվա­կա­նը։ Այս տա­րին ամ­փո­փեց ան­ձամբ վար­չա­պե­տը՝ ար­ձա­նագ­րե­լով, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ա­վե­լի քան 1,5 տա­րի անց նոր Հա­յաս­տա­նում չկա ար­դյու­նա­վետ աշ­խա­տող, գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն ու­նե­ցող պե­տա­կան ա­պա­րատ, չկա ի­րա­վա­կան հա­մա­կարգ, ո­րը հաս­կա­նում է, թե ինչ են ի­րե­նից պա­հան­ջում, և եր­րորդ՝ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից 1 տա­րի 8 ա­միս անց փաս­տում ենք՝ վար­չա­պետն ար­ձա­նագ­րեց իր ին­տե­լեկ­տուալ բա­զա­յի բա­ցար­ձակ սնան­կու­թյու­նը և, ըստ էու­թյան, ի­րա­վունք տվեց բո­լո­րին կաս­կա­ծի տակ դնե­լու այ­սօր ըն­դուն­վող օ­րենք­նե­րի, հա­յե­ցա­կար­գե­րի, վար­չա­պե­տի կող­մից հն­չեց­վող վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի իս­կու­թյու­նը։ Այս ա­մե­նը կա­րե­լի է եզ­րա­կաց­նել վար­չա­պե­տի շատ կարևոր, բայց ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ոչ հա­վա­սա­րակ­շիռ վի­ճա­կում ար­ված հայ­տա­րա­րու­թյու­նից։ Այս­տեղ կա մի դրա­կան հան­գա­մանք. գո­նե վար­չա­պե­տը գի­տի երկ­րում տի­րող ի­րա­կան վի­ճա­կը, պար­զա­պես ա­միս­ներ շա­րու­նակ այդ պատ­կե­րը հա­մա­ռո­րեն թաքց­վում էր, բայց ե­կավ այն պա­հը, որ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը կա­մա թե ա­կա­մա խոս­տո­վա­նեց դա են­թա­գի­տակ­ցու­թյան մա­կար­դա­կում։
Այն­պես որ՝ տա­րին ամ­փո­փե­լու կա­րիք այլևս չկա. վար­չա­պետն ինքն ամ­փո­փել է իր իշ­խա­նու­թյան, իր կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի, իր Ազ­գա­յին ժո­ղո­վի, իր քա­ղա­քա­կան հե­նա­րան­նե­րի աշ­խա­տան­քի ո­րա­կը։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2961

Մեկնաբանություններ