Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Հե­րոս­ներն էլ կար­ծես ի­րենց ճա­կա­տագ­րերն ու­նեն. մե­կի ա­նու­նը շուր­թե­րից չի իջ­նում, մյու­սին մո­ռա­նում են»

«Հե­րոս­ներն էլ կար­ծես ի­րենց ճա­կա­տագ­րերն ու­նեն. մե­կի ա­նու­նը շուր­թե­րից չի իջ­նում, մյու­սին մո­ռա­նում են»
24.12.2019 | 01:50
Օ­րերս Կո­մի­տա­սի թան­գա­րան-ինս­տի­տու­տում, Ար­ցա­խյան շարժ­ման ա­զա­տա­մար­տիկ, գրող Դա­վիթ Սա­րա­պյա­նի (Դև) հի­շա­տա­կի օ­րը, տե­ղի ու­նե­ցավ «Մեր օ­րե­րի Դա­վի­թը» և «Ե­րեք հա­րյուր վայր­կյան» գր­քե­րի շնոր­հան­դե­սը:
«Մեր օ­րե­րի Դա­վի­թը» լրագ­րող Է­վե­լի­նա Մել­քու­մյա­նի 2006 թ. «Նաի­րի» հրա­տա­րակ­չու­թյու­նում լույս տե­սած «Давид Са­рапян. Жизнь, творчество, бор­ьба» ռու­սա­լե­զու երկ­մաս աշ­խա­տու­թյան ա­ռա­ջին՝ կեն­սագ­րա­կան մա­սի հա­յե­րեն վե­րահ­րա­տա­րա­կու­թյունն է՝ հա­գե­ցած նոր լու­սան­կար­նե­րով, նյու­թե­րով ու վկա­յու­թյուն­նե­րով: Նույն գր­քում տեղ էին գտել նաև Դա­վիթ Սա­րա­պյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, որ այ­սօր ներ­կա­յաց­վում են ա­ռան­ձին գր­քով՝ Մե­րի Կա­րա­պե­տյա­նի հա­յե­րեն թարգ­մա­նու­թյամբ և ա­ռա­ջա­բա­նով:
Մեզ հետ զրույ­ցում Է­ՎԵ­ԼԻ­ՆԱ ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԸ նշեց, որ Դավ­թի կյան­քը շատ դրա­մա­տիկ էր, հետ­մա­հու ճա­կա­տա­գի­րը նույն­պես լի էր լավ ու վատ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով:
-Տի­կին Մել­քու­մյան, հետ­մա­հու ճա­կա­տա­գիր ա­սե­լով ի՞նչ նկա­տի ու­նեք, մՄի փոքր բա­ցեք փա­կագ­ծե­րը:
- Դավ­թի կյան­քը շատ դրա­մա­տիկ էր, հետ­մա­հու ճա­կա­տա­գի­րը նույն­պես լի էր լավ ու վատ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով: Դա­վի­թը Է­դուարդ և Էմ­մա Սա­րա­պյան­նե­րի միակ ժա­ռանգն էր: Է­դուարդ Սա­րա­պյա­նը Երևա­նի գլ­խա­վոր ճար­տա­րա­պետն էր 1960-ա­կան­նե­րին, նրա նա­խագ­ծե­րով կա­ռուց­վել են Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի շատր­վան­նե­րը, Կոմ­պո­զի­տոր­նե­րի տու­նը՝ Դե­միր­ճյան փո­ղո­ցի բնա­կե­լի հատ­վա­ծով, «Ար­մե­նիա» հյու­րա­նո­ցը և այլ կա­ռույց­ներ: Մայ­րը՝ Էմ­մա Սա­րա­պյա­նը, ա­կա­նա­վոր գիտ­նա­կան էր։ Նրանց բնա­կա­րա­նը կար­ծես մշա­կու­թա­յին կենտ­րոն լի­ներ, որ­տեղ հա­վաք­վում էին հայտ­նի մար­դիկ՝ ճար­տա­րա­պետ­ներ, գրող­ներ, դե­րա­սան­ներ: Դա­վի­թը մե­ծա­ցել է այդ մի­ջա­վայ­րում: Գր­քում գրել եմ այդ մա­սին` Դա­վի­թի մա­հից հե­տո տի­կին Էմ­ման ապ­րեց ևս 14 հա­րի։ Նրա մե­ծա­գույն ե­րա­զանքն էր, որ Սա­րա­պյան­նե­րի ըն­տա­նի­քին պատ­կա­նող ե­րեք­սե­նյա­կա­նոց ըն­դար­ձակ բնա­կա­րա­նը դառ­նա իր ա­մուս­նու և որ­դու տուն-թան­գա­րա­նը։ Ար­դեն իսկ նրա օ­րոք այն ըն­կալ­վում էր որ­պես թան­գա­րան, իսկ տի­կին Էմ­ման ա­սես այդ թան­գա­րա­նի էքս­կուր­սա­վա­րը լի­ներ։ Բո­լոր հյու­րե­րին (նրան միշտ բազ­մա­թիվ մար­դիկ էին այ­ցե­լում) նա ջա­նա­սի­րա­բար ծա­նո­թաց­նում էր ա­մուս­նու և մի­նու­ճար որ­դու կյան­քի ու ստեղ­ծա­գոր­ծու­թյան սր­բա­զան մա­սունք­նե­րին։ Հե­տո շատ ցա­վա­լի բան տե­ղի ու­նե­ցավ: Էմ­մա Պավ­լով­նան վս­տա­հե­լով Դավ­թի զի­նա­կից ըն­կեր­նե­րին, բնա­կա­րա­նը կտա­կել էր նրանց, որ վեր­ջին­ներս այն վե­րա­ծեն հո­րը և որ­դուն նվիր­ված տուն-թան­գա­րա­նի, սա­կայն վեր­ջին­ներս, Դավ­թի մոր մա­հից հե­տո բո­լո­րից ծա­ծուկ վա­ճա­ռե­ցին բնա­կա­րա­նը, ի­րե­րը բա­ժա­նե­ցին ի­րար մեջ: Վայ­րը, որ­տեղ հա­վաք­վում, հի­շում էինք Դավ­թին, էլ չկա: Բնա­կա­րա­նի մա­սին հի­շեց­նում է միայն շեն­քի պա­տին ամ­րաց­ված հու­շա­տախ­տա­կը՝ նվիր­ված հայր ու որ­դի Սա­րա­պյան­նե­րին:
-Ի՞նչ ե­ղան Դավ­թի ձե­ռագ­րե­րը: Ա­նա­վարտ, ան­տիպ գոր­ծեր ու­նե՞ր:
-Փրկ­վե­ցին այն ձե­ռագ­րե­րը, որ տպագ­րու­թյան էինք հանձ­նել: Նա­մակ­նե­րը, էս­սե­ներ չկա­րո­ղա­ցանք գտ­նել:
-Ստեղ­ծա­գոր­ծա­կան ըն­թաց­քի մա­սին ի՞նչ կա­սեք:
-Դժ­վար և պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տանք էր: Ես հաս­կա­նում էի, որ այն, ինչ գրում եմ, կա­րող է տե­ղե­կատ­վա­կան կարևոր աղ­բյուր դառ­նալ շա­տե­րի հա­մար, հատ­կա­պես՝ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի պատ­մու­թյունն ու­սում­նա­սի­րող­նե­րի: ՈՒ­զում էի Դավ­թին ներ­կա­յաց­նել բո­լոր կող­մե­րից՝ որ­պես մարդ, հա­յի տե­սակ, ազն­վա­կան, մտա­վո­րա­կան, հայ­րե­նա­սեր, գրող, տա­ղան­դա­վոր անձ­նա­վո­րու­թյուն: Գր­քում ներ­կա­յաց­րել եմ նաև նրան ճա­նա­չող­նե­րի հի­շո­ղու­թյուն­նե­րը (Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյան, Ար­կա­դի Տեր-Թադևո­սյան, Մոն­թե Մել­քո­նյան): Ա­ռա­ջին հրա­տա­րա­կու­թյու­նը կար­ծես նոր կյանք տվեց Դավ­թին` հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­նե­լով և՛ ա­վագ սերն­դի, և՛ ե­րի­տա­սարդ­նե­րի շր­ջա­նում: Կա­րե­լի է ա­սել շա­տե­րը ո­գեշ­նչ­վե­ցին Դավ­թի կեր­պա­րով ու դար­ձան նրա նվի­րյա­լը:
-Ե՛վ Դավ­թի, և՛ այլ հե­րոս­նե­րի հա­մար ի՞նչ է ար­վում և ի՞նչ չի ար­վում:
-ՈՒ­րախ եմ, որ շատ ա­զա­տա­մար­տիկ­ներ, հատ­կա­պես ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի հե­րոս­նե­րը գնա­հատ­վում են ըստ ար­ժան­վույն, մի­ջո­ցա­ռում­ներ են անց­կաց­վում, դպ­րոց­ներ են ան­վա­նա­կոչ­վում: Հե­րոս­ներն էլ կար­ծես ի­րենց ճա­կա­տագ­րերն ու­նեն. մե­կի ա­նու­նը շուր­թե­րից չի իջ­նում, մյու­սին մո­ռա­նում են: Ցա­վոք, Դա­վի­թը չու­նի հա­րա­զատ­ներ, որ պահ­պա­նեն նրա հի­շա­տա­կը, ես նրանց ըն­տա­նի­քի մտե­րիմն էի, աշ­խա­տել եմ Էմ­մա Սա­րա­պյա­նի հետ, Դավ­թին ճա­նա­չում էի փոքր տա­րի­քից ու կար­ծես ի վե­րուստ ա­ռա­քե­լու­թյուն ու­նեի վառ պա­հե­լու նրա հի­շա­տա­կը: ՈՒ­զում եմ նշել, որ ես ռու­սե­րեն եմ գրում, սա­կայն շնոր­հիվ գր­քի խմ­բա­գիր Հաս­միկ Գու­լա­կյա­նի գիրքն ըն­թեր­ցո­ղին ներ­կա­յա­նում է լավ հա­յե­րե­նով։
-Ին­չու՞ Դև:
-Կար­ծում եմ` Դևը Դավ­թի կր­ճատ ձևն է, գր­քում անդ­րա­դարձ կա այդ հար­ցին: Ինչ­պես գի­տեք, ա­զա­տա­մար­տի օ­րե­րին տղա­նե­րը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ տուն էին գա­լիս, ըն­կեր­նե­րը պատ­մում են, որ Դա­վի­թը ծե­ծում էր տան դու­ռը, մոր հար­ցին՝ ո՞վ է, պա­տաս­խա­նում էր՝ այդ ես եմ, քո բա­րի Դևը (Ռո­բերտ Սա­հա­կյան­ցի «Խո­սող ձու­կը» մուլտ­ֆիլ­մից): ՈՒ­րիշ վար­կած­ներ էլ կան, պատ­մում են, որ նա հաղ­թան­դամ էր, ոտ­նա­թա­թե­րի թո­ղած հետ­քե­րը մեծ էին, վտան­գի ժա­մա­նակ միշտ առջևից էր քայ­լում, մար­տե­րից հե­տո վեր­ջից էր գնում` ու­ղեկ­ցե­լով մար­տըն­կեր­նե­րին: Ան­վան մա­սին վար­կած­նե­րը տար­բեր են:
-Ի՞նչ եք կար­ծում, ե­թե չլի­ներ պա­տե­րազ­մը (թեև այդ ժա­մա­նակ բա­ցա­հայտ­վեց նաև նրա ռազ­մա­կան տա­ղան­դը), Դա­վի­թը կլի­ներ հա­սա­րա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծի՞չ, գրո՞ղ, ռե­ժի­սո՞ր, սցե­նա­րի՞ստ:
-Լավ հարց եք տա­լիս, Վար­դան Դևրի­կյանն էլ անդ­րա­դար­ձավ այդ հար­ցին, նշե­լով` որ աս­պա­րե­զում էլ լի­ներ, կլի­ներ՝ բար­ձուն­քում: Պարգև սր­բա­զանն ա­սում է՝ Դա­վիթ Սա­րա­պյա­նը դեռ կա­րող էր շատ հաղ­թա­նակ­նե­րի հաս­նել, շատ բար­ձունք­ներ նվա­ճել, բայց, ա­վաղ... Ոչ ոք չի կա­րող ա­սել` նա որ աս­պա­րե­զը կընտ­րեր, ո­րով­հետև տա­ղան­դա­շատ էր (կի­նո էր սի­րում, որ­պես ռե­ժի­սոր կա­յա­ցել էր, գրող էր, նրա սցե­նա­րով ու­զում էին ֆիլմ նկա­րա­հա­նել), սա­կայն, կյան­քի այդ վա­յելք­ներն ու ձեռք­բե­րում­նե­րը թող­նե­լով, գրի­չը փո­խա­րի­նեց զեն­քով:
ՄԵ­ՐԻ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ ցա­վով նշում է, որ Դա­վիթ Սա­րա­պյա­նի բո­լոր գոր­ծե­րը չէ, որ պահ­պան­վել են, չի պահ­պան­վել նաև խոս­տում­նա­լից ար­ձա­կագ­րի նա­մա­կա­նին, ո­րը, ծա­նոթ­նե­րի վկա­յու­թյամբ, աչ­քի է ըն­կել բա­ցա­ռիկ գե­ղար­վես­տա­կա­նու­թյամբ:
-«Ե­րեք հա­րյուր վայր­կյան» (վի­պակ, պատմ­վածք­ներ) ժո­ղո­վա­ծուում քա­նի ՞ գործ է ընգ­րկ­ված: Ինչ­պե՞ս եք կա­տա­րել ընտ­րու­թյու­նը: Ո՞ր թվա­կա­նին գր­ված գոր­ծեր են: Տպագր­վե՞լ են դրանք մա­մու­լում:
-Հա­յե­րեն թարգ­մա­նու­թյամբ ներ­կա­յաց­ված են «Ե­րեք հա­րյուր վայր­կյան» կի­նոս­ցե­նար-վի­պա­կը, մի շարք պատմ­վածք­ներ և հա­մա­կարգ­չա­յին խա­ղի հա­մար գր­ված «Վա­րազ­դատ ար­քա» սցե­նա­րը: Թարգ­մա­նու­թյունն ար­վել է Է­վե­լի­նա Մել­քու­մյա­նի աշ­խա­տու­թյամբ 2006-ին լույս տե­սած «Дэв. Жизнь, творчество, бор­ьба» գր­քում զե­տեղ­ված ռու­սե­րեն բնագ­րե­րից: Դա­վիթ Սա­րա­պյա­նի գրա­կան շնոր­հը երևան է ե­կել դեռ պա­տա­նու­թյան շր­ջա­նում. մա­մու­լում տպագր­վել են նրա ո­րոշ գոր­ծեր: ՈՒ­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին Դա­վիթն իր ցան­կու­թյամբ զո­րա­կոչ­վել է խոր­հր­դա­յին բա­նակ, որ­տեղ ադր­բե­ջան­ցի­նե­րի հրահ­րած ազ­գա­մի­ջյան ծեծ­կռ­տու­քի ժա­մա­նակ իր ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար դա­տա­պարտ­վել է չորս տար­վա ա­զա­տազ­րկ­ման: Ա­հա այս չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում կու­տակ­ված կեն­սա­փորձն էլ ա­զա­տու­թյան ա­ռա­ջին իսկ ա­միս­նե­րի կեն­սա­տու ջեր­մու­թյու­նից հալ­չել, դար­ձել է ստեղ­ծա­գոր­ծա­կան փո­թոր­կուն հոսք և հան­գր­վա­նել գե­ղար­վես­տա­կան հա­սուն կա­ղա­պար­նե­րի մեջ:
-Ին­չի՞ մա­սին են պատմ­վածք­նե­րը, վի­պա­կը: Վի­պա­կի հի­ման վրա ֆի՞լմ է նկա­րա­հան­վել:
-«Ե­րեք հա­րյուր վայր­կյան» կի­նոս­ցե­նար-վի­պա­կը 1980թ. վեր­ջե­րին Օ­դե­սա­յի կի­նոս­տու­դիա­յի կող­մից հաս­տատ­վել է նկա­րա­հան­ման, բայց երբ սկս­վում է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը, Դա­վիթ Սա­րա­պյա­նը թող­նում է Օ­դե­սան, վե­րա­դառ­նում է հայ­րե­նիք և միա­նում իր մեծ ու­սուց­չի ու ա­վագ ըն­կե­րոջ՝ Սա­րա­պյան­նե­րի ըն­տա­նի­քի վա­ղե­մի բա­րե­կամ Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի «Ան­կա­խու­թյան բա­նա­կին»:
-Ի՞նչ կա­սի գիր­քը այս օ­րե­րի ըն­թեր­ցո­ղին, նոր սերն­դին:
-Շատ բան: Ա­ռա­ջին հեր­թին կամ­բող­ջաց­նի Դավ­թի ստեղ­ծա­րար, լու­սա­վոր կեր­պա­րը: Մար­դը չի ծն­վում պա­տե­րազ­մե­լու հա­մար, նրա ներբ­նակ ա­ռա­քե­լու­թյու­նը ա­րա­րելն է: Հի­րա­վի, Դա­վի­թը ա­րար­չա­կան քան­քար­նե­րով շռայ­լո­րեն օժտ­ված ե­րի­տա­սարդ էր, հիա­նա­լի նկա­րում էր, գրում, իր ա­ռա­ջին քայ­լերն էր փոր­ձում կի­նոաշ­խար­հում: Նրա վի­պակն ու պատմ­վածք­նե­րը ապ­րե­լու մա­սին են, խա­վա­րում լույս վա­ռե­լու, խա­վա­րում սի­րե­լու, խա­վա­րում մարդ մնա­լու և մարդ մնա­լով խա­վա­րը ցրե­լու մա­սին:
-Նրա գոր­ծե­րը կար­դա­լիս ի՞նչ տպա­վո­րու­թյուն ու­նեիք և ար­դյո՞ք նկա­տում էիք գրո­ղին, ո­րը զգում էր պա­տե­րազ­մը, մո­տա­լուտ մա­հը:
-Քիչ է ա­սել՝ նկա­տում էի գրո­ղին: Քսա­նե­րեք տա­րե­կա­նում քչե­րին է հա­ջող­վում սե­փա­կան կեն­սա­փոր­ձից բխող, անձ­նա­պես վե­րապ­րած բո­վան­դա­կու­թյու­նը՝ խիտ, հույժ ի­րա­կան ու տա­րե­րա­յին, սան­ձել ձևի այն­պի­սի հնա­րանք­նե­րով, որ տա­րի­նե­րի ըն­թաց­քում ո­չինչ չկոր­չի ո՛չ թե­մա­յի ակ­տուա­լու­թյան, ո՛չ գրո­ղա­կան ու­ղեր­ձի օգ­տա­կա­րու­թյան ա­ռու­մով:
Չեմ կար­ծում, թե Դա­վի­թը զգում էր պա­տե­րազ­մը կամ իր մո­տա­լուտ մա­հը, ո՛չ: Դա­վի­թը գի­տակ­ցում էր պայ­քա­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը. նա լավ գի­տեր իր ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը և լց­ված էր իր ժո­ղովր­դի ճա­կա­տա­գի­րը վճ­ռա­կա­նո­րեն բե­կե­լու հանձ­նա­ռու­թյամբ: Այ­լա­խո­հու­թյու­նը, որ նա դրսևո­րել էր խոր­հր­դա­յին բռ­նա­պե­տու­թյան ու ա­նար­դա­րու­թյուն­նե­րի դեմ դեռևս դպ­րո­ցա­կան, ա­պա ու­սա­նո­ղա­կան, բա­նա­կա­յին ու բան­տա­յին տա­րի­նե­րին, անձ­նա­կան ա­զա­տու­թյան մեջ հա­սու­նա­ցավ ի շահ հայ­րե­նյաց ա­զա­տու­թյան, վե­րած­վեց կոնկ­րետ պայ­քա­րի, որն այս ան­գամ, շնոր­հիվ իր պես ա­ռա­վե­լա­պաշտ մար­տիկ­նե­րի, այլ ո­րակ ձեռք բե­րեց՝ կան­խո­րո­շե­լով մեր ա­զա­տա­մար­տի փա­ռա­պանծ ել­քը. դա սե­փա­կան ու­ժե­րով ոչ միայն հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լու, այլև ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան իղ­ձե­րը վեր­ջա­պես կյան­քի կո­չե­լու գի­տակ­ցու­թյունն էր: Իսկ այդ­պի­սի գի­տակ­ցու­թյան մեջ մահ­վան մա­սին մտա­ծում­նե­րը տեղ չու­նեն: -Կա­րե­լի՞ է ա­սել, որ այս գր­քով կա­րող ենք ճա­նա­չել Դևին: Ոչ միայն գրո­ղին, այլև մար­դուն, ա­զա­տա­մար­տի­կին, հե­րո­սին:
-Կա­րող ենք ճա­նա­չել, ա­վե­լին՝ սի­րել նրան ու հիա­նալ նրա­նով: Նրա կյանքն ինք­նին գե­ղար­վես­տա­կան նյութ է՝ ի­մաս­տա­լից, ո­գե­ղեն, թռիչ­քա­յին: Հե­րո­սու­թյու­նը կա­րող է դր­վա­գա­յին լի­նել, դիպ­վա­ծա­յին ու մե­կան­գա­մյա, բայց հե­րոս լի­նե­լը մարդ­կա­յին կա­յուն, հա­րա­կա ա­ռա­քի­նու­թյուն է: Դա­վի­թը հե­րոս է ա­ռա­ջին հեր­թին մարդ­կա­յին ա­մե­նա­բարձր ա­ռա­քի­նու­թյուն­նե­րը՝ հայ­րե­նա­պաշ­տու­թյու­նը, անձ­նու­րա­ցու­թյու­նը, ըն­կե­րա­սի­րու­թյու­նը, ար­դա­րամ­տու­թյունն ու ազն­վա­զար­մու­թյունն իր ան­ձի մեջ կա­տա­րե­լա­պես մեկ­տե­ղած լի­նե­լու և դրանք մշ­տա­պես կրած լի­նե­լու ա­ռու­մով:
-Թարգ­մա­նու­թյան ըն­թաց­քը ինչ­պի­սի՞ն էր, ի՞նչն էր դժ­վար, ի՞ն­չը հեշտ:
-Դյու­րին չէր թարգ­մա­նու­թյու­նը, բայց բերկ­րան­քով լի էր: Թարգ­մա­նու­թյու­նը ըն­թեր­ցա­նու­թյան ա­մե­նա­ման­րազ­նին տե­սակն է, և այս դեպ­քում ես ար­տո­նու­թյունն ու­նեի կան­խա­վա­յե­լե­լու ար­տա­սո­վոր այս հե­ղի­նա­կի հղացք­նե­րի թե՛ բո­վան­դա­կա­յին, թե՛ կա­ռուց­ված­քա­բա­նա­կան գրե­թե բո­լոր շեր­տե­րը, ո­րոնք սո­վո­րա­բար հնա­րա­վոր է լի­նում դի­տար­կել թարգ­մա­նու­թյան «կազ­մա­քան­դող» և «վե­րա­դա­սա­վո­րող» քայ­լե­րի ըն­թաց­քում:
Դա­վի­թը կգ­րեր հա­յե­րեն, ե­թե հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ռու­սա­կան կր­թու­թյուն ստա­ցած չլի­ներ: Մի­ջա­վայրն էլ, ո­րի մա­սին գրել է, ռու­սա­խոս էր: Խոր­հր­դա­յին բա­նակ, խոր­հր­դա­յին կա­լա­նա­վայ­րեր: Բնա­կան է, որ այդ թե­մա­նե­րը լեզ­վա­խոս­ված­քա­յին հա­տուկ մո­տե­ցում էին պա­հան­ջե­լու: Դա­վի­թը դա­սա­կան շա­րադ­րան­քի չա­փա­նիշ­նե­րը վար­պե­տո­րեն հա­մադ­րել է բա­նա­կա­յին-բան­տա­յին բա­ռամ­թեր­քին` պահ­պա­նե­լով մի­ջա­վայ­րի ինք­նա­տի­պու­թյունն ու բնա­կա­նու­թյու­նը:
Թարգ­մա­նա­կան խու­թե­րը մեծ մա­սամբ պայ­մա­նա­վոր­ված էին են­թամ­շա­կու­թա­յին լեզ­վա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով և դրանք հա­յե­րե­նում պահ­պա­նե­լու գերխ­նդ­րով: Եր­ջա­նիկ կլի­նեմ, ե­թե ըն­թեր­ցողն ու մաս­նա­գետ­ներն այդ խն­դի­րը լուծ­ված տես­նեն:
Զրույ­ցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ