Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պա­տին հե­նած դրո­շի հա­մար ՊԵԿ աշ­խա­տակ­ցին աշ­խա­տան­քից կա­րե­լի է ա­զա­տել, իսկ պատռ­ված դրո­շի հա­մար՝ թա­ղա­պե­տին ո՞չ

Պա­տին հե­նած դրո­շի հա­մար ՊԵԿ աշ­խա­տակ­ցին աշ­խա­տան­քից կա­րե­լի է ա­զա­տել, իսկ պատռ­ված դրո­շի հա­մար՝ թա­ղա­պե­տին ո՞չ
10.01.2020 | 00:29
Չգի­տեմ՝ Նո­րա­գավ­թի մաք­սա­տան աշ­խա­տա­կի­ցը, որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­մա­նով ա­զատ­վել, ա­պա նո­րից աշ­խա­տան­քի էր ըն­դուն­վել պա­տին հեն­ված դրո­շի հա­մար, երբևէ կմո­ռա­նա՞ Փա­շի­նյա­նի պահ­վածքն ու խո­սե­լու տո­նը, ես որ հաս­տատ չեմ մո­ռա­նա: Քա­նիցս ա­սել եմ, ու նո­րից կրկ­նեմ՝ «Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյան հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցու» հետ բարձր տո­նով, մուն­նա­թով, «ոնց ա­սեմ, այդ­պես է լի­նե­լու» սկզ­բուն­քով խո­սե­լու ի­րա­վունք չու­նի ոչ ոք: Ա­ռա­վել ևս՝ ի­րեն ժո­ղովր­դի մի մա­սը, իսկ ժո­ղովր­դին իշ­խա­նու­թյուն հա­մա­րող ան­հա­տը, որ սեր ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն է քա­րո­զում:
Հա­րավ-արևմտյան թա­ղա­մա­սի փո­ղոց­նե­րից մե­կում օ­րեր ա­ռաջ ծակ­ված, պատռ­ված դրոշ նկա­տե­ցի, ու ա­ռա­ջին տե­սա­րա­նը, որ մտա­պատ­կե­րե­ցի, թա­ղա­պե­տին տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ հան­դի­մա­նող վար­չա­պետն էր՝ «կտա­նես կկա­րես, կկա­խես իր տե­ղում ու դի­մում կգ­րես» ե­լույ­թով: Ի­հար­կե, նման բան տե­ղի չի ու­նե­ցել: «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն ինձ վս­տա­հեց­րեց՝ դրո­շը փոխ­ված է, բայց հար­ցիս՝ իսկ թա­ղա­պետն աշ­խա­տան­քից ա­զատ­վա՞ծ է, պա­տաս­խա­նել չկա­րո­ղա­ցավ: Ի­հար­կե շատ լավ է, գե­րա­զանց, որ դրո­շը փոխ­վել է. պե­տա­կան խոր­հր­դա­նիշ­նե­րի նկատ­մամբ բո­լորս պետք է ու­շա­դիր լի­նենք, հար­գան­քով վե­րա­բեր­վենք, ա­ռա­վել ևս՝ պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րը: Եր­կա­կի ստան­դարտ­նե­րը, սա­կայն, ըն­դու­նե­լի չեն: Ե­թե ՊԵԿ աշ­խա­տակ­ցի վրա կա­րե­լի էր մուն­նաթ գալ ու աշ­խա­տան­քից ա­զատ­վե­լու վճիռ կա­յաց­նել ոտ­քի վրա, ա­պա նման վե­րա­բեր­մուն­քի պետք է ար­ժա­նանան նաև մյուս չի­նով­նիկ­նե­րը: Բնավ կողմ չեմ, որ փո­շոտ կամ պատռ­ված դրո­շը ժա­մա­նա­կին չփո­խե­լու հա­մար մարդ­կանց ան­ար­գան­քի սյա­նը գա­մեն ու հե­ռաց­նեն աշ­խա­տան­քից, բայց ե­թե կա նա­խա­դեպ, ա­պա այն հատ­վա­ծա­կան չպետք է լի­նի: Ե­թե հաս­կա­ցել ես, որ սխալ ես ար­տա­հայտ­վել ու ան­տե­ղի ո­րո­շում կա­յաց­րել, ա­պա ոչ թե «բա­րի կամք դրսևո­րել ու մար­դուն աշ­խա­տան­քի վե­րա­կանգ­նել» է պետք, այլ ըն­դա­մե­նը կամք ու­նե­նալ ու խոս­տո­վա­նել՝ վր­դով­ված եմ ե­ղել, նե­րո­ղա­միտ ե­ղեք:
Երբ քն­նա­դա­տում էինք, որ պա­տին հե­նած դրո­շի հա­մար մար­դու հետ չի կա­րե­լի նման տո­նով խո­սել, փա­շի­նյա­նա­մետ­նե­րը ա­նար­գան­քի մի սյանն էլ մեզ էին գա­մում, թե «ինչ­պե՞ս կա­րե­լի է չհար­գել պե­տա­կան խոր­հր­դա­նի­շը»: Իսկ ու՞ր են այժմ պե­տա­կա­նու­թյան հա­մար մտա­հոգ­ված­նե­րը, ին­չու՞ են լուռ: Գու­ցե այն պատ­ճա­ռով, որ «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան» օ­րե­րին մարմ­նի փար­թամ մա­սե­րը դրոշ-կրծ­կա­լով էին ծած­կում կամ դրո­շը որ­պես սփ­ռոց ծա­ռա­յեց­նում թղ­թա­խա­ղի հա­մար:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ