Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ներ­քին քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի վրա մեծ ազ­դե­ցու­թ­յուն են ու­նե­նա­լու ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծոն­նե­րը

Ներ­քին քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի վրա մեծ ազ­դե­ցու­թ­յուն են ու­նե­նա­լու ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծոն­նե­րը
10.01.2020 | 00:33
2020 թվա­կա­նը բա­վա­կա­նին բուռն սկիզբ ու­նե­ցավ։ Եվ դա հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է ի­րա­նա-ա­մե­րի­կյան հա­կա­մար­տու­թյան բա­ցա­ռիկ սր­մամբ։ Այս հա­կա­մար­տու­թյու­նը ո­րո­շա­կի լակ­մու­սի թուղթ դար­ձավ նաև հա­յաս­տա­նյան 2020 թ. ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի հա­մար։ Այն ցույց տվեց‚ թե ի վեր­ջո ինչ վեկ­տոր են ու­նե­նա­լու Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներն ըն­թա­ցիկ տա­րում. ՀՀ իշ­խա­նու­թյու­նը շա­րու­նա­կե­լու՞ է ար­դյոք հե­ղա­փո­խա­կան և հետ­հե­ղա­փո­խա­կան գոր­ծե­լաո­ճը‚ թե՞, այ­նուա­մե­նայ­նիվ‚ փոր­ձե­լու է ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ մտց­նել իր մար­տա­վա­րու­թյուն­նե­րի մեջ՝ հա­մախմ­բե­լով հա­սա­րա­կու­թյա­նը կա­ռու­ցո­ղա­կան աշ­խա­տան­քի հա­մար։
Սա­կայն ինչ­պես ցույց տվեց ի­րա­նա-ա­մե­րի­կյան զար­գա­ցում­նե­րի շուրջ իշ­խա­նա­կան խան­դոտ ու կոշտ ար­ձա­գանքն իր հաս­ցեին հն­չող քն­նա­դա­տու­թյուն­նե­րին‚ պարզ է դառ­նում, որ իշ­խա­նու­թյու­նը և ան­ձամբ վար­չա­պե­տը շա­րու­նա­կե­լու են նույն խա­ղաո­ճը‚ որ կի­րա­ռում էին ընդ­դի­մա­խոս­նե­րի նկատ­մամբ 2018-ի և 2019-ի ըն­թաց­քում։ Դա երևաց և այս­պես ա­սած տնայ­նա­գործ գեո­պո­լի­տիկ­նե­րի վե­րա­բե­րյալ վար­չա­պե­տա­կան հայտ­նի գրա­ռու­մից, և ակն­հայտ բե­մա­կա­նաց­ված շոուի ըն­թաց­քում‚ ըստ ո­րի՝ ԱԱԾ-ն շատ օ­պե­րա­տի­վո­րեն իբր ֆեյս­բու­քյան կեղծ օգ­տա­տե­րի էր բա­ցա­հայ­տել։ Այս ա­մե­նը վկա­յու­թյունն է այն բա­նի‚ որ իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­ցած ներ­քին կամ ար­տա­քին քա­ղա­քա­կան ա­ռիթ կօգ­տա­գոր­ծի իր ընդ­դի­մա­խոս­նե­րի դեմ ռեպ­րե­սիոն գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րե­լու հա­մար։
Այ­նուա­մե­նայ­նիվ‚ 2020 թվա­կա­նին փո­փո­խու­թյուն­ներ կա­րե­լի է ակն­կա­լել‚ մաս­նա­վո­րա­պես‚ ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծում։ 2020 թվա­կա­նին գրե­թե կիս­վե­լու է սահ­մա­նադ­րա­կան այն ժամ­կե­տը‚ ո­րը հատ­կաց­ված է Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյա­նը։ Դա նշա­նա­կում է‚ որ ե­թե նույ­նիսկ հա­մա­րենք‚ թե այս կա­ռա­վա­րու­թյունն իր պաշ­տո­նա­վա­րու­մը կձ­գի մինչև 2023 թվա­կա­նի հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րը‚ ա­պա տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ քա­ղա­քա­կան դաշ­տում ար­դեն իսկ պետք է պատ­րաստ­վեն այդ ընտ­րու­թյուն­նե­րին։ Բա­ցի այդ‚ նկա­տենք‚ որ քա­ղա­քա­կան ո­րոշ սեգ­մենտ­ներ աս­պա­րեզ են նե­տում ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի գա­ղա­փա­րը։ Այ­սինքն՝ ժամ­կետ­նե­րը քա­ղա­քա­կան դաշ­տի հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րին ստի­պում են ակ­տի­վա­նալ‚ վե­րա­դա­սա­վոր­վել և ի­րենց տե­ղը զբա­ղեց­նել ընդ­դի­մա­դիր դաշ­տում։ Այս տե­սա­կե­տից պետք է ակն­կա­լել‚ որ 2020 թվա­կանն ընդ­դի­մա­դիր բևե­ռում կա­րող է լի­նել հս­տակ տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րի և վե­րա­ֆոր­մա­տա­վոր­ման ժա­մա­նա­կաշր­ջան։
Փոր­ձենք դի­տար­կել, թե 2020 թվա­կա­նին ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նե­լու 2019 թ. կե­սե­րից կեն­դա­նու­թյան նշույլ­ներ ցույց տվող ընդ­դի­մա­դիր դաշ­տը։
1. Ոչ իշ­խա­նա­կան հատ­վա­ծում ա­ռա­ջին հեր­թին դե­րա­կա­տա­րու­թյուն կու­նե­նան նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ ՀՀԿ-ն‚ ՀՅԴ-ն՝ ի­րենց ա­վե­լի մանր նշա­նա­կու­թյան ար­բա­նյակ ու­ժե­րով։ Փաս­տենք‚ որ և հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը‚ և դաշ­նակ­ցու­թյու­նը տե­ղի ու­նե­ցա­ծի ի­րա­կան վե­րաի­մաս­տա­վո­րում չեն կա­տա­րել։ Դա­տե­լով ինք­նա­պաշտ­պա­նա­կան գնա­հա­տա­կան­նե­րից‚ կա­տար­վող վեր­լու­ծու­թյուն­նե­րից‚ ներ­կա­յաց­րած փաս­տարկ­նե­րից՝ նշ­ված քա­ղա­քա­կան ու­ժե­րի կող­մից մինչ այժմ այդ­պես էլ հս­տակ գնա­հա­տա­կան‚ բա­ցատ­րու­թյուն չտր­վեց‚ թե ին­չու կորց­րին իշ­խա­նու­թյու­նը‚ ին­չու հա­րյուր­հա­զա­րա­վոր մար­դիկ դուրս ե­կան փո­ղոց‚ ո­րոնք են իշ­խա­նա­փո­խու­թյան խոր­քա­յին պատ­ճառ­նե­րը։ Եվ ար­դեն եր­կու տա­րի ապ­րում են այն ի­լյու­զիա­նե­րով‚ թե ա­հա-ա­հա ա­մեն ինչ փոխ­վե­լու է ու վե­րա­դառ­նա­լու է նախ­կին հուն։ Սա հնե­րի ա­մե­նագլ­խա­վոր թե­րու­թյունն է։ Բա­ցի այդ‚ նախ­կին­նե­րի‚ մա­նա­վանդ հան­րա­պե­տա­կան­նե­րի մոտ լուրջ ռեբ­րեն­դին­գի կամ վե­րա­կա­ռուց­ման խն­դիր­ներ չեն կա­րո­ղա­նում լու­ծել։ Ե­թե ան­գամ ի­մի­ջա­յին ա­ռու­մով ինչ-ինչ փոր­ձեր ար­վում են‚ ա­պա կա­ռուց­ված­քա­յին‚ կադ­րա­յին ա­ռու­մով որևէ փո­փո­խու­թյան նշույլ ան­գամ չկա։ Իսկ հին դեմ­քե­րով շատ դժ­վար է լուրջ պայ­քար մղել իշ­խա­նու­թյու­նը վե­րա­դարձ­նե­լու հա­մար։
Ո­րո­շա­կի վե­րա­պա­հում­նե­րով նախ­կին­նե­րի շր­ջա­նա­կին կա­րե­լի է դա­սել նաև Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նը»։ Այս կու­սակ­ցու­թյու­նը‚ բիզ­նես պրո­յեկտ բնույ­թից ել­նե­լով‚ բա­վա­կա­նին զգույշ է և ի­րեն դիր­քա­վո­րել է կա­ռու­ցո­ղա­կան ընդ­դի­մա­դիր‚ բայց այ­նուա­մե­նայ­նիվ‚ հե­ղա­փո­խու­թյանն ա­ջակ­ցող քա­ղա­քա­կան դաշ­տում։ Ինչ­պես միշտ՝ այդ քա­ղա­քա­կան ու­ժի դիր­քո­րո­շու­մը շատ դեպ­քե­րում կախ­ված է կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րի բիզ­նես հե­տաք­րք­րու­թյուն­նե­րից‚ եր­բեմն նաև՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կո­նյունկ­տու­րա­յից։ Այ­նուա­մե­նայ­նիվ‚ պետք է փաս­տել‚ որ «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նին» ա­ռայժմ հա­ջող­վում է բա­րե­հա­ջող լո­ղալ եր­կու քա­րի ա­րան­քում և պահ­պա­նել ո­րո­շա­կի վար­կա­նիշ հան­րու­թյան ո­րոշ շր­ջան­նե­րում, ա­ռա­ջին հեր­թին մար­զե­րում։ Հա­մե­նայն դեպս‚ ԲՀԿ-ին հա­ջող­վում է գտ­նել քա­ղա­քա­կան օ­րա­կար­գա­յին ո­րոշ թե­մա­ներ‚ ո­րոնք օգ­նում են ըն­դգ­ծել այդ ու­ժի տի­տու­լա­յին ընդ­դի­մա­դիր կար­գա­վի­ճա­կը։ Դա ա­ռա­ջին հեր­թին սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և նման այլ շե­ղում­նե­րի շուրջ բարձ­րաց­վող աղ­մուկն է‚ ո­րո­շա­կի ան­հա­մա­ձայ­նու­թյուն­ներն իշ­խա­նու­թյան տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան շուրջ և այլն։
2. Ընդ­դի­մա­դիր դաշ­տում հա­ջորդ շեր­տը վեր­ջին մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում նոր ձևա­վոր­ված քա­ղա­քա­կան ու­ժերն են։ Հատ­կա­պես աչ­քի են ընկ­նում «Ազ­գա­յին օ­րա­կարգ» և «Մեկ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյուն­նե­րը։ Այդ քա­ղա­քա­կան ու­ժե­րը ո­րո­շա­կի թար­մու­թյուն ու­նեն‚ բայց ա­ռայժմ դրանք աչ­քի չեն ընկ­նում ինս­տի­տու­ցիո­նա­լիզ­մով‚ մի քա­նիսն էլ նույ­նիսկ շատ նման են մարդ-կու­սակ­ցու­թյան‚ ին­չը շատ բնո­րոշ է Հա­յաս­տա­նին։ Տվյալ դեպ­քում‚ նշ­ված կու­սակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծե­լաո­ճում ակ­նա­ռու է ա­կա­դե­միա­կան ո­ճը‚ ին­չը թերևս կա­րե­լի է բա­ցատ­րել նրա­նով‚ որ նոր-նոր են փոր­ձում կա­յա­նալ և ա­ռայժմ այն­քան ռե­սուրս չու­նեն‚ որ­պես­զի մեծ ակ­տի­վու­թյուն ցու­ցա­բե­րեն և լա­վա­գույն դեպ­քում կա­րող են ընդ­հա­նուր երգ­չախմ­բին ի­րենց ձայ­նը միաց­նել։ Նշենք նաև‚ որ նո­րաս­տեղծ ու­ժե­րը փոր­ձե­լու են ի­րենց սահ­մա­նա­զա­տել նախ­կին­նե­րից‚ քա­նի որ վեր­ջին­ներս շա­րու­նա­կում են ոչ պո­պու­լյար մնալ հան­րու­թյան շր­ջա­նում։
3. Ընդ­դի­մա­դիր թևում եր­րորդ բևեռ կա­րե­լի է հա­մա­րել դեռևս քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն չս­տեղ­ծած, բայց ար­դեն իսկ քա­ղա­քա­կան նկր­տում­ներ ցույց տված ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նին, ո­րը շատ հս­տակ քայ­լե­րով ակն­հայ­տո­րեն փոր­ձում է մտ­նել մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն, ցույց է տա­լիս իր ռե­սուրս­նե­րը, այդ թվում՝ ար­տա­քին քա­ղա­քա­կան կա­պե­րը։ Վեր­ջին շր­ջա­նում, ըստ էու­թյան, ցե­մեն­տում է նաև իր ֆի­նան­սա­կան բա­զան, ո­րի մի­ջո­ցով գու­ցե աշ­խա­տի ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան վրա։ Այս ա­մե­նը նա գոր­ծի կդ­նի նոր ստեղծ­ված «Հայ­րե­նիք հիմ­նադ­րա­մի մի­ջո­ցով, ո­րի հիմ­նա­կան նպա­տա­կը լի­նե­լու է քաղ­հա­սա­րա­կու­թյան ծրագ­րե­րին ա­ջակ­ցե­լը։ Վա­նե­ցյա­նը շատ հե­ռան­կա­րա­յին քա­ղա­քա­կան գոր­ծիչ կա­րող է լի­նել։ Նրա շուրջ հնա­րա­վոր է հա­մախ­մբ­վեն քա­ղա­քա­կան, ար­տա­քին քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան, ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ներ։ Վա­նե­ցյա­նը, տի­րա­պե­տե­լով հս­կա­յա­կան ին­ֆոր­մա­ցիա­յի, այդ թվում՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի վե­րա­բե­րյալ, մեծ ան­հան­գս­տու­թյուն է ա­ռա­ջաց­նում վեր­ջին­նե­րիս մոտ։ Եվ չի բա­ցառ­վում, որ ե­թե 2020-ին Վա­նե­ցյանն աս­տի­ճա­նա­բար դառ­նա նաև քա­ղա­քա­կան գոր­ծոն, ա­պա կա­րող է հա­մախմ­բող գոր­ծոն դառ­նալ նաև այլ կու­սակ­ցու­թյուն­նե­րի հա­մար՝ այ­լընտ­րանք հան­դի­սա­նա­լով այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րին։
4. Ընդ­դի­մա­դիր դաշ­տի մյուս սեգ­մենտն այն քա­ղա­քա­կան ու­ժերն են, ո­րոնք թեև խոս­քով ի­րենց ար­դեն դիր­քա­վո­րել են այս դաշ­տում, սա­կայն այ­դու­հան­դերձ, վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րում դի­տարկ­վում և ըն­կալ­վում են որ­պես գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի ար­բա­նյակ­ներ։ Այս ու­ժերն այ­սօր ընդ­դի­մա­դիր դաշ­տում են, որ­պես­զի այս հար­թակն ան­տեր չթող­նեն Նի­կոլ Փա­շի­նյա­նի ի­րա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի հա­մար։ Սրանց կա­րե­լի է ան­վա­նել կոմ­ֆոր­տա­յին ընդ­դի­մու­թյուն։ Դրանք այն քա­ղա­քա­կան ու­ժերն են, ո­րոնք ա­սո­ցաց­վում են Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի հետ։ Խոս­քը սո­րո­սա­ծին «Սաս­նա ծռե­րի» մա­սին է, ո­րոնք ար­դեն հայ­տա­րա­րել են, որ ի­րենք ան­հաշտ, ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյուն են։ Այս խմ­բին կա­րե­լի է դա­սել նաև «Քո ո­րո­շում» կա­ռույ­ցին, ո­րը հիմ­նա­կա­նում նույն­պես հա­մալր­ված է պաշ­տո­նա­պես իշ­խա­նու­թյան մեջ չգտն­վող սո­րո­սա­ծին ե­րի­տա­սարդ­նե­րով։ Այս կո­հոր­տա­յին կա­րե­լի է ա­վե­լաց­նել նաև, այս­պես կոչ­ված, ան­կախ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նին, ո­րը նա­խա­ձեռ­նում է հե­ղա­փո­խա­կան­նե­րից ա­վե­լի հե­ղա­փո­խա­կան դիր­քո­րոշ­ման նոր հար­թակ։ Ընդ­դի­մա­դիր դաշ­տում դիր­քա­վոր­վող սո­րո­սա­ծին այս սեգ­մեն­տի հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թը հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի դիր­քե­րում հան­դես գալն է։ Վեր­ջին­ներս նշում են, որ կողմ­նա­կից են «թա­վի­շը» եր­կա­թի վե­րա­ծե­լուն։ Պարզ է, որ նրանք պետք է ջա­նան բազ­մա­զա­նու­թյուն մտց­նել ընդ­դի­մա­դիր դաշ­տում՝ չթող­նե­լով այս հար­թակն ի­րա­կան ընդ­դի­մա­դիր­նե­րին։ Մյուս կող­մից նրանք հան­դես են գա­լիս որ­պես պա­հես­տա­յին տար­բե­րակ՝ ինչ-ինչ զար­գա­ցում­նե­րի դեպ­քում իշ­խա­նու­թյուն­նե­րին փո­խա­րի­նե­լու նկա­տա­ռու­մով։
Թերևս‚ այս խմ­բին կա­րե­լի է դա­սել նաև «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյու­նը‚ ո­րը‚ խոր­հր­դա­րա­նում ու­նե­նա­լով խմ­բակ­ցու­թյուն‚ այդ­պես էլ չի կա­յա­նում որ­պես հս­տակ քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում­ներ ու­նե­ցող ուժ‚ և շատ դեպ­քե­րում ուղ­ղա­կիո­րեն սպա­սար­կում է գոր­ծող իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան շա­հե­րը։ Ան­գամ իր վրա է վերց­նում շատ օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ‚ ո­րոնք իշ­խա­նու­թյու­նը չի ցան­կա­նում ա­սո­ցաց­նել իր քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րի հետ‚ ա­ռանձ­նա­պես այն դեպ­քե­րում‚ երբ այդ նկր­տում­նե­րը կապ­ված են լի­նում իշ­խա­նու­թյան էլ ա­վե­լի ու­զուր­պաց­ման հետ։ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» վար­քա­գի­ծը շատ դեպ­քե­րում քա­ղա­քա­կան և ոչ միայն քա­ղա­քա­կան սա­կար­կու­թյուն­նե­րի տպա­վո­րու­թյուն է թող­նում։ Դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված այն‚ որ Էդ­մոն Մա­րու­քյա­նի գլ­խա­վո­րած թի­մը մերթ հան­դես է գա­լիս գրե­թե ար­մա­տա­կան ընդ­դի­մա­դիր կեց­ված­քով ու հռե­տո­րա­բա­նու­թյամբ‚ մերթ ծայ­րա­հեղ իշ­խա­նա­մետ դիր­քո­րո­շում­նե­րով։
5. Ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծի ձևա­վոր­ման վրա կա­րող են մի շարք գոր­ծոն­ներ ազ­դել, այդ թվում՝ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գոր­ծո­նը։ Թվում է՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին ա­վե­լի շատ ոչ թե քա­ղա­քա­կա­նու­թյունն է հե­տաք­րք­րում, այլ սե­փա­կան խն­դիր­նե­րը։ Բայց ե­թե սե­փա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման բա­նա­լին ակ­տիվ քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վելն է, ա­պա պարզ է, որ ա­նա­զա­տու­թյան մեջ գտն­վող ՀՀ նախ­կին նա­խա­գա­հին այլ ելք չի մնա­լու, և քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վե­լը նրա հա­մար դառ­նա­լու է պաշտ­պա­նա­կան վա­հան։ Այս­տեղ պետք է նկա­տենք, որ մեր հան­րու­թյու­նը երկ­րորդ նա­խա­գա­հի՝ քա­ղա­քա­կա­նու­թյուն վե­րա­դառ­նա­լու հա­մար պետք է «շնոր­հա­կալ» լի­նի ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո­րը Քո­չա­րյա­նին խոր թո­շա­կից ու այլ մայր­ցա­մաք­նե­րից վե­րա­դարձ­րեց Հա­յաս­տան ու դարձ­րեց քա­ղա­քա­կան ֆի­գուր։ Այս­պի­սով՝ եր­կուսն էլ՝ և՛ Փա­շի­նյա­նը, և՛ Քո­չա­րյա­նը, դար­ձան ի­րա­վի­ճա­կի պա­տանդ­նե­րը՝ մե­կը՝ ֆի­զի­կա­պես, մյու­սը՝ քա­ղա­քա­կան ա­ռու­մով։
Ամ­փո­փե­լով վե­րոն­շյալ կե­տե­րը՝ նկա­տենք, որ բա­վա­կա­նին բարդ ու շր­ջա­դար­ձա­յին տա­րի է սպաս­վում, ո­րի ըն­թաց­քում իշ­խա­նու­թյունն էլ պետք է փոր­ձի հար­մար­վել ա­վե­լի ամ­րա­ցող, ա­վե­լի կա­յու­նա­ցող ու սեգ­մեն­տա­ցող ընդ­դի­մա­դիր դաշ­տին։ Այս հա­մա­տեքս­տում իշ­խա­նու­թյան առջև նոր խն­դիր­ներ են ծա­գե­լու, և ՀՀ ղե­կա­վա­րու­թյունն ու­նե­ցած զի­նա­նո­ցով շատ դժ­վա­րու­թյամբ ա­ռաջ կըն­թա­նա, մա­նա­վանդ որ ներ­քին քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի վրա մեծ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նա­լու ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծոն­նե­րը և չի բա­ցառ­վում նաև՝ Ար­ցա­խի շուրջ զար­գա­ցում­նե­րը։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ