Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստյան արարողությանը չմասնակցելու մասին

Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստյան արարողությանը չմասնակցելու մասին
20.01.2020 | 13:51

ԱԱԾ նախկին տնօրեն Գերորգի Կուտոյանին անձամբ չեմ ճանաչել, բայց ԲՀԿ խմբակցության անդամները երեկ մասնակցել են նրա հոգեհանգստին՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու՞ երեկ այնտեղ չի եղել։ Դիտարկմանը, որ Կուտոյանը ԱԱԾ նախկին տնօրեն է եղել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.
«Հետո՞, ես պարտավոր էի գնալո՞ւ։ Բարևած էլ չկանք։ Եթե ես մարդուն ճանաչեի, կապ չուներ, բայց մարդու հետ ծանոթ էլ չեմ եղել։ Բայց հարգել ենք, որպես Տիգրան Ուրիխանյանի մորաքրոջ տղա, գնացել ենք»:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ