Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մար­տի 1-ը որ­պես հա­վերժ մահ­վան գոր­ծիք

Մար­տի 1-ը որ­պես հա­վերժ մահ­վան գոր­ծիք
21.01.2020 | 00:12
Այս իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք ա­մեն ինչ է շրջ­վում Հա­յաս­տա­նում, ստա­նում հա­յե­լա­յին սառն ար­տա­հայ­տու­թյուն... Մեր նախ­նի­նե­րը փա­կում էին հա­յե­լի­նե­րը, որ­պես­զի մա­հա­ցած­ներն այն­տեղ չար­տա­ցոլ­վեն:
Իշ­խա­նու­թյան են ե­կել մար­դիկ, ո­րոնք ոչ միայն այլ խմո­րից են, այլև այդ խմո­րը թխ­վել է գլո­բա­լիստ­նե­րի հնո­ցում, թրծ­վել ար­հես­տա­կա­նու­թյան աս­տի­ճան, էլ նրանց հա­մար ոչ միայն ար­ժե­քա­յին կարևո­րու­թյուն­ներ չկան, այլև նրան­ցից ար­տա­ծող հա­յե­լա­յին «ԳՄՈ»-ն ար­դեն այն­քան կե­ղե­քող մթ­նո­լորտ է ստեղ­ծել երկ­րում, ո­րը ոչ միայն ջն­ջում, ոչն­չաց­նում է «հա­յու գե­նը», այլև մար­դուն ընդ­հան­րա­պես, դի­մա­կա­յու­թյան թույլ ֆոն ու­նե­ցող, Աստ­ծուց հե­ռու մադ­կանց` մաս­նա­վո­րա­պես:
Ար­հա­վիրք։ Այլ կերպ չես բնո­րո­շի նո­րե­րի բե­րած հա­յե­լա­յին է­ներ­գե­տի­կան, ո­րին ան­շուշտ դի­մա­նալ է պետք։ Բայց ոչ բո­լո­րին է դա հա­ջող­վում. երկ­րի վրա «ցո­ղի» նման իջ­նող ա­տե­լու­թյան ո­գին մար­մին է առ­նում ինք­նաս­պա­նու­թյուն­նե­րի տես­քով, ինչն ա­մե­նացն­ցողն է։ Ինք­նաս­պա­նու­թյունն ու­նի իր մե­խա­նիզ­մը։ Ինք­նաս­պան­ված­նե­րի ո­գին, որ­քան էլ ցա­վա­լի է, վեր չի բարձ­րա­նում, մնում է աստ­րա­լում և, հար­մար թի­րախ գտ­նե­լու դեպ­քում, ան­մի­ջա­պես գրո­հում: Սա` ի մի­ջի այ­լոց, կամ` ոչ այն­քան:
Չենք անդ­րա­դառ­նա­լու ի­րա­պես ցա­վա­լի, մինչև հո­գու խոր­քը բո­լո­րին ցն­ցած ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նի մահ­վան կա­պակ­ցու­թյամբ ի­րա­վա­պահ­նե­րի կող­մից այս պա­հին նշած վար­կա­ծին:
Անց­նե­լու ենք ա­ռաջ ու պար­զա­պես հարց­նենք` ին­չու՞ են այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը «միս­տի­կո­րեն» այս­քան խոր սևեռ­ված մար­տի 1-ի գոր­ծի վրա, ին­չու՞ են ի­րենց հա­տուկ մա­նի­պու­լյա­ցի­նե­րով ա­նում ա­մեն ինչ, որ­պես­զի դա­տա­կան գոր­ծըն­թա­ցը չսկս­վի, վկա­նե­րի ու մե­ղա­վոր­նե­րի (ի­րենց կող­մից ար­դեն իսկ նշա­նակ­ված) մի մա­սը տա­րի­նե­րով մնա կա­լա­նա­վոր­ված` ա­ռանց որևէ ի­րա­վա­կան հի­նա­վոր­ման, ա­ռանց գրա­վի նոր­մի կի­րառ­ման, ո­մանք էլ, հա­յաս­տա­նյան ար­դա­րու­թյան մա­սին կեղծ կար­գա­խոս­նե­րին չհա­վա­տա­լով, լքեն եր­կի­րը… Իսկ ո­մանք էլ ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծեն, դի­ցուք Հայկ Հա­րու­թյու­նյա­նի դեպ­քում («օ­դում կախ­ված» լու­րե­րի հա­մա­ձայն)։ Ո­մանք էլ «ինք­նա­կամ» մա­հա­նան, ինչ­պես ա­սենք` Ման­վել Գրի­գո­րյա­նը… Ման­վել Գրի­գո­րյա­նը, ի դեպ, չի հար­ցաք­նն­վել մար­տի 1-ի գոր­ծով, սա­կայն կարևո­րա­գույն վկա­նե­րից մե­կը կա­րող էր լի­նել, ո­րով­հետև ըստ մա­մու­լում «շր­ջա­նառ­վող» լու­րե­րի` մար­տի 1-ին «Երկ­րա­պա­հը» պատ­րաստ­վում էր «պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման», զին­ված պայ­քա­րի` ՀԱԿ ա­ռաջ­նորդ­նե­րի դրդ­մամբ։ Ծրա­գիրն ամ­բող­ջա­կան ի­րա­կա­նաց­նել չհա­ջող­վեց` հա­զար ու մի պատ­ճա­ռով («Եր­կիր», 2019 թ., հոկ­տեմ­բե­րի 28):
Չենք ծան­րա­նում կր­կին շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված «Վի­կի­լիկ­սի» մար­տի 1-ի օ­րե­րին առ­նչ­վող բա­ցա­հայ­տում­նե­րին ևս, ին­չը նույն­պես ան­չափ լուրջ վեր­լու­ծու­թյուն­նե­րի, հե­ռուն գնա­ցող եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի լուրջ ա­ռիթ է տա­լիս:
Կանգ առ­նենք եր­կու բա­վա­կա­նին հե­տաքր­քիր հան­գա­ման­քի վրա. ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ մար­տի 1-ի ա­պա­ցույց­նե­րը կեղ­ծե­լու մե­ղադ­րան­քով հե­տա­խուզ­վող, մար­տի 1-ի գոր­ծով քնն­չա­կան խմ­բի նախ­կին ղե­կա­վար Վա­հագն Հա­րու­թյու­նյա­նը դի­մել էր ՀՔԾ պե­տին ու ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զին` վե­րաց­նե­լու իր նկատ­մամբ հե­տա­խու­զու­մը, որ­պես­զի ինքն ա­նար­գել վե­րա­դառ­նա Հա­յաս­տան (հա­կա­ռակ դեպ­քում նրան ՌԴ օ­դա­նա­վա­կա­յա­նում կկա­լա­նա­վո­րեն), որ­պես­զի ին­քը գա, ա­սի այն, ինչ գի­տի մար­տի 1-ի մա­սին, ին­չի մա­սին կար­ծես թե չեն հարց­նում այն օ­րե­րի գլ­խա­վոր դա­տա­խազ Աղ­վան Հով­սե­փյա­նին, ո­րի սևե­ռուն ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է ե­ղել (հայ­տա­րա­րել է Վա­հագն Հա­րու­թյու­նյա­նը) մար­տի 1-ի գոր­ծը:
«Նոր Հա­յաս­տա­նի» իշ­խա­նությ­ւոն­նե­րը չեն բա­վա­րա­րել Վա­հագն Հա­րու­թյու­նյա­նի «դի­մու­մը». թո­ղել են մնա «վտա­րան­դի»:
Նույն «կար­գա­վի­ճա­կում» է նաև նախ­կին գլ­խա­վոր դա­տա­խա­զը` Գևորգ Կոս­տա­նյա­նը, ո­րը Մոսկ­վա­յում դա­սա­վան­դում է ի­րա­վա­բա­նու­թյան բարձ­րա­գույն դպ­րո­ցում։ Նա ևս պատ­րաստ է գա­լու Հա­յաս­տան` հե­տա­խու­զու­մը դա­դա­րեց­նե­լու դեպ­քում։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը կր­կին լուռ են: Զի վկա­ներն ու գոր­ծով անց­նող մար­դիկ ի­րենց պետք են կամ կա­լա­նա­վոր­ված, կամ «հեռ­վում», կամ…
Ի դեպ, օ­րերս լուրջ աղ­մուկ էր բարձ­րաց­րել նաև մար­տի 1-ի գոր­ծով անց­նող մեկ այլ նախ­կին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա` նախ­կին ոս­տի­կա­նա­պետ Ա­լիկ Սարգ­սյա­նը, ո­րին քնն­չա­կա­նը չի կան­չում «սել­ֆի ա­նե­լու», ինչ­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նին, նե­րե­ցեք, խառ­նե­ցինք` հար­ցաքն­նե­լու, և քնն­չա­կա­նին «գե­րի» ըն­կած նախ­կին պաշ­տո­նյան, ո­րը զրկ­ված է տե­ղա­շար­ժի ի­րա­վուն­քից, ինքն է պատ­րաստ­վում «բո­ղո­քե­լու» դրա դեմ և պար­տադ­րե­լու` վեր­ջա­պես ի­րեն հար­ցաքն­նել:
Աբ­սու՞րդ: Վոդևի՞լ: Ֆա՞րս.... ՈՂ­ԲԵՐ­ԳՈՒ­ԹՅՈՒՆ:
Ո­րի ա­կան­տե­սը ե­ղանք Հայկ Հա­րու­թյու­նյա­նի և Գեոր­գի Կու­տո­յա­նի դեպ­քում:
ՈՒ պա­պանձ­վի լե­զու­ներս, ե­թե ա­սենք` սա դեռ սկիզբն է:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ