Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի Պլազա»-ում տեղի ունեցածի մասին

Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի Պլազա»-ում տեղի ունեցածի մասին
23.01.2020 | 21:14

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական կենտրոնի հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքում գրել է. «Ի՞նչ ունենք այս պահի դրությամբ.
1. Էրեբունի Պլազա է ներխուժում տղամարդ, ով իշխանության կողմից հետևողական ատելության քարոզչության թեզերը կյանքի կոչելու նպատակ ունենալով փորձում է հարձակվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վրա:
2. Անկանոն կրակելուց հետո պատանդ է վերցնում և պահանջում է Վիկտոր Սողոմոնյանին:
3. Տղամարդուն այցելում է ոստիկանության պետը:
4. Տղամարդը հանձնվում է և ոստիկանապետի մեքենայով տեղափոխվում ոստիկանություն:
5. Պարզվում է տղամարդու զենքը օրինական, որսորդական 12 տրամաչափի զենք է:
6. Ըստ ոստիկանության տեսանյութում կրակոցների անցքերի 10-12 համարի կոտորակով: Զոհեր չկան, որովհետև այդ կոտորակով զոհեր չէին կարող լինել, դա ճնճղուկների համար նախատեսված փամփուշտ է և զենքի տերը ուղղակի չէր կարող դրա մասին չիմանալ:
7. Ստացվում է՝ տղամարդը տեղյակ էր, որ որևէ մեկին անհնար էր վնասել այդ զենքով:
8. Տղամարդը հանձնվելուց հետո ազատվում է քրեական պատասխանատվությունից:
9. Եթե տղամարդը գիտեր, որ որևէ մեկին չի կարող սպանել իր զենքով և ազատվելու է պատասխանատվությունից, այդ դեպքում հարց է առաջանում՝
10. Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը...

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ