Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Սեյրան Օհանյանը հրավիրվել էր ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով

Սեյրան Օհանյանը հրավիրվել էր ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով
29.01.2020 | 22:28

Շուրջ 3,5 ժամ աշխատեցինք, և այսքան լարված, բայց համատեղ քննարկման, հաճելի աշխատանքի տպավորություն չէի ստացել վաղուց, ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնժողովի փակ նիստից հետո լրագրողներին ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ճշտող հարցին՝ ի՞նչ տեղեկություններ է փոխանցել հանձնաժողովին՝ Օհանյանն ասաց. «Ես ներկայացել եմ, իմ համապատասխան տեղեկությունները տվել եմ հանձնաժողովին: Թույլ տանք աշխատի»: Օհանյանն ընդգծեց՝ քննարկվել են ապրիլյան պատերազմի ժամանակ եղած թերություններն ու բացթողումները. «Ասացեք խնդրեմ մի աշխատող մարդու, որ սխալներ թույլ չի տալիս: Պաշտպանուոյան նախարարությունում իմ երկարատև աշխատանքի ընթացքում ես ասել եմ, որ սխալներ ունենալը և դրանք վերացնելը մեծ թերություն չէ, իսկ ունենալն ու չվերացնելը՝ նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն», - ասաց նա:


Հարցին՝ չե՞ն եղել ճակատագարական սխալներ՝ Օհանյանը բացասական պատասխան տվեց: «Զինված ուժերի հրամանատարական կազմը, ղեկավարման համակարգն իր պարտականություններն իմացել է և իրականացրել իր գործառույթնների շրջանակներում: Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման շրջանակներում որևիցե խնդիր չի եղել, ևս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, և եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, գալիս է պատերազմական գործողությունների դժվարություններից ու առանձնահատկություններից», - ասաց Օհանյանը:


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել ՌԴ գիտությամբ՝ Օհանյանն արձագանքեց. «Ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները, եթե խոսում եք դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է, վերջակետ դրեք սրան»:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ