«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԼՀԿ-ն չի դիմի ՍԴ հանրաքվեի որոշումը բողոքարկելու համար

ԼՀԿ-ն չի դիմի ՍԴ հանրաքվեի որոշումը բողոքարկելու համար
11.02.2020 | 16:15

ԼՀԿ խմբակցությունը չի դիմի ՍԴ՝ հանրաքվեի որոշումը բողոքարկելու համար համապատասխան թվով ստորագրություններ չունենալու պատճառով՝ ասուլիսում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ես և Տարոն Սիմոնյանը պատրաստ էինք այդ դիմումը դատարանում ներկայացնել, բայց համապատասխան թվով ստորագրություններ ԼՀԿ-ն չունի, հետևաբար հարցը փակված է», - ասաց նա:


Մարուքյանը նկատեց, որ իրենք բազմիցս պնդել են, որ Սահմանադրությունը պիտի փոխվի, մինչդեռ իրենց առաջարկները մշտապես մերժվել են: «Այսօր մեր ժողովրդին հանրաքվեի ենք ուղարկում և ուղարկում ենք մեկ հոդված փոխելու: Այսինքն՝ իշխանությունը համակերպվել է և վայելում է Սերժ Սարգսյանի ժառանգած համակարգը, բայց իշխանությունը համաձայն չէ, որ Հրայր Թովմասյանն այստեղ աշխատի», - ասաց նա: Մարուքյանը նշեց, որ իշխանությունն ակնկալում է՝ «ոչ»-ի ճամբար լինի, որպեսզի այդ ճամբարներին ոչնչացնի:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսի մեջ չպիտի լինի հակառակ ճամբար, պիտի լինի միայն «այո»-ի ճամբար, որովհետև իշխանությանը պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն անեն, - ասաց Մարուքյանը:- ««Ոչ»-ի որևէ ճակատ ձևավորելը նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն, վերջում էլ մեկի ներվերը չի հերիքի մեկի գլխին քարով կտա, կամ իրեն հայհոյողին կխփի և կունենանք արյունահեղություն, ինչին ԼՀԿ-ն միշտ է դեմ: Հետևաբար մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում: Մեր գործիքակազմը օգտագործել ենք և պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե լինեն համապատասխան թվով ստորագրություններ»:

Դիտվել է՝ 1612

Մեկնաբանություններ