Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ փո­ղե­րով են «աղ­քատ­նե­րը» գրա­սե­ն­յակ­ներ բա­ցում

Ի՞նչ փո­ղե­րով են «աղ­քատ­նե­րը» գրա­սե­ն­յակ­ներ բա­ցում
14.02.2020 | 00:22
Օ­րերս Երևա­նի կենտ­րո­նում բաց­վել է «Սո­ցիա­լա­կան շար­ժում» կոչ­վող մի նա­խա­ձեռ­նու­թյան ար­դեն եր­րորդ գրա­սե­նյա­կը, ո­րը, ինչ­պես շարժ­ման ակ­տի­վիստ­ներն են հայ­տա­րա­րում, զբաղ­վե­լու է արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ա­ռան­ձին կո­լեկ­տիվ­նե­րի և այլ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան հա­մա­կարգ­մամբ։
Նրանց խոս­քե­րով` շարժ­ման նպա­տակն է բարձ­րաց­նել ժո­ղովր­դի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը և օգ­նել լու­ծում­ներ գտ­նե­լուն, իսկ քա­ղա­քա­կան օ­րա­կարգ նրանք չու­նեն։ Սա­կայն քիչ ար­ժա­նա­հա­վատ է, որ ըն­դա­մե­նը նո­յեմ­բե­րին հիմ­նա­դիր ժո­ղով ա­րած կազ­մա­կեր­պու­թյու­նը ար­դեն ակ­տիվ մար­դա­հա­վաք է ի­րա­կա­նաց­նում ու մեծ ծախ­սեր պա­հան­ջող կա­ռույց­ներ ձևա­վո­րում ա­ռանց որևէ կողմ­նա­կի ա­ջակ­ցու­թյան։
Ի դեպ, կենտ­րո­նի մեկ այլ հատ­վա­ծում ար­դեն գոր­ծում է նախ­կին զին­ծա­ռա­յող­նե­րի ու պա­հես­տա­զո­րի սպա­նե­րի խն­դիր­նե­րով զբաղ­վող գրա­սե­նյակ։ Թե ի­րա­կա­նում ինչ նպա­տակ­ներ են թաքն­ված այդ ա­մե­նի տակ, կպար­զենք ա­ռա­ջի­կա­յում։
Դիտվել է՝ 6833

Մեկնաբանություններ