Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չի­նա­կան լապ­շա

Չի­նա­կան լապ­շա
14.02.2020 | 02:06
Ցուրտ ու մութ ձմեռ էր: Սո­վե­տա­կան ռուբ­լին վե­րա­ցել էր՝ իր հետ ի չիք դարձ­նե­լով է­լեկտ­րա­կա­նու­թյուն, ջե­ռու­ցում, հաց, տրանս­պորտ, դա­սա­կան դա­սա­կար­գեր՝ բան­վո­րու­թյուն, գյու­ղա­ցիու­թյուն, մտա­վո­րա­կա­նու­թյուն և հա­զար ու մի բան:
Սառ­ցա­կա­լած բնա­կա­րան­նե­րում ապ­րում էին կա­նայք, ո­րոնք մեկ ձեռ­քով էին լո­ղա­նում. մի ձեռ­քով օ­ճառ­վում էին, մյու­սով կե­րո­սի­նի վա­ռա­րա­նի վրա տա­քաց­րած ջու­րը լց­նում գլխ­նե­րին: Ապ­րում էին ոջ­լագ­լուխ ե­րե­խա­ներ, ո­րոնք հե­տա­գա­յում մե­ծա­նա­լու էին ու մի նոր հե­ղա­փո­խու­թյուն հա­ջո­ղաց­նե­լու: Ապ­րում էին անթ­րաշ ու գոր­ծա­զուրկ տղա­մար­դիկ, ո­րոնք մտազ­բաղ ելք էին ո­րո­նում մեկ ձեռ­քով լո­ղա­ցող կա­նանց ու ոջ­լագ­լուխ ե­րե­խա­նե­րին պա­հե­լու հա­մար:
Հիմ­նա­դի­րը` Ա­ռա­ջինն ու Միա­կը, կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին հանձ­նա­րա­րել էր ժո­ղովր­դին բա­ցատ­րել տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան էու­թյու­նը, վար­չա­պետն էլ, որ­պես աշ­խա­տան­քա­յին պար­տա­կա­նու­թյուն, խո­սում էր ա­մեն օր ու ա­մեն ժամ: Խո­սում էր տն­տե­սա­գի­տա­կան տեր­մին­նե­րով, ո­րոն­ցից ոչ ոք ո­չինչ չէր ըմ­բռ­նում, և հատ­կա­պես ան­հաս­կա­նե­լի էր «վաու­չեր» տա­րօ­րի­նակ բա­ռը, որ­պես հան­րա­յին սե­փա­կա­նու­թյան ար­դա­րա­ցի բաշխ­ման խոր­հր­դա­նիշ:
Իշ­խա­նու­թյու­նը մար­դագ­լուխ տվեց 250-ա­կան դրամ, դո­լա­րի փո­խար­ժե­քը սահ­մա­նեց 14 դրամ ու բրա­խեց բախ­տի քմա­հա­ճույ­քին՝ Bee Happy: Ան­կա­խու­թյուն ձեռք բե­րած խեղ­ճե­րի եր­ջան­կու­թյան ժա­մա­նակ­ներ էին:
Այս ա­մե­նի մեջ ծլար­ձա­կե­ցին աչ­քա­բաց, ճար­պիկ մար­դիկ՝ վայ­րի կա­պի­տա­լիզ­մի ա­ռաջ­նեկ­նե­րը, բիզ­նես­մեն­նե­րը, ո­րոնք փո­խա­րի­նե­լու ե­կան դա­սա­կան դա­սա­կար­գե­րին:
Ռուբ­լու վե­րաց­ման հետ, շա­տե­րի նման ես էլ կորց­րի աշ­խա­տանքս ու տե­ղա­վոր­վե­ցի մի ժա­մա­նա­կա­վոր գոր­ծի: Դա նո­րաս­տեղծ մաս­նա­վոր հիմ­նարկ էր, որ­տեղ, ղե­կա­վար­նե­րի խմ­բա­կից բա­ցի, մյուս­ներն ա­ղոտ պատ­կե­րա­ցում ու­նեին կամ պատ­կե­րա­ցում իս­պառ չու­նեին, թե ին­չով են զբաղ­վում:
Բժիշկ եղ­բայրս զար­մա­նա­լի մարդ էր: Լի­նե­լով կեն­սու­րախ, կա­տա­կա­բան ու լա­վա­տես, նա շուրջ հա­րյուր հո­գու կնուն­քի ու հար­սա­նի­քի քա­վոր էր: Ով դի­մում էր, չէր մեր­ժում: Մի քա­նի­սին ճա­նա­չում էի, մյուս­նե­րի գո­յու­թյան մա­սին գա­ղա­փար չու­նեի: Ճա­նա­չած­նե­րիցս մե­կը Հրաչն էր:
Նրան պո­լի­տեխ­նի­կի ա­վար­տա­կան նս­տա­րա­նից աշ­խա­տան­քի էին տա­րել պե­տանվ­տան­գու­թյան կո­մի­տե: Չգի­տեմ ինչ սկզ­բուն­քով էին ընտ­րու­թյուն կա­տա­րել: Մի­գու­ցե այն պատ­ճա­ռով, որ ամ­բո­խի մեջ ոչ ոք նրան ու­շադ­րու­թյուն չէր դարձ­նի, չէր մտա­պա­հի: Ցած­րա­հա­սակ չէր, բայց մի­ջի­նից ցածր էր և բա­ցի այն, որ գեշ տղա­մարդ էր, խո­սում էր ուր­բա­թից ուր­բաթ, այն էլ՝ ցած­րա­ձայն ու գլու­խը կախ, իսկ դեմ­քի ոչ մի մկան չէր շարժ­վում:
Մի ան­գամ գե­ղեց­կու­հի կնոջ հետ կանգ­նել էր բարձ­րա­դիր հա­յե­լու ա­ռաջ, և կո­ղա­կի­ցը նրան ան­վա­նել էր ան­ճա­շակ: Հրաչն էլ, սո­վո­րու­թյան հա­մա­ձայն, գլու­խը կախ քրթմն­ջա­ցել էր. «Ե՞ս եմ ան­ճա­շակ, թե՞ դու: Տես ես ում հետ եմ ա­մուս­նա­ցել, դու՝ ում»:
Ռուբ­լու գո­յու­թյան վեր­ջին տա­րում լրա­ցել էր նրա ծա­ռա­յու­թյան 25 տա­րին, ու ո­րո­շել էր բարձր սպա­յա­կան կո­չու­մով թո­շա­կի անց­նել: Բայց պարզ­վեց, որ թո­շա­կով տուն-տեղ պա­հել հնա­րա­վոր չէ, ու մտադր­վել էր բիզ­նե­սով զբաղ­վել: Հաշ­վի չէր ա­ռել մի էա­կան հան­գա­մանք՝ բիզ­նես ա­նե­լու հա­մար հարկ էր ու­նե­նալ բնա­վո­րու­թյան այլ հատ­կա­նիշ­ներ և ըն­կեր-ծա­նոթ­նե­րի լայն շր­ջա­նակ, մի բան, ին­չից զուրկ էր, ո­րով­հետև տա­րի­նե­րի նրա աշ­խա­տան­քա­յին յու­րա­հատ­կու­թյու­նը նա­խա­սահ­մա­նել էր մարդ­կա­յին նեղ շփում: Ար­դյուն­քում՝ ին­չի ձեռք մեկ­նեց, ան­հա­ջո­ղու­թյան մատն­վեց:
Մեր հիմ­նար­կում կար թուխ մաշ­կով, մե­լա­մաղ­ձոտ հա­յաց­քով ու Գառ­նիկ ա­նու­նով ե­րի­տա­սարդ: Մի օր ի­րա­րան­ցում սկս­վեց՝ Գռ­նոն նվեր­ներ է բա­ժա­նում: Ի՞նչ նվեր: Պարզ­վեց՝ գնա­ցել էր Ռու­սաս­տա­նի հա­րավ և այն­տե­ղից բե­րել մի վա­գոն չի­նա­կան լապ­շա: Մի ամ­բո՜ղջ վա­գոն: Բնա­կա­նա­բար, այդ քա­նա­կը պի­տի ի­րաց­ներ՝ խա­նութ­նե­րին, կր­պակ­նե­րին ու դա­խիլ­նե­րին ցրե­լով, և որ­պես գո­վազ­դա­յին ակ­ցիա՝ լապ­շա­յի նմուշ­նե­րը բա­ժա­նում էր հիմ­նար­կի աշ­խա­տող­նե­րին:
Եր­կու հատ էլ ինձ տվեց ու բա­ցատ­րեց օգ­տա­գոր­ծե­լու ձևը: Այդ մամ­լած, չո­րաց­րած, հա­մե­մունք­նե­րով 100-գրա­մա­նոց բրի­կե­տը պի­տի լց­նեի եռ­ման ջրի մեջ, խառ­նեի, ու ճա­շը պատ­րաստ էր: Գռ­նոն հաղ­թա­կա­նո­րեն հայտ­նեց նաև, որ ման­րա­ծախ գի­նը 30 դրամ է, իսկ ին­քը, որ­պես մե­ծա­ծախ առևտրա­կան, տա­լիս է հա­տը 25 դրա­մով:
Հենց գնաց՝ մե­կը փոր­ձե­ցի: Մի­գու­ցե չի­նա­ցու հա­մար հա­մեղ էր, բայց ինձ հա­մար ու­տե­լու բան չէր:
Չգի­տեմ ին­չու, մտ­քիս ե­կավ Հրա­չը, ու ո­րո­շե­ցի նրան օգ­նել: Զան­գա­հա­րե­ցի, թե՝ էս­պես ու էս­պես, չի­նա­կան լապ­շա­յի բրի­կետ կա, մե­ծա­ծախ գի­նը` 25 դրամ, ա­րի խո­սիր բե­րո­ղի հետ, դու էլ նրա պես ցրիր, հա­տի մեջ 5 դրամ օ­գուտ կա­նես:
Հրա­չին հե­տաք­րք­րեց, Գռ­նո­յի հետ խո­սե­ցի:
Պայ­մա­նա­վոր­ված օրն ու ժա­մին Հրա­չը ե­կավ: Ե­կավ նաև Գռ­նոն: Ե­րե­քով նս­տե­ցինք իմ սե­նյա­կում, ծա­նո­թաց­րի մեկ­մե­կու և գույ­նզ­գույն փա­թե­թա­վոր­մամբ իմ մի նվեր-բրի­կե­տը դրե­ցի սե­ղա­նին:
-Լավ է, հե­տաքր­քիր բան է,- քրթմն­ջաց Հրա­չը,- և ի՞նչ ար­ժե:
Դեմ­քը շո­ղար­ձա­կե­լով, Գռ­նոն հպարտ-հպարտ ա­սաց.
-Հա­տը 25 դրամ:
-Բա­րի: Հի­մա ա­սա ինձ, բա­րե­կամ, չե՞ս հա­մա­ձայ­նի, ար­դյոք, դա ինձ վա­ճա­ռել 23 դրա­մով:
ՈՒ­շադ­րու­թյուն չդարձ­նե­լով Հրա­չի գրա­կան հա­յե­րե­նին ու նա­խա­դա­սու­թյան կա­ռուց­ված­քին, Գռ­նոն պա­տաս­խա­նեց.
-Չէ, գի­նը 25 դրամ է:
Ինձ, որ­պես բա­նակ­ցու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­չի ու բիզ­նես-գոր­ծար­քի «միջ­նոր­դի», պարզ դար­ձավ ա­հա թե ինչ: Հրա­չը, որ դա­խիլ ան­գամ չու­ներ, լապ­շան պի­տի ցրեր խա­նութ­նե­րով ու կր­պակ­նե­րով և ցան­կա­նում էր հա­տի մեջ գո­նե 2 դրամ վաս­տա­կել. է­լի փող էր: Իսկ Գռ­նոն, որ մի վա­գոն լապ­շա­յի փո­ղը հա­վա­նա­բար տո­կո­սով էր փոխ ա­ռել, չար­չար­վել, Ռու­սաս­տա­նից գնա­ցել-բե­րել էր, պի­տի ի՛ր օ­գու­տը ու­նե­նար:
Սկս­վեց անպ­տուղ ու ան­հե­ռան­կար սա­կար­կու­թյուն: Հրա­չը հա­մա­ռո­րեն՝ 23, Գռ­նոն ան­զի­ջում՝ 25: Երբ եր­կու­սի և ինձ հա­մար պարզ դար­ձավ, որ գոր­ծար­քը չի կա­յա­նա­լու, Հրա­չը հան­կարծ գլու­խը կա­խած դիր­քից բարձ­րաց­րեց, նա­յեց Գռ­նո­յի աչ­քե­րի մեջ և ձիու քայլ կա­տա­րեց.
-Ա­նունդ Գառ­նիկ է, չէ՞, ազ­գա­նունդ՝ Հով­հան­նի­սյա՞ն:
Գռ­նոն նս­տած տե­ղում շտկ­վեց: Ես՝ նույն­պես, ո­րով­հետև չգի­տեի Գռ­նո­յի ազ­գա­նու­նը:
-Հա՜,- ծո­րաց­րեց Գառ­նիկ Հով­հան­նի­սյա­նը:
Հրա­չը ձայ­նին պե­տանվ­տան­գու­թյան աշ­խա­տակ­ցի մե­տա­ղա­կան ե­րանգ հա­ղոր­դեց.
-Դու պա­տե­րին թռու­ցիկ էիր կպց­նում, չէ՞:
Գռ­նոն այ­լայլ­վեց.
-Հա՜…
Հրա­չը ա­նո­ղո­քա­բար շա­րու­նա­կեց, ա­ռանց գրա­կան հա­յե­րե­նի.
-Մենք քո մա­սին վա­ղուց գի­տեինք, հետևում էինք, բայց ձեռք չէինք տա­լիս, ո­րով­հետև ան­չա­փա­հաս էիր: Սպա­սե­ցինք տաս­նութդ լրա­նա ու ծնն­դյանդ օ­րը, 1-ին մա­սից դե­պի 3-րդ մաս գնա­ցող տրամ­վա­յի կռու­գում, երբ ի­ջար, ձեր­բա­կա­լե­ցինք: Ե՛ս էի ձեր­բա­կա­լո­ղը, հի­շու՞մ ես:
Գռ­նո­յի դեմ­քին ա­տե­լու­թյան նշան­ներ երևա­ցին:
-Քեզ չե՛մ հի­շում, բայց ճիշտ է։
Հրա­չը ո­րո­շեց վերջ­նա­կա­նա­պես «սպա­նել».
-Ախ­պեր ջան, հո ինձ­նից չե՞ս նե­ղա­նում, դու քո գործն էիր ա­նում, ես՝ ի­մը: Ինչ­քա՞ն նս­տե­ցիր, մի տա­րի՞:
-Հա՛,- ակն­հայտ չա­րու­թյամբ պա­տաս­խա­նեց Գռ­նոն:
Եվ այս­տեղ Հրա­չը «հան­ճա­րեղ» միտք ար­տա­հայ­տեց՝ անց­նե­լով գրա­կան հա­յե­րե­նի.
-Դե, բա­րե­կամս, հաշ­վի առ­նե­լով մեր վա­ղե­մի ջերմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, լապ­շա­յի հա­տը 23 դրա­մով չե՞ս տա:
Միայն լսե­ցի Գռ­նո­յի վճ­ռա­կան «չէ, ոչ մի լու­մա չեմ իջ­նի» ու ծի­ծաղս հա­զիվ զս­պե­լով՝ սե­նյա­կից դուրս թռա:
Մինչ ես մի­ջանց­քում խեղդ­վե­լով ծա­ծուկ քրք­ջում էի, ներ­սում շա­րու­նակ­վում էր սա­կար­կու­թյու­նը՝ 23, չէ՛ 25:
Ի վեր­ջո, սե­նյա­կից դուրս ե­կան: Գռ­նոն ար­հա­մար­հան­քով նա­յեց ինձ, ո­րով­հետև ա­կա­մա ի­մա­ցել էի իր գաղտ­նի­քը, ու հե­ռա­ցավ:
Հրա­չը սո­վո­րա­կա­նի նման հան­դարտ էր:
-Չհա­մա­ձայ­նեց,- քրթմն­ջաց քթի տակ:
Նրա ձեռ­քին իմ չի­նա­կան լապ­շան էր:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ
Դիտվել է՝ 3851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ