Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անդրանիկ Քոչարյան. Պաշտոնանկությունները սթափեցնող կլինեն

Անդրանիկ Քոչարյան. Պաշտոնանկությունները սթափեցնող կլինեն
18.02.2020 | 22:51

Պաշտոնանկությունները վատ բան չեն, առողջացնող, նաև սթափեցնող են՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կտան բանակում
պաշտոնանկությունները:

«Ես չեմ կարող ասել, թե քանի պաշտոնանկություն կլինի, բայց որ լինելու են՝ կասկած չունեմ: Գլխավոր շտաբի պետը մեզ ներկայացրեց ոչ միայն այս տարվա փետրվարի զինվորների մահվան դեպքերի տվյալներ, այլև 2019թ. և դրան նախորդող տարիների փետրվար ամիսների դեպքերը և համեմատականը: Մեր Զինված ուժերում ինքնասպանության դրդելու պատճառներ չպետք է լինեն, պետք է ամեն ինչ հասցնենք այն մակարդի, որպեսզի այսպես ասած «ախպերության» սկզբունքն անելիք չունենա»,-ասաց նա:


Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է, որ բանակում գործի եղբայրության սկզբունքը: Անդրադառնալով փաստին, թե ինքնասպանությունների վերջին դեպքերը եղել են Արցախի Հանրապետությունում՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ չպետք է տարանջատել միասնական անվտանգության համակարգը: Ըստ նրա՝ չպետք է քննարկվի արցախցի, հայաստանցի բնորոշում, եթե նման բան լինի, միայն թշնամուն է վստահություն տալու:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ