Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԿԸՀ-ն գրանցել է հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմը

ԿԸՀ-ն գրանցել է հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմը
18.02.2020 | 22:55

ԿԸՀ-ն գրանցել է 2020-ի ապրիլի 5-ի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմը. «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը կողմի լիազոր ներկայացուցիչն է: ԿԸՀ-ն քաղաքացիական նախաձեռնության կարգով ստացել է «Ոչ» քարոզչական կողմի դիմումը 61 քաղաքացու ստորագրությամբ: Ռուբեն Մելիքյանին տրամադրվել է որոշման օրինակը և վկայականը: Նա լիարժեք հնարավորություն ունի որպես կողմի ներկայացուցիչ մասնակցելու ԿԸՀ նիստերին և իրականացնելու օրենքով սահմանված գործառույթները:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ