Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Չի լինելու այնպես, որ ընտրությունները բերեն ցնցումների

Նիկոլ Փաշինյան. Չի լինելու այնպես, որ ընտրությունները բերեն ցնցումների
21.02.2020 | 14:42

Շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմն ու ես դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել ենք սահմանադրական իրականության մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մեր երկրի սահմադրության մեջ գրված է եղել մի բան, բայց իրականացվել է այլ բան, մենք այսօր սահմանադրական իրականությունը ստեղծել ենք, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ինքը կարող է ստեղծել իշխանություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այսօր Սահմանադրական դատարանի քաղաքականացվածության ու կուսակցականացվածության վտանգներն էականորեն չեզոքացված են:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանավությունը շարունակում է դնել կառավարության վրա:
«Մեկին բռնում են, կառավարությունը դառնում է դրա պատասխանատուն, մյուսին բաց են թողնում, կառավարությունը դառնում է դրա պատասխանատուն, ինչո՞ւ է այդպես, որովհետև կա տոտալ անվստահություն դատական համակարգի նկատմամբ, որովհետև մարդիկ տեսել են ու գիտեն՝ դատական համակարգն անկախ չէ», - ասաց նա: Վարչապետի խոսքով՝ ինքն ու իր քաղաքական թիմն ուզում են ստեղծել անկախ դատական համակարգ, որի որոշումներն էլ ծանրութեթև չանեն:


«Հեղափոխությունից հետո չի եղել ու չի լինելու այնպես, որ ընտրությունները բերեն ցնցումների: Հանրաքվեի ինստիտուտը պետք է ուժեղացվի», - ասաց նա:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ