Լիբիայի ազգային բանակի (LNA) հրամանատար Մարշալ Խալիֆա Խաֆթարը հայտարարել է Լիբիայից սիրիական վարձկանների դուրսբերման և Թուրքիայից զենքի մատակարարման չեղարկման դեպքում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին: РИА Новости-ին հարցազրույցում նա ասել է. «Հրադադարը մի շարք պայմանների կատարման արդյունք է՝ սիրիական և թուրք վարձկանների դուրսբերում, թուրքական կողմից զենքի մատակարարման դադարեցումը Տրիպոլի, ահաբեկչական խմբավորումների վերացում (Տրիպոլիում)»: