Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը
22.02.2020 | 01:59

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը և հաստատվել՝ աշխատանքային պլանը, հայտնում են Արդարադատության նախարարությունից։ Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել Սահմանադրության փոփոխությունների ուղղությունների վերաբերյալ:


Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են մեկ շաբաթում ներկայացնել առաջարկներ և ուղղություններ՝ համակարգված աշխատանքի արդյունքում սահմանված ժամկետում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ձևավորելու նպատակով:

Դիտվել է՝ 833

Մեկնաբանություններ