Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մարդ­կու­թ­յան մե­ծե­րը վկա­յում են Աստ­ծո մա­սին

Մարդ­կու­թ­յան մե­ծե­րը վկա­յում են Աստ­ծո մա­սին
25.02.2020 | 00:03
Ձեռ­քիս «Մե­ծե­րը Աստ­ծո մա­սին» ստ­վե­րա­ծա­վալ, փա­ռա­հեղ հա­տորն է, որ «Ա­նա­հիտ» հրա­տա­րակ­չու­թ­յունն է լույս ըն­ծա­յել բա­նաս­տեղծ, ֆի­զի­կոս, հայ­րե­նի հոգևոր մշակ ԱՐ­ՏԱԿ ՈՍ­ԿԱՆ­ՅԱ­ՆԻ աշ­խա­տա­սի­րու­թ­յամբ:
Ե­թե տխ­րահռ­չակ խորհր­դա­յին տա­րի­նե­րին մեր ու­սու­ցիչ­նե­րը օ­րի­նակ­ներ բե­րեին նման ոս­կե­բան հա­տո­րից, ա­պա պի­տի տե­ղ­յակ լի­նեինք և Դար­վի­նի խոս­տո­վա­նու­թ­յա­նը, որ է­վո­լու­ցիա­յի տե­սու­թ­յու­նը ե­րի­տա­սար­դա­կան իր մի «ռո­ման­տիկ» սխա­լի հետևանք էր, ո­րից որ­քան էլ հրա­ժար­վեց, այդ­քան հա­մա­ռո­րեն «գլ­խին կա­պե­ցին» քա­ղա­քա­կան-հե­ղա­փո­խա­կան մութ շա­հե­րից ել­նե­լով: Սա­կայն, ին­քը՝ իս­կա­կան Դար­վի­նը, ա­հա Աստ­ծուն է խոս­տո­վա­նում.
․ Ա­ռա­ջին բջ­ջի մեջ կյանք է ներ­շն­չել ինքն Աստ­ված:
․ Նյու­թա­կան աշ­խար­հի մա­սին կա­րող եմ ա­սել հետևյա­լը, տես­նում ենք երևույթ­ներ, ո­րոնք ըն­թա­նում են խիստ կար­գա­վոր­ված ընդ­հա­նուր օ­րենք­նե­րով, ո­րոնք փաս­տում են ոչ միայն Աստ­ծո մի­ջամ­տու­թյու­նը բնու­թյան, այլև Նրա ներ­կա­յու­թյու­նը Տիե­զեր­քի ծագ­ման գոր­ծում:
․ Հա­մա­րել, որ կյան­քը երկ­րի վրա ա­ռա­ջա­ցել է դիպ­վա­ծո­րեն, նույնն է, ինչ ըն­դու­նել, որ բա­ռա­րա­նը կազմ­վել է տպա­րա­նում ա­ռա­ջա­ցած պայ­թյու­նի ար­դյուն­քում (էջ 46-48):
-Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի վեր­ջին ա­կորդ­նե­րին Գագ­րա­յի «Գրող­նե­րի հան­գս­տյան տա­նը» ծա­նո­թա­ցա ուկ­րաի­նա­ցի մի մե­ծահռ­չակ գրո­ղի հետ, որ իր սե­նյա­կում ըն­տիր սե­ղան բա­ցեց և հրա­վի­րեց ինձ զրույ­ցի: Թե­ման տիե­զե­րա­կան խնդ­րի­նե­րի ու Քրիս­տո­սի մա­սին էր: Մեր զրույ­ցից գոհ էր հռ­չա­կա­վոր գրո­ղը: Բայց երբ խոսք բաց­վեց Ա­լեք­սանդր Պուշ­կի­նի մա­սին, սկ­սե­ցինք վի­ճել, ես հի­շե­լով Պուշ­կի­նի պոեմ­նե­րից մե­կը, որ ա­թեիստ­ներն էին թարգ­մա­նել, հա­յե­րեն հրա­տա­րա­կել, պոեմ, որ Սուրբ Ծնն­դյան ըմ­բռ­նումն էր վի­րա­վո­րում, Պուշ­կի­նին ան­վա­նե­ցի թե­պետ հան­ճար, բայց նաև մո­լո­րեց­նող և ա­նաստ­ված: Տրտ­մեց մե­ծահռ­չակ գրո­ղը, ա­պա թե. «Տի­րոջ խոս­քը հի­շիր՝ նե­րի՛ր, որ ներ­վես, բայց դար­ձի է ե­կել հան­ճա­րեղ Պուշ­կի­նը, իսկ հա­վա­տա­ցյալ Պուշ­կի­նը խո­րա­պես Աստ­վա­ծա­պաշտ է, եղ­բայր, լա­վա­գույն­նե­րից: Դու Աստ­վա­ծա­պաշտ Պուշ­կի­նին դեռ չե՛ս կար­դա­ցել»: Եվ ճիշտ էր ա­սում:
Շա­տերս ենք ե­րի­տա­սար­դա­կան ան­հե­թեթ ու ան­միտ սխալ­նե­րից հե­տո դար­ձի գա­լիս ու խոս­տո­վա­նում Աստ­ծուն, և երբ Աստ­ված գր­կա­բաց սի­րով ըն­դու­նում է մեր դար­ձը, ա­պա չպի­տի ծայ­րա­հեղ դա­տաս­տա­նով դա­տենք մի­մյանց, ինչ­պես ես էի ան­տե­ղյա­կու­թյամբ փո­թոր­կում՝ վիթ­խա­րի հան­ճա­րին, մե­ղա Աստ­ծո, ապս­տամբ ան­վա­նե­լով, ո­րով­հետև ԽՍՀՄ-ը վար­պե­տո­րեն ջա­նադ­րում էր, որ մե­ծե­րի դար­ձին ան­տե­ղյակ մնանք:
Իսկ թե ինչ է խոս­տո­վա­նում դարձ ապ­րած Պուշ­կի­նը Աստ­ծո մա­սին, ճշ­մա­րիտ որ հան­ճա­րին ար­ժա­նի վեհ ու քաղցր պտուղ­ներ են դրանք, ո­րոն­ցից մի քա­նի­սը ըն­թեր­ցենք Ար­տակ Ոս­կա­նյա­նի աշ­խա­տա­սի­րած այս պատ­կա­ռե­լի գիրք-մա­տյա­նից.
․ Հա­սա­րա­կու­թյու­նը, որ ան­տե­սում է Սուրբ Գր­քի ճշ­մար­տու­թյուն­նե­րը, կքայ­քայ­վի: Հա­սա­րա­կու­թյա­նը Աստ­վա­ծաշն­չից զր­կե­լը նույնն է, ինչ դժ­բախ­տու­թյան ա­ռաջ դուռ բա­ցե­լը: Մարդ­կանց այդ Գր­քի մա­սին պատ­մել, այն տա­րա­ծել ու բա­ցատ­րել՝ ա­հա սա է մեր մե­ծա­գույն պա­տիվն ու ու­րա­խու­թյու­նը:
․ Ա­հա մի Գիրք աշ­խար­հում, ո­րի մեջ ա­մեն ինչ կա, նաև քո բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը:
․ Մեր մո­լո­րա­կի մե­ծա­գույն հոգևոր և քա­ղա­քա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը Քրիս­տո­նեու­թյունն է, և հենց այդ սր­բա­զան տա­րեր­քով վե­րա­ցավ հին, և վե­րա­կեն­դա­նա­ցավ նոր աշ­խար­հը:
․ Կար­ծում եմ, որ մենք ժո­ղովր­դին Աստ­վա­ծաշն­չից ա­վե­լի լավ բան չենք կա­րող տալ:
․ Աստ­ծո ժո­ղովր­դի հա­մար սահ­ման­ված Օ­րեն­քը, ո­րի էու­թյու­նը ար­տա­հայտ­ված է Տա­սը պատ­վի­րան­նե­րում (Ե­լից 20), պատ­վար է կորս­տի եզ­րին կանգ­նած մար­դու հա­մար: Հնա­զանդ­վե­լով՝ մենք խույս ենք տա­լիս ան­կու­մից (էջ 191-192):
Տես­նում ենք, որ խոր­հր­դա­յին քա­ղա­քա­կա­կա­նու­թյան շա­տե­րիս ներ­կա­յաց­րած Պուշ­կի­նի և խոս­տո­վա­նող Պուշ­կի­նի միջև գա­ղա­փա­րա­կան նույ­նու­թյան նշույլ ան­գամ չկա:
Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ, մա­նա­վանդ ժո­ղովր­դին միշտ է հե­տաք­րք­րել իշ­խա­նու­թյուն­նե­րի, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի Աստ­վա­ծա­հա­վա­տու­թյան չափն ու աս­տի­ճա­նը, ո­րից է բխում ա­մե­նայն բա­րօ­րու­թյուն երկ­րին ու հա­սա­րա­կու­թյա­նը: Այս ա­ռու­մով գր­քում խիստ հե­տաքր­քիր դր­վագ­ներ կան, ո­րոն­ցից է Կո­րեա­յի նա­խա­գահ (1997- 2003), Խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մր­ցա­նա­կի դափ­նե­կիր Չժուն Կիմ Դե-ի վկա­յու­թյու­նը.
․ ...Հե­տա­խու­զու­թյան գոր­ծա­կալ­նե­րը ինձ առևան­գե­ցին... կա­պե­ցին ձեռ­քերս ու ոտ­քերս, ան­թա­փանց ժա­պա­վե­նով նաև աչ­քերս, և խց­կոց մտց­րին բե­րանս, և երբ ար­դեն պատ­րաստ էին ինձ ծո­վը նե­տել, իմ առջև կանգ­նեց Ին­քը՝ Հի­սուս Քրիս­տո­սը: Ես դե­պի Նրա ոտ­քե­րը հակ­վե­ցի և ա­ղա­չե­ցի, որ­պես­զի փր­կի ինձ: Եվ հենց այդ պա­հին եր­կն­քից ինք­նա­թի­ռը հայ­տն­վեց և ա­զա­տեց ինձ մա­հից:
․ Զին­վո­րա­կան բան­տում ես սպա­սում էի մա­հա­պատ­ժին: Ինձ մոտ ե­կան կինս ու ե­րե­խա­ներս: Մենք բո­լորս լա­ցով ա­ղա­ղա­կե­ցինք դե­պի Տե­րը... և Նա ա­զա­տեց ինձ:
․ Ան­դա­դար ա­ղո­թենք առ Աստ­ված, որ մեր թշ­նա­մի­նե­րին սի­րե­լու և նե­րե­լու զո­րու­թյուն տա մեզ:
․ Իմ ողջ կյան­քը ուխ­տագ­նա­ցու­թյուն է ե­ղել՝ ճա­նա­պարհ դե­պի ա­զա­տու­թյուն: Այդ ճա­նա­պար­հին ես ու­նե­ցել եմ զո­րու­թյան մի քա­նի աղ­բյուր: Այդ աղ­բյուր­նե­րից ա­ռա­ջի­նը Քրիս­տոսն է, ո­րին ես հա­վա­տում եմ (էջ 176-177):
Բնա­կա­նա­բար, ա­մեն­քիս է հե­տաք­րք­րում մո­լո­րա­կի ա­մե­նա­մեծ բա­նա­վոր մշակ­նե­րից Շեքս­պի­րի խոս­տո­վա­նու­թյու­նը.
․ Ես իմ հո­գին հանձ­նում եմ Աստ­ծո՝ իմ Ա­րար­չի ձեռ­քը, և բա­ցար­ձակ ա­նե­րեր կեր­պով հա­վա­տում եմ Հի­սուս Քրիս­տո­սին՝ իմ Փրկ­չին:
․ Աստ­ծո օ­րեն­քի էու­թյու­նը մար­դա­սի­րու­թյունն է:
․ Մար­դը մինչև Աստ­ված բարձ­րա­նա­լու ձգ­տում ու­նե­ցող կեն­դա­նի ա­րա­րած է, և մեր ձա­խո­ղում­նե­րի ու դժ­բախ­տու­թյուն­նե­րի մեծ մա­սի պատ­ճա­ռը մշ­տա­պես կողմ­նա­կի տպա­վո­րու­թյուն­ներ թող­նե­լու ջան­քերն են (էջ 168):
Այս­պես, այս ոս­կե­մա­տյան գր­քում ի­րենց ա­ռինք­նող դի­ման­կար-լու­սան­կար­նե­րով, կարճ կեն­սագ­րա­կան­նե­րով և ի­րենց խոս­տո­վա­նու­թյուն­նե­րով մեզ են ներ­կա­յաց­վել մարդ­կու­թյան մոտ 300 հան­ճար­ներ, բա­նա­վոր խոս­քի ու գի­տու­թյան տի­տան­ներ, ո­րոնց մեջ, բնա­կա­նա­բար, հա­յոց մե­ծերն էլ ի­րենց պատ­վար­ժան տեղն ու­նեն.
․ Ինչ­պես որ մի ամ­բող­ջու­թյուն է արևը և նրա լույ­սը և ջեր­մու­թյու­նը մի արև է կոչ­վում և եր­բեք արևներ, ինչ­պես որ հու­րը և նրա լույսն ու տա­պը մի հուր է կոչ­վում և եր­բեք հու­րեր... այն­պես էլ հո­գին ու միտ­քը և բա­նը մի հո­գի է կոչ­վում և ո՛չ եր­բեք հո­գի­ներ: Այ­լա­պես հո­գի նշա­նա­կում է կեն­դա­նու­թյուն, միտք նշա­նա­կում է ի­մաս­տու­թյուն, և բան նշա­նա­կում է խո­սո­ղու­թյու­նը միևնույն հո­գու, այդ­պես էլ ան­ծին Հայ­րը իս­կու­թյամբ (նե­րու­ժի շր­ջա­գա­յու­թյամբ), անս­կիզբ էու­թյամբ Հայր է Իր Որ­դու հա­մար, Որն Ի­րե­նում իսկ է, Հայր է և Հո­գու հա­մար, Որն Ի­րե­նում իսկ կա: Ար­դարև ա­րե­գա­կը ե­ղե՞լ է երբևէ ա­ռանց իր լույ­սի և ջեր­մու­թյան, կամ հու­րը ե­ղե՞լ է երբևէ ա­ռանց իր լույ­սի կամ տա­պի... Այդ­պես էլ չէ Հայ­րը ա­ռանց Իր Որ­դու և Սուրբ Հո­գու:
Սուրբ Եր­րոր­դու­թյան խոր­հուր­դը այս պարզ­կա շո­շա­փե­լիու­թյամբ բա­ցատ­րում, խրա­տում, լու­սա­վո­րում է մեզ սուրբ Մես­րոպ Մաշ­տո­ցը (էջ 142-144):
․ Կա­տա­րյալ փր­կու­թյուն, ա­ռանց ա­ռա­քի­նի գոր­ծե­րի, ինք­նըս­տին­քյան չի լի­նում՝ «Մե­ռած է հա­վատն ա­ռանց գոր­ծե­րի»,- Ա­սում է Ա­ռա­քյա­լը, ինչ­պես որ ա­ռանց հա­վա­տի գոր­ծերն են մե­ռած: Քան­զի գր­ված է, թե դևերն էլ են հա­վա­տում: Եվ ո՛չ միայն հա­վա­տում են, այլև՝ սար­սա­փում, բայց ո­չինչ չեն շա­հում ա­ռանց հա­վա­տի գոր­ծե­րի:
Խոս­տո­վա­նում, ու­սու­ցա­նում, լու­սա­վո­րում է սուրբ Գրի­գոր Նա­րե­կա­ցին (էջ-41):
․ Խոս­տո­վա­նու­թյու­նը մար­դու հա­մար գե­ղեց­կու­թյուն է և զարդ: Խոս­տո­վա­նու­թյունն ան­թա­ռամ պսակ է: Խոս­տո­վա­նո­ղը հրեշ­տա­կի նման է դառ­նում և միա­վոր­վում Սուրբ Հո­գու հետ: Ով խոս­տո­վա­նեց՝ ար­դա­րա­ցավ, ինչ­պես Քրիս­տոսն ա­սաց. «Նա իմ մեջ կբ­նակ­վի, և ես Նրա մեջ» (Հովհ. 6.57): Ով խոս­տո­վա­նում է, հա­վի­տյանս կեն­դա­նի կմ­նա: Ով խոս­տո­վա­նում է, դա­տա­պար­տու­թյան դա­տաս­տան չի տես­նի: Ով խոս­տո­վա­նում է, ան­քուն որ­դե­րը նրան չեն ու­տի, և ա­նո­ղորմ հրեշ­տակ­նե­րը նրան չեն տան­ջի, այլ Սուրբ Հո­գով զար­դար­ված ու փա­ռա­վոր­ված է և ան­բա­ժա­նե­լի Սուրբ Եր­րոր­դու­թյան հետ միա­վոր­ված:
Հրեշ­տակ­նե­րը տես­նում են խոս­տո­վա­նո­ղին, ո­րով­հետև նա Աստ­ծո որ­դի կոչ­վեց:
13-րդ դա­րից մեզ դե­պի լույս ու ան­մա­հու­թյուն քայ­լել է վս­տա­հեց­նում ու քա­ջա­լե­րում Վար­դան Այ­գեկ­ցին (էջ 221):
․ Ով չի կար­դա­ցել Աստ­վա­ծա­շուն­չը, նա չի կա­րող իս­կա­կան ի­մաս­տով գրա­գետ մարդ կոչ­վել:
․ Ա­ռանց Աստ­վա­ծա­շունչ կար­դա­ցած լի­նե­լու, ինչ­պե՞ս կա­րե­լի է վեր­ծա­նել Տոլս­տո­յին, Դոս­տոևսկուն, Նա­րե­կա­ցուն, Ռա­ֆա­յե­լին:
Վկա­յում է մեզ «Անլ­ռե­լի զան­գա­կա­տուն», «Մար­դը ա­փի մեջ», «Ե­ղի­ցի լույս» ժո­ղո­վա­ծու­նե­րի հան­ճա­րեղ հե­ղի­նա­կը՝ Պա­րույր Սևա­կը (էջ 211):
Հա­մազ­գա­յին լու­սա­վոր­չա­կան մշա­կու­թյան հա­մար աշ­խա­տա­սի­րած այս նշա­նա­վոր ժո­ղո­վա­ծուն, հույս հայտ­նենք, որ հենց ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ձեռ­քով հա­յոց դպ­րոց և բուհ կմտ­նի՝ մարդ­կու­թյան մե­ծե­րի Աստ­վա­ծա­հա­ճո լու­սա­վոր շուն­չը մա­տու­ցե­լով մեր ա­շա­կեր­տու­թյանն ու ու­սա­նո­ղու­թյա­նը: Բա՛վ է «Մե­լե», «Հու­զանք ու Զանգ» և այլ աղբ մա­տու­ցենք ու մի­լիոն­նե­րով դրամ­ներ թա­փենք հա­նուն չա­րի գոր­ծի գո­վազդ­ման։ Ժա­մա­նակն է հոգևոր հաց մա­տու­ցենք մեր բո­լոր «սո­վյալ­նե­րին»։
Մաղ­թենք, որ գանձ գտ­նո­ղի պես, ու­րա­խու­թյամբ, կա­րող մարդ­կանց միջ­նոր­դու­թյամբ իս­կա­կան «հա­ցը» հա­սա­նե­լի դառ­նա, որ ճա­շա­կեն բո­լոր «սո­վյալ­նե­րը»: Ա­մե՜ն:
Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տե­սա­բան
Դիտվել է՝ 4192

Մեկնաբանություններ