Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարո Փայլանը մեջլիսից պահանջել է գյավուր բառի համար դատապարտել Էրդողանին

Կարո Փայլանը մեջլիսից պահանջել է գյավուր բառի համար դատապարտել Էրդողանին
29.02.2020 | 15:35

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահություն՝ պահանջելով դատապարտել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «գյավուր» արտահայտության համար: Փայլանի դիմումի մեջ ասվում է, որ Էրդողանը փետրվարի 26-ին իր կուսակցության նիստի ընթացքում ռասիստական արտահայտություն է արել․ «Գյավուրի թուրը գողանալով՝ կարող եք այս ժողովրդին ցավեցնել, սակայն երբեք նրա պայքարի ոգին չեք կարող կոտրել»:


«Հանրապետության նախագահի ու քաղաքական կուսակցության ղեկավարի կողմից Մեջլիսում, որի անդամն եմ ես, քրիստոնյա համայնքը թիրախավորող ատելության խոսք օգտագործելն անընդունելի է»,- ասվում է հայ պատգամավորի դիմումի մեջ:
Փայլանը խորհրդարանի նախագահությանը կոչ է արել կատարել իր պարտականությունները ատելության խոսքի ու խտրականություն պարունակող արտահայտությունները դատապարտելու հարցում:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ