Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

ԱՄՆ-ը քննարկում է Սիրիայում Թուրքիային օգնելու տարբերակները

ԱՄՆ-ը քննարկում է Սիրիայում Թուրքիային օգնելու տարբերակները
29.02.2020 | 15:35

ԱՄՆ-ն աշխատում է Թուրքիայի հետ սիրիական Իդլիբում իրավիճակի սրման հարցով և քննարկում է ՆԱՏՕ-ի դաշնակցին օգնելու տարբերակները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ 2020-ի փետրվարի 27-ին Իդլիբում սիրիական զորքերի հարձակման հետևանքով թուրք զինվորականների մահվան կապակցությամբ: Պետքարտուղարը կրկին մեղադրել է Ասադին, Ռուսաստանին և Իրանին Սիրիայի հյուսիսում հրադադարը խախտելու մեջ:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ