Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջև

«Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջև
29.02.2020 | 15:36

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է, ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Յուրաքանչյուր կողմից պետք է 4016 անդամ ներկայացված լինի, իսկ ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Եվ այս առումով «Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջև. նրանք անգամ դիմել էին նախկին իշխանական ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, նաև խորհրդարանական ընդդիմադիր ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին՝ «Ոչ»-ի քարոզչական կողմից հանձնաժողովներում ընդգրկվելու խնդրանքով։ Այս օրերին «Ոչ»-ի կողմնակիցներն ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր տեղամասերում ներկայացուցիչներ ունենան։ Բացի ԲՀԿ-ից, մյուսներն, ըստ էության, դեմ չեն, որպեսզի իրենց լիազորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում։ Թե ՀՀԿ-ն, թե ՀՅԴ-ն և թե ԼՀԿ-ն խնդիր չեն տեսնում, որ իրենց լիցենզավորված անդամները «Ոչ»-ի կողմից ներկայացված լինեն տեղամասային հանձնաժողովներում»։

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ