Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ժնևի ավտոսրահը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Ժնևի ավտոսրահը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
29.02.2020 | 16:25

Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է մարտի սկզբին Ժնևում կայանալիք միջազգային ավտոսրահը:
РИА Новости լրատվական գործակալությունը գրում է, որ այս տարի Ժնևում պետք է կայանար ավտոսրահի 90-րդ՝ հոբելյանական ցուցադրությունը:


«Լրագրողների համար այն պետք է բացվեր մարտի մեկին, ուղղակի այցելուների համար՝ մարտի 5-15-ը: Բայց քանի որ առկա է Շվեյցարիայի կառավարության որոշումը, այն է՝ մինչև մարտի 15-ը չեղյալ հայտարարել բոլոր տեսակի միջոցառումները, որոնց 1000-ից ավելի մարդ կարող է մասնակցել»,- գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ժնևյան ավտոսրահին ավելի քան 600 000 մարդ էր մասնակցել:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ