Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լավագուն ավտոբրեդներն՝ ըստ Consumer Reports-ի

Լավագուն ավտոբրեդներն՝ ըստ Consumer Reports-ի
29.02.2020 | 16:29

Consumer Reports կազմակերպությունը կազմել է ավտոմեքենաների լավագուն բրենդների վարկանշային աղյուսակը: Այս մասին գրում է ռուսական Лента-ն՝ հղում անելով կազմակերպության հրապարակած զեկույցին:


Առաջին հորիզոնականում է գերմանական Porsche ընկերությունը: Ըստ մենքենայասերների՝ Porsche տրանսպորտային միջոցներն անվտանգ են ու հուսալի:
Կորեական Genesis-ը ու ճապոնական Subaru-ն աղբյուսակի երկրորդ ու երրորդ հորիզոնականում են:
Թոփ-տասնյակում տեղ են գտել նաև BMW-ն, Kia-ն, Mazda-ն, Lexus-ը, Audi-ն ու Hyundai-ը:
Նշենք, որ Consumer Reports-ի աղյուսակը կազմվել է սոցիալական հարցումների, անվտանգության բազային համակարգերի առկայության, հուսալիության ու ճանապարհային փորձարկումների հիման վրա:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ