Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քա­նի կ՛ապ­րիմ՝ կը կա­տա­րեմ պար­տա­կա­նու­թիւնս»

«Քա­նի կ՛ապ­րիմ՝ կը կա­տա­րեմ պար­տա­կա­նու­թիւնս»
17.03.2020 | 00:50
Հա­յոց բիզ­նե­սը դա­րեր շա­րու­նակ ու­նե­ցել է ըն­տա­նե­կան բնույթ: Եվ դա պար­տադր­ված էր, պայ­մա­նա­վոր­ված էր սե­փա­կան պե­տա­կա­նու­թյան չգո­յու­թյամբ, օ­տա­րի գե­րիշ­խա­նու­թյամբ և տար­րա­կան ինք­նա­պահ­պան­մամբ: Դրա­մը հա­մե­մա­տա­կան ան­կա­խու­թյուն էր ըն­ձե­ռում, իսկ բիզ­նե­սի ըն­տա­նե­կա­նու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս պահ­պա­նե­լու կա­պի­տա­լը: Դրա­մա­տե­րե­րը, լա­վա­գույն դեպ­քում, բիզ­նե­սի մեջ ըն­դու­նում էին ի­րենց իսկ դա­սի հետ խնա­միա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում գտն­վող­նե­րին: Օ­տար­նե­րի, օ­տա­րազ­գի­նե­րի հետ գործ­նա­կան կա­պե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, ան­շուշտ, ար­գե­լա­կում էր բիզ­նե­սի զար­գա­ցու­մը, բայց այլ ելք չկար:
Սա­կայն կար այլ բան. իս­կա­կան, խո­շոր դրա­մա­տե­րե­րը, չն­չին բա­ցա­ռու­թյամբ, զբաղ­վում էին բա­րե­րա­րու­թյամբ, և դա էլ էր ինք­նա­պահ­պա­նա­կան բնազդ: Ո­րով­հետև գի­տեին՝ ոչ թե ա­ռան­ձին-ա­ռան­ձին, այլ ազ­գո­վին կա­րող էին գո­յատևել: Այն ազ­գի հետ, ո­րը դա­րեր անց պի­տի հի­շեր ի­րենց:
Այս պա­տու­մը նման մի մար­դու մա­սին է:
Թա­լասն ար­դի թուր­քա­կան Կե­սա­րիա­յի ար­վար­ձանն է, բայց կար ժա­մա­նակ, երբ այն ա­ռան­ձին բնա­կա­վայր էր՝ քա­ղա­քից 5 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող գյու­ղա­քա­ղաք: 1882-1902 թթ. ու­ներ 2200 տուն, ո­րից 900-ը՝ հու­նա­կան, 800-ը՝ հայ­կա­կան, 500-ը՝ թուր­քա­կան, 1913 թ.՝ 3000 տուն, ո­րից 1500-ը՝ հու­նա­կան, 900-ը՝ հայ­կա­կան, 600-ը՝ թուր­քա­կան:
Հա­յե­րը Կե­սա­րիա են գաղ­թել 1021 թ.՝ Սե­նե­քե­րիմ թա­գա­վո­րի հետ: Գաղ­թա­կան­նե­րից յոթ ըն­տա­նիք հաս­տատ­վեց Թա­լա­սում, և դրան­ցից մե­կը սե­րում էր Վարդ-Պատ­րիկ Ռշ­տու­նուց: Եր­կար ժա­մա­նակ գեր­դաս­տա­նը պահ­պա­նեց ան­վա­նու­մը՝ Վարդ-Պատր­կենք, բայց երբ թուր­քերն ար­գե­լե­ցին հայ­կա­կան ա­նուն­նե­րը և ան­գամ հա­յե­րեն խո­սե­լը, ստիպ­ված վե­րա­ծե­ցին թուր­քե­րե­նի. վար­դը, ծա­ղի­կը՝ գյուլ, պատ­րի­կը՝ բեկ, բայց որ­պես­զի դա էլ հա­վակ­նոտ չթ­վար՝ բենկ: Այդ­պես ի հայտ ե­կավ Գյուլ­բեն­կյան ազ­գա­նու­նը:
Թա­լասն ան­վա­նում էին «փոք­րիկ Փա­րիզ», և դա պա­տա­հա­կան չէր: Սբ Բար­սեղ լե­ռան և արևե­լյան բլ­րա­շար­քի ան­կյու­նում ծվա­րած բնա­կա­վայ­րը աչ­քի էր ընկ­նում փար­թամ բու­սա­կա­նու­թյամբ, այ­գի­նե­րով ու պար­տեզ­նե­րով, ակ­նա­բուխ ջրե­րով, զո­վա­սուն օ­դով, հո­յա­կապ տնե­րով ու շենք-շի­նու­թյուն­նե­րով:
Վե­նե­տի­կի Մխի­թա­րյան միա­բան Ղու­կաս Ին­ճի­ճյա­նը իր «Հնա­խօ­սու­թիւն աշ­խար­հագ­րա­կան Հա­յաս­տա­նեայց աշ­խար­հի» հա­տոր­նե­րից մե­կում այս­պի­սի բնու­թագ­րում է տվել թա­լաս­ցի հա­յե­րին. «Արք կո­րո­վիք, քա­ջա­սիրտք եւ յա­ջո­ղակք ի զէնս հրոյ եւ սրոյ, որք համ­բա­ւեալ են յայն կող­մանս, մին­չեւ ա­ւա­զա­կաց իսկ եր­կն­չիլ, յոր­ժամ ի ճա­նա­պար­հորդս կամ ի կա­րա­ւանս լսեն լի­նել զոք ի Թա­լաս­ցոց»:
Ա­հա այս մար­դիկ էին, որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում դար­ձան հմուտ, ար­հես­տա­վարժ վա­ճա­ռա­կան­ներ, պահ­պա­նե­լով ի­րենց մար­տա­շունչ ո­գին:
Նրանք առևտրա­յին կա­պեր հաս­տա­տե­ցին Ռու­սաս­տա­նի, Պարս­կաս­տա­նի, եվ­րո­պա­կան շատ եր­կր­նե­րի, Կ. Պոլ­սի, Կա­րի­նի ու Սե­բաս­տիա­յի, Ա­դա­նա­յի ու Զմյուռ­նիա­յի հետ: 100-ից 80-ը սկ­սեց առևտրա­յին նպա­տա­կով գաղ­թել, ու ո­մանք չվե­րա­դար­ձան: Իսկ վե­րա­դար­ձող­ներն անխ­նա ծախ­սում էին վաս­տա­կած փո­ղը, ա­սե­լով. «Դրա­մը կլոր շի­նած է գլո­րուե­լու հա­մար»:
Թա­լաս­ցի և առ­հա­սա­րակ կե­սա­րա­ցի հա­յե­րի ե­կամ­տի հիմ­նա­կան աղ­բյու­րը գոր­գա­գոր­ծու­թյունն էր: Մի ար­հեստ, որ նրանք տաս­նա­մյակ­նե­րով պահ­պա­նե­ցին, զար­գաց­րին ու վե­րա­ծե­ցին շա­հու­թա­բեր բիզ­նե­սի:
Պատ­մագ­րու­թյու­նը Գյուլ­բեն­կյան­նե­րի բազ­մա­դա­րյա գո­յու­թյու­նից հի­շում է Գյու­լա­բի և Մա­րիամ ա­մու­սին­նե­րին: Նա­խա­հայ­րը 1830-ա­կան թթ. կա­ռու­ցել է Դե­րե­վան­քի վի­մա­փոր ջրամ­բա­րը, Թա­լա­սի Վե­րի թա­ղում՝ Սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու հարևա­նու­թյամբ, հիմ­նել Վարդ-Պատ­րի­կյան վար­ժա­րա­նը, օ­ժան­դա­կել Թո­մար­զա­յի Սբ Աստ­վա­ծա­ծին և Դե­րե­վան­քի Սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցի­նե­րին, իսկ Մա­րիամ Գյուլ­բեն­կյա­նը Թա­լա­սի նույն թա­ղում հիմ­նել է օ­րիոր­դաց վար­ժա­րան:
Ա­մու­սին­ներն ու­նե­ցան եր­կու որ­դի՝ Սե­րով­բե և Սար­գիս, ո­րոնք սկ­սե­ցին մա­նու­ֆակ­տու­րա­յի առևտրով զբաղ­վել Կե­սա­րիա­յում, ա­պա՝ Զմյուռ­նիա­յում, հե­տո վերջ­նա­կա­նա­պես հաս­տատ­վե­ցին Կ. Պոլ­սում: Նրանք ծնող­նե­րից տե­սել ու յու­րաց­րել էին բա­րե­գոր­ծու­թյուն ա­նե­լու կեր­պը և հա­մոզ­ված էին, որ ազ­գի հա­մար քսակ բա­ցե­լը Աստ­վա­ծա­հա­ճո պար­տա­կա­նու­թյուն է:
Եղ­բայր­նե­րը դար­ձան Սբ Փրկ­չյան ազ­գա­յին հի­վան­դա­նո­ցի պա­հա­պան հրեշ­տակ­նե­րը՝ միան­վագ տվե­ցին 4000 օս­մա­նյան ոս­կի ու դրա­նից հե­տո շա­րու­նա­կե­ցին պար­բե­րա­բար դրա­մա­կան օ­ժան­դա­կու­թյուն տրա­մադ­րել: Նրանց հետ շատ մտե­րիմ էր Պոլ­սո պատ­րիարք Ներ­սես Բ Վար­ժա­պե­տյա­նը, և հենց վեր­ջի­նիս հոր­դո­րով եղ­բայր­նե­րը կա­ռու­ցե­ցին Չո­մախ­լուի Սբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին, նպաս­տե­ցին Հա­յաս­տա­նի սո­վե­լոց հանձ­նա­ժո­ղո­վին, դար­ձան զա­նա­զան ազ­գա­յին մար­մին­նե­րի ան­դամ: Այս­պես, Սե­րով­բե Գյուլ­բեն­կյա­նը Պոլ­սի ե­րես­փո­խա­նա­կան ժո­ղո­վի և պատ­րիար­քա­րա­նին կից քա­ղա­քա­կան ժո­ղո­վի ան­դամ էր, Սբ Փր­կիչ ե­կե­ղե­ցու հո­գա­բար­ձու­թյան և Վա­նի սո­վե­լոց խնա­մա­տար հանձ­նա­ժո­ղո­վի ա­տե­նա­պետ: Վա­նե­ցոց հա­մար նա հան­գա­նա­կեց 50 հա­զար օս­մա­նյան ոս­կի (քա­ռորդ մի­լիոն դո­լար), ո­րից 15 հա­զար ոս­կով Պոլ­սում գնեց մի ե­կամ­տա­բեր խան, ո­րը կոչ­վում էր Սո­վե­լոց խան (սա բռ­նագ­րավ­վեց Մուս­տա­ֆա Քե­մա­լի օ­րոք ու վե­րան­վան­վեց Թի­ջա­րեթ խան):
Պա­տա­հա­կան չէ, որ թե Սե­րով­բեն, թե Սար­գիսն ի­րենց մա­հից հե­տո թաղ­վե­ցին Սբ Փրկ­չյան հի­վան­դա­նո­ցի շր­ջա­փա­կում:
Սե­րով­բե և Հռիփ­սի­մե (ծնյալ Գու­յում­ճյան) ա­մու­սին­ներն ու­նե­ցան 6 զա­վակ՝ Պատ­րիկ, Հով­հան­նես, Գյու­լա­բի, Հա­րու­թյուն, Վար­դու­հի և Մար­գա­րիտ:
Սար­գիս Գյուլ­բեն­կյանն ու­նե­ցավ եր­կու որ­դի՝ Գառ­նիկ (մա­հա­ցել է 1893-ին) և Գա­լուստ: Վեր­ջի­նիս մա­սին շատ է գր­վել ու խոս­վել (այդ թվում՝ մի քա­նի հրա­պա­րա­կում­ներ ես եմ ու­նե­ցել), և հան­րու­թյու­նը, իբր, նրան ճա­նա­չում է:
Պատ­րիկ Սե­րով­բեի Գյուլ­բեն­կյա­նը ծն­վել է 1858 թ., Թա­լա­սում: Վեց տա­րե­կան էր, երբ նրան տա­րան Կ. Պո­լիս՝ ծնող­նե­րի մոտ: Նախ, ու­սա­նեց Խաս­գյու­ղի Շահ­նա­զա­րյան վար­ժա­րա­նում, ա­պա ա­մե­րի­կյան «Ռո­բերտ» քո­լե­ջում: Ստա­նա­լով բարձ­րա­կարգ կր­թու­թյուն, սկ­սեց մաս­նակ­ցել հոր ու հո­րեղ­բոր հիմ­նած «Գյուլ­բեն­կյան» առևտրա­յին տան գոր­ծառ­նու­թյուն­նե­րի կա­ռա­վար­մա­նը: Հոր մա­հից հե­տո (1886 թ.), հո­րեղ­բայր Սարգ­սի ու կրտ­սեր եղ­բայր­նե­րի հետ ստանձ­նեց ֆիր­մա­յի ղե­կա­վա­րու­մը: Ըստ էու­թյան, Պատ­րիկ Գյուլ­բեն­կյա­նը ե­ղավ այն մար­դը, որն ստեղ­ծեց ա­ռա­ջին հայ­կա­կան ցան­ցա­յին բիզ­նես-կա­ռույ­ցը: Նրա շնոր­հիվ «Գյուլ­բեն­կյան» ֆիր­ման մաս­նա­ճյու­ղեր բա­ցեց Թուր­քիա­յի բո­լոր խո­շոր քա­ղաք­նե­րում, Բաղ­դա­դում, Թավ­րի­զում, Թիֆ­լի­սում, Մար­սե­լում, Բալ­կա­նյան եր­կր­նե­րում, իսկ 1890-ից՝ նաև Ման­չեստ­րում, Լոն­դո­նում ու Նյու Յոր­քում:
Պ. Գյուլ­բեն­կյա­նը 1882 թ.՝ 24 տա­րե­կան հա­սա­կում, Պոլ­սում ա­մուս­նա­ցավ Թա­լա­սի յոթ հնա­գույն գեր­դաս­տան­նե­րից մե­կի՝ Մա­նու­կյան ըն­տա­նի­քի դուստր Վեր­ժի­նի հետ: Նրանք ու­նե­ցան չորս զա­վակ՝ Ներ­սես, Սե­րով­բե, Հեր­մի­նե և Շու­շան: Ե­թե Սե­րով­բեն կրում էր պա­պի ա­նու­նը, ա­պա անդ­րա­նի­կին Ներ­սես էին ան­վա­նել ի պա­տիվ պա­պի մտե­րիմ Պոլ­սո պատ­րիար­քի: Զա­վակ­ներն ու­նե­ցան տար­բեր ճա­կա­տագ­րեր. Հեր­մի­նեն ա­մուս­նա­ցավ ՀԲԸՄ կենտ­րո­նա­կան վար­չու­թյան եր­կա­րա­մյա գան­ձա­պահ Լևոն Կյու­մուշ­կեր­տա­նի, Շու­շա­նը՝ Կե­սա­րիո վե­րա­շի­նաց միու­թյան կենտ­րո­նա­կան վար­չու­թյան նա­խա­գահ Մար­տիկ Պա­լյո­զյա­նի հետ, Ներ­սե­սը հաս­տատ­վեց Լոն­դո­նում, իսկ Սե­րով­բեին կանդ­րա­դառ­նամ քիչ հե­տո:
Վեր­ժին Գյուլ­բեն­կյան-Մա­նու­կյա­նը վախ­ճան­վեց 1903-ին, ին­չից հե­տո Պ. Գյուլ­բեն­կյա­նը ե­րե­խա­նե­րի հետ ընդ­միշտ տե­ղա­փոխ­վեց Նյու Յորք:
Բայց մինչ այդ տե­ղի էին ու­նե­ցել բախ­տո­րոշ ի­րա­դար­ձու­թյուն­ներ: 1896 թ. հա­մի­դյան ջար­դերն ի ցույց դրե­ցին, որ կա­րե­լի էր կորց­նել ոչ միայն դրա­մագ­լու­խը, այլև կյան­քը: Դա ազ­դան­շան էր, և Պ. Գյուլ­բեն­կյանն ան­ցավ գոր­ծի. նա փա­կեց բազ­մա­թիվ մաս­նա­ճյու­ղեր, կա­պի­տա­լը հանձ­նեց Գյու­լա­բի ու Հա­րու­թյուն եղ­բայր­նե­րին (Հով­հան­նե­սը մա­հա­ցել էր 1894-ին) և նրանց ու­ղար­կեց Նյու Յորք:
Այս­տեղ կենտ­րո­նա­ցած էր ա­մե­րի­կա­հա­յոց բիզ­նե­սի ա­ռա­ջա­տար ճյու­ղը՝ արևե­լյան գոր­գե­րի առևտու­րը: 1903-ին Պ. Գյուլ­բեն­կյա­նը միա­ցավ եղ­բայր­նե­րին, գլ­խա­վո­րեց ֆիր­ման և Հ. Թավ­շան­ճյա­նի, Կա­րա­գյո­զյան ու Փուշ­մա­նյան եղ­բայր­նե­րի հետ դար­ձավ ա­մե­րի­կա­հայ բիզ­նե­սի ա­նա­ռար­կե­լի հե­ղի­նա­կու­թյուն:
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Սար­գիս Գյու­լա­բիի Գյուլ­բենկ­յան
  • Սե­րով­բե Գյու­լա­բիի  Գյուլ­բեն­կյան
Դիտվել է՝ 7123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ