Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վիրուսի դեմ կիռվ տվող բուժաշխատողին 50, նախարարին 100-200 տոկոս պարգևավճար․ Բա արդա՞ր է, ժողովո՛ւրդ ջան

Վիրուսի դեմ կիռվ տվող բուժաշխատողին 50, նախարարին 100-200 տոկոս պարգևավճար․  Բա արդա՞ր է, ժողովո՛ւրդ ջան
22.03.2020 | 22:02

Վարչապետի այն գրառումը, թե այս օրերին «թագակիր» վիրուսի դեմ կռիվ տվող բուժաշխատողներն աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով պարգևավճար կստանան, միանշանակ ընդունել չենք կարող: Ամեն վայրկյան կյանքը վտանգի ենթարկող մարդիկ 50 տոկոս պարգևավճարի չէ, որ արժանի են: Անքուն, հոգնած աչքերով, ընտանիքի հետ երկար անցկացնելու բերկրանքի մասին մտածող բուժաշխատողներին, վստահ եմ, բարձր պարգևավճարը չէ, որ ուրախացնելու կամ շոյելու է: Բոլորիս շնորհակալությունն ու գովեստի խոսքերն էլ կարող են բավարար լինել, բայց դեպքերի ու իրողությունների հետ պետք է դեմ հանդիման կանգնել, ու մարդու կատարած աշխատանքը գնահատել ըստ արժանվույն: Օրինակ մարտ ամսին ի՞նչ է կատարել կամ կատարելու ԱԺ պատգամավորը, կյանքը վտանգելով ի՞նչ օրինագիծ է մշակել կամ մշակելու, որ դեռ ամիսը չավարտված՝ ԱԺ խոսնակը որոշել է նրան (բոլորին) պարգևատրել, ու որպես անչա՜փ բարի կամքի դրսևորում՝ մարտ ամսվա «պրեմյան» բոլոր երեսփոխանները փոխանցելու են ֆինանասների նախարարությունում բացված հաշվեհամարին:

Ամիսներ շարունակ ի՞նչ տիտանական աշխատանք են կատարել նախարարներն ու փոխնախարարը, որ աշխատավարձի 100-200 տոկոսի չափով ինքնապարգևատրվել են: Հիպոկրատի երդում տված անձինք իրենց գործն անտրտունջ են անում, դրան հակառակ՝ եվրոպաներից տուն եկած ու միկերպ-միկերպ ցածր ախատավարձով պաշտոնվարել համաձայնած չինովնիկները բողոքում են, թե «մենք ոլորտի հրաշալի մասնագետ ենք, ու առանց պարգևավճարի չենք աշխատի»: Հուսով եմ՝ բոլոր նախարարներն ու փոխնախարարները մի մարդու նման առաջիկա ու նախորդ երեք ամիսների պարգևավճարից կհրաժարվեն ու այն անձամբ, (կուզեք՝ անգամ ծրարով) կորոնավիրուսի ու շատ այլ վտանգավոր հիվանդությունների դեմ կռիվ տվող բուժաշխատողներին կտան: Հուսով եմ…


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 7715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ