Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սյուր­վի­վա­լիստ­նե­րի օ­րա­գիր՝ 2020

Սյուր­վի­վա­լիստ­նե­րի օ­րա­գիր՝ 2020
24.03.2020 | 00:15
Մե­կու­սաց­ված­նե­րի ու ինք­նա­մե­կու­սա­ցած­նե­րի մա­սին այ­սօր խո­սում ու մտա­ծում են զուտ ա­ռող­ջա­կան տե­սա­կե­տից: Ամ­բողջ աշ­խար­հում: Քչերն են ա­սում, որ մարդ­կու­թյան հա­մար սկս­վել է ԿԱ­ՏԱՐ­ՍԻՍ, ա­վե­լի քչե­րը գի­տակ­ցում են: Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին սքան­չե­լի նա­խա­ձեռ­նու­թյուն է սկ­սել՝ ա­մեն օր, ժա­մը 11-ին, դա­տարկ ե­կե­ղե­ցում առ Աստ­ված ա­ռող­ջու­թյան ու փր­կու­թյան ա­ղոթք է հն­չում: ՈՒ՝ քա­րոզ: Փաս­տա­ցի՝ հայ հոգևո­րա­կան­նե­րը ա­մեն օր մտ­նում են մեր տուն՝ բե­րե­լով լույս, հույս ու հան­գս­տու­թյուն: Շա­րա­կան­նե­րի շա­րանն ա­ղոթ­քի մի­ջով եր­կինք է տա­նում մեր հույ­սերն ու եր­կիր վե­րա­դառ­նում լույ­սով: Եվ գու­ցե խոր­հր­դան­շա­կան է, որ այս ա­մե­նը կա­տար­վում է Զատ­կից ա­ռաջ Պա­սուց շր­ջա­նում:
Փաս­տա­ցի՝ մարդ­կու­թյանն ու կոնկ­րետ մար­դուն ժա­մա­նակ է տր­վել մտա­ծե­լու: Բնու­թյու­նը ինք­նա­պաշտ­պան­վում է մար­դուց՝ Վե­նե­տի­կի ջրանց­քի զու­լալ­ված ջրե­րով, Պե­կի­նի` սմո­գից մաքր­ված եր­կն­քով: Գու­ցե ո­մանց թվա՝ բնու­թյու­նը մար­դուն վե­րա­դարձ­նում է նախ­նա­դա­րյան բնա­կա­վայր՝ քա­րան­ձավ, որ մեր ժա­մա­նակ­նե­րում կա­հա­վոր­ված է նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րով ու մե­նա­կու­թյու­նը հեր­քող սար­քե­րով: Բայց մար­դիկ մե­նակ ծն­վում, մե­նակ մեռ­նում են՝ աշ­խար­հի բո­լոր սար­քե­րի կող­քին: Մե­նա­կու­թյու­նը ֆի­զի­կա­կան վի­ճակ չէ, հո­գե­վի­ճակ է, մե­նակ կա­րող ես լի­նել տաս­նյակ մարդ­կանց հետ ու հա­զա­րա­վոր­նե­րի, ե­թե հո­գիդ չու­նի իր անձ­նա­կան տա­րած­քը, որ­տեղ ու­զում է կամ չի ու­զում շփ­վել այ­լոց հետ: Հի­մա գնա­հատ­վում են կո­րո­նա­կյան­քի բժշ­կա­կան, ֆի­նան­սա­կան ու տն­տե­սա­կան հետևանք­նե­րը, բայց կո­րո­նա­կյան­քի այս ա­միս­նե­րը մարդ­կու­թյան կյան­քում ու­նե­նա­լու են նաև այլ հետևանք­ներ՝ ինք­նա­ճա­նա­չու­մի ու վե­րարժևո­րու­մի, և հե­տո սյուր­վի­վա­լիստ­նե­րի՝ վե­րապ­րած­նե­րի, ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը կոոր­դի­նատ­նե­րի նոր հա­մա­կար­գից է սկս­վե­լու: Միան­շա­նակ:
1348-ին ժան­տախ­տը մո­լեգ­նում էր Ֆլո­րեն­ցիա­յում: Զո­հե­րը պատ­ճառ էին դառ­նում նոր զո­հե­րի: Հորն ու մո­րը կորց­նե­լուց հե­տո Ջո­վա­նի Բո­կա­չոն Ֆլո­րեն­ցիա­յից հե­ռա­ցավ Տոս­կա­նա, որ գրի իր հան­րա­հայտ նո­վել­նե­րի 100-յա­կը՝ «Դե­կա­մե­րո­նը», ու դառ­նա Վե­րած­նն­դի նա­խա­կա­րա­պետ­նե­րից մե­կը Ի­տա­լիա­յում: Ժան­տախ­տը 17-րդ դա­րում փա­կեց Լոն­դո­նի թատ­րոն­նե­րը: 1606-ին մեկ տա­րով թատ­րոն­նե­րը փակ էին, թա­գա­վո­րա­կան թատ­րո­նի դե­րա­սան ՈՒի­լյամ Շեքս­պի­րը հենց այդ ժա­մա­նակ գրեց ա­մե­նադ­րա­մա­տիկ դրա­մա­նե­րը՝ «Լիր ար­քա», «Մակ­բեթ», «Ան­տո­նիոս և Կլեո­պատ­րա»: 1665-ին Անգ­լիա­յում ժան­տախ­տի նոր բռնկ­ման ժա­մա­նակ Քեմբ­րի­ջի հա­մալ­սա­րա­նում դա­սե­րը չե­ղարկ­վե­ցին: 20-ա­մյա Ի­սա­հակ Նյու­տո­նը վե­րա­դար­ձավ տուն, այ­գում նրա գլ­խին ըն­կան հայտ­նի խն­ձոր­նե­րը՝ սկիզբ դնե­լով ձգո­ղա­կա­նու­թյան տե­սու­թյան հայտ­նա­գործ­մա­նը։ 1830-ին խո­լե­րան Բոլ­դի­նո­յում «փա­կեց» Ա­լեք­սանդր Պուշ­կի­նին՝ աշ­խար­հին պարգևե­լով «բոլ­դի­նյան աշ­նան» սքան­չե­լի հայտ­նու­թյու­նը: Հայտ­նի չէ՝ քա­նի՞ Շեքս­պիր, Բո­կա­չո, Մունկ, Պուշ­կին, Դա­լի ու Պի­կա­սո են կո­րո­նա­կյան­քից հե­տո հայտ­նի դառ­նա­լու աշ­խար­հին: Կյան­քը եր­բեք չի ընդ­հատ­վում, մարդն է մահ­կա­նա­ցու: Սյուր­վի­վա­լիստ­նե­րի 00 կե­տից սկս­ված տա­րեգ­րու­թյան մեջ, հու­սանք, որ ար­ժե­հա­մա­կար­գի հիմ­քում լի­նե­լու են ոչ թե նյութն ու նյու­թա­կա­նը, այլ միտքն ու ո­գե­ղե­նը:
Կո­րո­նա­կյան­քի մեր օ­րե­րում մեզ մա­տու­ցում են թվեր՝ կյան­քի ու մահ­վան վի­ճա­կագ­րու­թյուն, որ­տեղ կյան­քը պարտ­վում է եր­կիր առ եր­կիր: Դա խա­բու­սիկ պատ­կեր է՝ եր­կիր առ եր­կիր ա­պա­քին­ված­նե­րը գե­րակշ­ռե­լու են հե­ռա­ցած­նե­րին: Կարճ ժա­մա­նա­կից: ՈՒ այդ կարճ, բայց հա­վեր­ժու­թյուն թվա­ցող ժա­մա­նա­կի մեջ գեր­խն­դի­րը ինք­նա­պահ­պան­վելն ու շր­ջա­պա­տը պահ­պա­նելն է: Կո­րո­նա­կյան­քի մեր ժա­մա­նակ­նե­րում ի հայտ ե­կան նաև օ­րի­նա­չա­փու­թյուն­ներ.
1. Ցա­վոք, իշ­խա­նու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում ի հա­մար­ժեք չգ­նա­հա­տե­ցին ռիս­կե­րը՝ կորց­նե­լով ժա­մա­նա­կը: Հա­մա­րյա մեկ ա­միս աշ­խար­հի հա­մար COVID-19-ը զուտ չի­նա­կան ֆե­նո­մեն էր: Նրանք թե­րագ­նա­հա­տե­ցին գլո­բա­լաց­ման հետևանք­նե­րը: Ին­չու՞ այ­սօր Ի­տա­լիան է կո­րուստ­նե­րով ա­ռա­ջին եր­կի­րը: Յու­րա­քան­չյուր բա­րե­կե­ցիկ չի­նա­ցի զբո­սաշր­ջիկ է, յու­րա­քան­չյուր զբո­սաշր­ջիկ իր պարտքն է հա­մա­րում լի­նել Հռո­մում ու Վա­տի­կա­նում, Ֆլո­րեն­ցիա­յում ու Վե­նե­տի­կում, պար­տա­դիր գնում­ներ ա­նել Մի­լա­նում:
Ի­տա­լիան՝ լի­նե­լով զբո­սաշր­ջու­թյան դրախտ, դա­տա­պարտ­ված էր դառ­նալ վա­րա­կի դժոխք: Ի­տա­լիա­յից՝ Իս­պա­նիա, Ֆրան­սիա, Գեր­մա­նիա, Ավ­ստ­րիա, Շվեյ­ցա­րիա անց­նելն օ­դա­կա­թի­լա­յին վա­րա­կի հա­մար հա­ճե­լի զբո­սանք էր: Զար­գա­ցած ու ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կր­նե­րի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գե­րը պայ­թե­ցին, ո­րով­հետև պատ­րաստ չէին հա­մա­ժա­մա­նա­կյա հա­զա­րա­վոր պա­ցիենտ­նե­րի: Մա­հե­րի թի­վը մե­ծա­ցավ այն եր­կր­նե­րում, որ­տեղ ժո­ղովր­դագ­րա­կան կո­րը հաս­տա­նում է թո­շա­կա­ռու­նե­րի հա­մար: 40-ից հե­տո հի­վան­դու­թյուն­նե­րը գրո­հում են մար­դու վրա, 70-ից ու 80-ից հե­տո ոչ ոք ա­ռողջ չի լի­նում՝ սիր­տա­նո­թա­յին, մի­զա­քա­րա­յին, ա­ղես­տա­մոք­սա­յին, դիա­բե­տիկ բա­զում հի­վան­դու­թյուն­ներ՝ հա­մակց­վե­լով կո­րո­նա­վի­րու­սին, դառ­նում են կյան­քի հետ ան­հա­մա­տե­ղե­լի: Իշ­խա­նու­թյուն­նե­րը չգ­նա­հա­տե­ցին վա­րա­կի մասշ­տաբ­նե­րը և չպատ­րաստ­վե­ցին. ժա­մա­նա­կին չսահ­մա­նա­փա­կե­ցին մարդ­կանց տե­ղա­շար­ժը՝ կան­խե­լու վա­րա­կի տա­րա­ծու­մը, խնա­յե­ցին կամ թե­րագ­նա­հա­տե­ցին թես­տա­վոր­ման կարևո­րու­թյու­նը, ոչ միայն հնա­րա­վոր վա­րա­կա­կիր­նե­րի, այլև հա­մա­տա­րած բո­լո­րի: Միայն այդ­կերպ հնա­րա­վոր էր ժա­մա­նա­կին հի­վանդ­նե­րին զա­տել ա­ռողջ­նե­րից ու վա­րա­կը կենտ­րո­նաց­նել կա­րան­տի­նում: Նույ­նը վե­րա­բե­րում է և Հա­յաս­տա­նին, և ԱՄՆ-ին, և Ֆրան­սիա­յին, և Ի­տա­լիա­յին, և Իս­պա­նիա­յին…
2. Իշ­խա­նու­թյուն­նե­րը ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի նե­րու­ժը չմե­ծաց­րին՝ այդ­պես դե­ղատ­նե­րից հա­մա­րյա բո­լոր եր­կր­նե­րում ա­ռա­ջի­նը ան­հե­տա­ցան բժշ­կա­կան դի­մակ­ներն ու ախ­տա­հա­նիչ գե­լե­րը, հի­վան­դա­նոց­նե­րում պա­կա­սե­ցին մահ­ճա­կալ­ներն ու հի­վան­դա­սե­նյակ­նե­րը: Միայն Չի­նաս­տա­նը, Իս­րա­յե­լը ժա­մա­նա­կին նոր հի­վան­դա­նոց­ներ կա­ռու­ցե­ցին ու զա­տե­ցին կո­րո­նա­հի­վանդ­նե­րին: Բո­լոր եր­կր­նե­րում վա­րա­կի ա­ռա­ջին գծում բժիշկ­ներն ու բուժ­քույ­րերն են: Տաս­նյակ եր­կր­ներ՝ Ֆրան­սիա, Մեծ Բրի­տա­նիա, Ի­տա­լիա…, հետ են կան­չում վեր­ջին 3 տա­րի­նե­րին թո­շա­կի գնա­ցած բժիշկ­նե­րին ու բուժ­քույ­րե­րին:
3. Կա­րան­տին հայ­տա­րա­րե­լու, ար­տա­կարգ դրու­թյան ո­րո­շում­ներն ըն­դու­նե­լուց հե­տո բո­լոր եր­կր­նե­րը բախ­վում են տն­տե­սա­կան կյան­քի մաս­նա­կի դա­դա­րին: Կո­րո­նա­կյան­քը դառ­նում է բիզ­նե­սի ու տն­տե­սու­թյան կո­լապ­սի պատ­ճառ: Տար­բեր եր­կր­ներ տար­բեր հա­մա­դար­ման­ներ են հնա­րում: ԱՄՆ Կոնգ­րե­սը քն­նար­կում է յու­րա­քան­չյուր չա­փա­հաս քա­ղա­քա­ցու 1200 դո­լար վճա­րե­լու հար­ցը, Մեծ Բրի­տա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է 1000 ֆունտ ստեռ­լինգ տալ քա­ղա­քա­ցի­նե­րին, Ֆրան­սիան առ­կա­խել է ձեռ­նար­կու­թյուն­նե­րի կո­մու­նալ վճար­նե­րը ու մի­լիար­դա­վոր եվ­րո­նե­րի հատ­կա­ցում­ներ է ա­րել բիզ­նե­սին: Ի­տա­լիան 25 մի­լիարդ է հատ­կաց­րել փոքր ու մի­ջին բիզ­նե­սին, 600 եվ­րո` քա­ղա­քա­ցի­նե­րին: Սև կա­րա­պի սինդ­րո­մի դեմ յու­րա­քան­չյուր եր­կիր իր չա­փով է պայ­քա­րում: Հա­յաս­տա­նը՝ ևս: Բայց ինչ­պես հայտ­նի չէ կո­րո­նա­կյան­քի` տն­տե­սու­թյա­նը հասց­ված վնա­սի հետևանք­նե­րի վերջ­նա­կան գի­նը, այն­պես էլ հայտ­նի չէ՝ ո՞ր երկ­րի ընտ­րած տար­բե­րակն է ար­դյու­նա­վետ աշ­խա­տե­լու, ու ո՞ր եր­կի­րը ինչ­պես է ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու: Բաց է մնում հար­ցը՝ ի՞նչ ա­նի քա­ղա­քա­ցին, երբ գոր­ծա­տուն պա­հան­ջում է ներ­կա­յա­նալ աշ­խա­տան­քի, պե­տու­թյու­նը հոր­դո­րում է մե­կու­սա­նալ ու պահ­պա­նել կա­նոն­նե­րը` չվա­րակ­վե­լու հա­մար: Ընդ­հան­րա­կան լու­ծում­ներ չկան, կան ան­հա­տա­կան լու­ծում­ներ: Բայց կան և սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ: Կո­րո­նա­վի­րու­սը ֆորս մա­ժոր է, ոչ գոր­ծա­տուն է մե­ղա­վոր, ոչ աշ­խա­տո­ղը: Հար­ցը պի­տի պե­տու­թյու­նը լու­ծի: Եվ՝ ա­րագ: Պան­դե­միա­յի ա­ռա­ջին զո­հե­րը բիզ­նե­սում դար­ձան ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րը, զբո­սաշր­ջու­թյու­նը, սպա­սարկ­ման ո­լոր­տը: Հայ­տն­վե­ցին և բե­նե­ֆի­ցիար­ներ՝ պաշտ­պա­նա­կան մի­ջոց­ներ ար­տադ­րող­նե­րը, զվար­ճան­քի և սպա­սարկ­ման ծա­ռա­յու­թյուն­նե­րը կա­րան­տի­նում գտն­վող­նե­րի հա­մար, և… զու­գա­րա­նի թուղթ ար­տադ­րող­նե­րը, ֆե­նո­մեն, ո­րի բա­ցատ­րու­թյու­նը դեռ չի գտն­վել:
4. Ցան­կա­ցած ճգ­նա­ժամ նաև հնա­րա­վո­րու­թյուն­ներ է բե­րում, ան­գամ հա­մա­ճա­րա­կը: Կազ­մա­կեր­պա­կան փոր­ձի կու­տա­կու­մից զատ՝ կարևոր է եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լը՝ բժշ­կա­գի­տու­թյան զար­գաց­ման ու ա­ռող­ջա­պա­հու­թյան կա­ռա­վար­ման գե­րա­կա­յու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Փաս­տա­ցի՝ 2019-ի նո­յեմ­բե­րից, երբ վա­րակն ի հայտ ե­կավ Չի­նաս­տա­նում, մինչև 2020-ի մարտ, երբ վա­րա­կը Ան­տարկ­տի­դա­յից բա­ցի բո­լոր մայր ցա­մաք­նե­րում ներ­կա է, չկա որևէ դե­ղա­մի­ջոց, ո­րով COVID-19-ը հնա­րա­վոր է բու­ժել, ա­ռայժմ բու­ժու­մը հի­վան­դու­թյան հետևանք­նե­րի՝ թո­քա­յին, սիր­տա­նո­թա­յին և այլ, վե­րաց­ման շր­ջա­նակ­նե­րում է: Տար­բեր եր­կր­նե­րում փոր­ձարկ­վում են COVID-19-ի դեմ պատ­վաս­տա­նյու­թեր, դա եր­կար ու հա­մե­նայն դեպս ոչ այս հա­մա­ճա­րա­կի հաղ­թա­հար­մա­նը վե­րա­բե­րող պատ­մու­թյուն է:
5. Կո­րո­նա­կյան­քը ցույց տվեց, որ հա­մաշ­խար­հա­յին օ­րենք­ներն ան­կա­տար են: Հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կով կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը պատ­րաստ չեն ա­րագ ո­րո­շում­նե­րի ու ո­րո­շում­նե­րի կա­տար­ման ա­պա­հով­ման: Տար­բեր պատ­ճառ­նե­րով՝ օ­րենք­ներ չու­նեն, քա­ղա­քա­կան հա­մե­րաշ­խու­թյուն չկա, քա­ղա­քա­ցի­նե­րը գի­տա­կից չեն: Բայց նաև ակն­հայտ է, որ կո­րո­նա­վի­րու­սի վերջ­նա­կան հաղ­թա­հա­րու­մից հե­տո հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կով մատ­րի­ցա­յի փո­փո­խու­թյուն է լի­նե­լու միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ու կարևոր է այդ շր­ջա­դար­ձին, որ ուղ­ղու­թյամբ էլ լի­նի, պատ­րաստ լի­նել, հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում՝ ծրագ­րել: Հա­մաշ­խար­հա­յին ան­հա­մե­րաշ­խու­թյան դրսևո­րում էր նավ­թի գնան­կու­մը և նավ­թա­յին պա­տե­րազ­մը Էր Ռիա­դի ու Մոսկ­վա­յի միջև՝ ընդ­դեմ Վա­շինգ­տո­նի, կամ՝ Էր Ռիա­դի ու Վա­շինգ­տո­նի՝ ընդ­դեմ Մոսկ­վա­յի: Հա­կաճգ­նա­ժա­մա­յին հիմ­նադ­րամ­նե­րով տա­րադ­րա­մի կուրս պա­հե­լը ինչ-որ պա­հից դառ­նա­լու է անհ­նար:
6. Սյուր­վի­վա­լիստ­նե­րի ժա­մա­նա­կագ­րու­թյան մեջ մտ­նե­լու են և ճիշտ, և սխալ ո­րո­շում­նե­րը: Օ­րի­նակ՝ մար­զա­կան կյան­քը հա­մա­րյա դա­դա­րել է՝ ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը 1 տա­րով հե­տաձգ­վեց, հո­կե­յի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նը չի կա­յա­նա, բայց Տո­կիո­յի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը ՄՕԿ-ը չի հե­տաձ­գում՝ հու­լի­սի 24-ից օ­գոս­տո­սի 9-ը օ­լիմ­պիա­դա 2020-ը կկա­յա­նա: Ճա­պո­նիան մի­լիարդ­նե­րի կո­րուստ կու­նե­նա, ե­թե խա­ղե­րը բե­կան­վեն, կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում որ­քա՞ն կո­րուստ­ներ կու­նե­նա, ե­թե վա­րա­կի վտան­գի պատ­ճա­ռով մար­զա­դաշ­տե­րում հան­դի­սա­տես չլի­նի, դեռ հաշ­վարկ­ված չէ:
7. ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամփն ի­րեն ան­վա­նել է պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նակ­նե­րի նա­խա­գահ, կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միան՝ պա­տե­րազմ, մենք ա­կա­նա­տես ենք նաև ին­ֆո­պան­դե­միա­յի: Հա­մե­նայն դեպս՝ 2 դրսևոր­ման՝ երբ տա­րած­վում են ֆեյք լու­րեր, և երբ հա­տուկ դրու­թյան պայ­ման­նե­րում ար­գե­լում են կո­րո­նա­վա­րա­կի վե­րա­բե­րյալ լու­րե­րի տա­րա­ծու­մը, որ ինք­նին խու­ճա­պի հենք է, թե­պետ ար­վում է խու­ճապ չտա­րա­ծե­լու նպա­տա­կով: Դժ­վար թե կո­րո­նա­վի­րու­սից հե­տո փոխ­վեն մի­ջանձ­նա­յին և միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հի­մունք­նե­րը, և հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բով գեր­տե­րու­թյուն­ներն ու մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը, պե­տու­թյուն­ներն ըն­կա­լեն, որ ի­րենց խն­դիր­նե­րը մի­մյանց հաշ­վին ու դեմ լու­ծե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հան­գեց­նում է ճգ­նա­ժա­մե­րի: Իսկ ճգ­նա­ժա­մե­րը հաղ­թա­հար­վում են միա­սին: Հա­վա­տանք, որ սև կա­րա­պի սինդ­րո­մը փա­կել է Պան­դո­րա­յի արկ­ղը և մտա­ծում է ար­տա­գաղ­թի մա­սին:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Եվ այն օ­րը, երբ ա­պա­քին­ված­նե­րի հա­մաշ­խար­հա­յին թի­վը գե­րա­զան­ցի վա­րակ­ված­նե­րի ու հե­ռա­ցած­նե­րի թվին, մարդ­կու­թյու­նը շունչ կքա­շի ու կվե­րա­դառ­նա սո­վո­րա­կան կյան­քին: Դա ար­դեն հին ու սո­վոր կյան­քը չի լի­նե­լու: Ջր­հե­ղե­ղից հե­տո տա­պա­նից ոտ­քը հո­ղին դնե­լու պատ­մու­թյու­նը կրկն­վում է, ի՞նչ սո­վո­րե­ցինք: Մենք, որ է­պո­սի մա­կար­դա­կով ա­ռա­ջին ինք­նա­մե­կու­սա­ցածն ենք ե­ղել Փոքր Մհե­րի հետ, հրա­շա­լի գի­տենք հա­կա­ռա­կի կարևո­րու­թյու­նը, բայց չենք պար­զել ուղ­ղու­թյու­նը: Կո­րո­նա­կյան­քից սյուր­վի­վա­լիստ­նե­րի ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը պի­տի ո­րո­շի նաև այդ ուղ­ղու­թյուն­նե­րը, ո­րով­հետև մար­դը եր­բեք չի դա­դա­րում ու­տել, իսկ պե­տու­թյու­նը՝ ու­տե­լի­քի մա­սին մտա­ծել: ՈՒ՝ պաշտ­պա­նու­թյան, և այդ ա­մե­նի հա­մադ­րու­մը դառ­նում է ինք­նիշ­խա­նու­թյուն ու ինք­նա­բա­վու­թյուն: COVID-19-ը ոչ ա­ռա­ջին, ոչ վեր­ջին վա­րակն է, ա­մեն ինչ մի օր վեր­ջա­նում է: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 6356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ