«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մի՛ ե­ղիր ընդ­դեմ ճշ­մար­տու­թ­յան և ա­մա­չի՛ր քո ա­նար­ժա­նու­թ­յան հա­մար

Մի՛ ե­ղիր ընդ­դեմ ճշ­մար­տու­թ­յան և ա­մա­չի՛ր քո ա­նար­ժա­նու­թ­յան հա­մար
05.06.2020 | 00:05
Մի՛ ակ­նա­ծիր հզո­րից, մինչև մահ պայ­քա­րի՛ր հա­նուն ճշ­մար­տու­թյան, և Տեր Աստ­ված կպայ­քա­րի քեզ հետ:
Սի­րաք 4;33
Հա­վա­նու­թյուն մի՛ տուր ամ­բա­րիշտ­նե­րի հա­վա­նած բա­նին. հի­շի՛ր, որ մինչև դժոխք չես ար­դա­րա­նա:
Սի­րաք 9;17
Ար­ժա­նա­պա­տիվ կյանք, ար­ժա­նա­վա­յել մահ: Միշտ հա­վա­տա­րիմ ճշ­մար­տու­թյա­նը: Տեր Աստ­ված ա­ջա­կից և զո­րա­վիգ է այդ­պի­սի ըն­թացք ու­նե­ցո­ղին: Նրան, ով ճա­նա­չում է ճշ­մար­տու­թյու­նը և ա­զատ է զա­նա­զան սո­փեստ մա­նի­պու­լյա­ցիա­նե­րից: Ապ­րել ճշ­մար­տու­թյա­նը ար­ժա­նի կյան­քով, մեր­ժել ամ­բա­րիշտ­նե­րի հա­վա­նած բա­նե­րը, ե­թե ան­գամ այդ ամ­բա­րիշտ­նե­րը դա­րիս հզոր­ներն են: Ճշ­մար­տու­թու­նը միշտ խո­սուն է, ո՛չ միշտ լսե­լի և ըն­դու­նե­լի: Ճշ­մար­տու­թյունն ա­տե­լի է հան­դի­մա­նու­թյուն չսի­րող­նե­րի հա­մար, ո­րոնք ինք­նա­կամ կու­րա­նում են, փա­կում են ի­րենց աչ­քե­րը փաս­տե­րի ա­ռաջ: Խոս­քը վե­րա­բե­րում է սե­փա­կան ըն­թաց­քի և ճշ­մար­տու­թյան ան­հա­մա­տե­ղե­լիու­թյան փաս­տե­րին: Փաս­տե­րը հռ­չակ­վում են, միայն ե­թե սե­փա­կան ան­ձին չեն վե­րա­բե­րում, այլ մեկ ու­րի­շին: Սա­կայն ճշ­մար­տու­թյու­նը կա, ան­կախ նրան դի­մադ­րող­նե­րի վե­րա­բե­րյալ փաս­տե­րից: Եվ պետք է խո­սել ճշ­մար­տու­թյա՛ն մա­սին, ոչ թե կենտ­րո­նա­նալ փաս­տե­րի վրա: Պետք է պայ­քա­րել հա­նուն ճշ­մար­տու­թյան, ոչ թե փաս­տե­րի դեմ, քան­զի այդ փաս­տե­րի հետևում նրանք են, ում հա­մար Ին­քը Ճշ­մար­տու­թյու­նը խաչ­վեց. մեզ պես թյու­րի­մա­ցու­թյուն­նե­րը: Նա, ով մեր­ժում է հան­դի­մա­նու­թունն ու խրա­տը, նա­խա­տինք է դառ­նում իր հետ­նորդ­նե­րի հա­մար: Ով ըն­դու­նում և ուղ­ղում է իր շա­վիղ­նե­րը, հա­վա­տա­րիմ­նե­րի հետ օրհ­նու­թյուն է ժա­ռան­գում: Հի­սու­սը հան­դի­մա­նեց սա­մա­րա­ցի կնո­ջը, իսկ նա գնաց յու­րա­յին­նե­րի մոտ և հռ­չա­կեց, թե Քրիս­տո­սին է տե­սել, ո­րով­հետև միայն Քրիս­տոսն իր կյան­քից այդ­քան փաս­տեր կա­րող էր ի­մա­նալ: Հի­սու­սը հան­դի­մա­նեց ազ­գա­կից փա­րի­սե­ցի­նե­րին և օ­րենս­գետ­նե­րին, և նրանք խա­չե­ցին Նրան: Վերց­նել սե­փա­կան խա­չը, նշա­նա­կում է հանձ­նա­ռել հա­նուն ճշ­մար­տու­թյան գի­տա­կից և ան­նա­հանջ պայ­քա­րի ըն­թաց­քը, ո­րով­հետև այդ ըն­թաց­քի վրա միշտ կգտն­վեն մե­խե­րով ու մուր­ճե­րով զին­ված «կա­մա­վոր­ներ»: Բայց վերց­նել սե­փա­կան խա­չը, նշա­նա­կում է նաև սե­փա­կան ան­ձի վրա վերց­նել այ­լոց պա­կա­սու­թյուն­նե­րը և լրաց­նել, վերց­նել այ­լոց ցա­վե­րը և դար­մա­նել: Վերց­նել սե­փա­կան խա­չը, նշա­նա­կում է գի­տակ­ցել, որ ա­մեն բան աշ­խար­հում այն­քան պար­զու­նակ չէ, որ­քան և պարզ է միա­ժա­մա­նակ: Ե­թե միայն մար­դիկ խի­զա­խեին հան­րայ­նաց­նել և հրա­պա­րա­կել սե­փա­կան մութ պու­ճախ­նե­րին ի պահ տր­ված խա­վար գոր­ծե­րը, խա­վա­րը զգա­լիո­րեն կպա­կա­սեր: Մինչ­դեռ մար­դիկ գե­րա­դա­սում են վե­րած­վել բութ ու խուլ ամ­բո­խի և ա­ռաջ քա­շել խա­չի հեր­թա­կան թեկ­նա­ծուին, Քրիս­տոս լի­նի, թե նմա­նա­կող, որ­պես­զի նրա վրա բար­դեն ի­րենց իսկ պա­կա­սու­թյուն­ներն ու ցա­վե­րը: Ինչ­պես ժա­մա­նա­կա­կից բժշ­կու­թյու­նը մար­դուն բու­ժե­լու փո­խա­րեն քո­ղար­կում է ախ­տան­շան­նե­րը, այն­պես էլ ժա­մա­նա­կի ար­ժե­չա­փե­րը, մարդ­կու­թյան ախ­տե­րը բու­ժե­լու փո­խա­րեն, թի­րա­խա­վո­րում են ցայ­տուն ար­տա­հայտ­ված ախ­տան­շա­նը:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ