Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աղոթարան

Աղոթարան
19.06.2020 | 00:01

Տե՛ր, սիրասուն մեր Տե՛ր,
Տեսնու՞մ ես` քանդվում է մեր
երկրային վրանը,
Որպեսզի Քո երկնային անձեռակերտ
շինությու՞նը հագնենք...
Բայց…. դժվա՜ր է, Տե՛ր մեր։
Հեծում ենք անվերջ, անվերջ հառաչում.
Զի հավատք չունենք,
որ լեռ ու Նեռին ասենք`
Ընկեք այս ծովը… ու իրենք ընկնեն.
Օգնիր մեր անհավատությանը, Տե՛ր,
Օգնիր` հավատանք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ