Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՍԴ-ին գո­նե վա­րա­կի դեմ պայ­քա­րում չմե­ղադ­րեք

ՍԴ-ին գո­նե վա­րա­կի դեմ պայ­քա­րում չմե­ղադ­րեք
23.06.2020 | 01:17
Պատ­կե­րաց­րեք մի վի­րա­բույժի, ո­րը հի­վան­դի հա­րա­զատ­նե­րին նա­խա­պես խոս­տա­ցել էր, թե նրա ա­ռող­ջու­թյան հա­մար ա­մեն ինչ կա­նի, նշ­տա­րը վերց­րել ու խառ­նում է հի­վան­դի փո­րո­տի­քը՝ վնա­սե­լով բո­լոր օր­գան­նե­րը։ Այս­պես է նաև մեր երկ­րում, որ­տեղ իշ­խա­նու­թյունն ան­գամ նոր­մալ բժիշկ էլ չէ, իսկ հի­վան­դը՝ եր­կի­րը, ծայ­րա­հեղ ծանր վի­ճա­կում է։ Հան­րա­պե­տու­թյու­նով մեկ մո­լեգ­նում է վա­րա­կը, սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի բուր­գը օր օ­րի մե­ծա­նում է, իսկ իշ­խա­նու­թյան հոգ­սը կր­կին սե­փա­կան ա­թոռ­նե­րից կառ­չելն է։ Մինչ­դեռ ոչ վաղ ան­ցյա­լում իշ­խա­նու­թյունն իր ղե­կա­վա­րով վս­տա­հեց­նում էին, թե ի­րենք ա­թո­ռից կառ­չած չեն, երբ ժո­ղո­վուր­դը չու­զե­նա, ի­րենք իշ­խա­նու­թյուն լի­նեն, չեն լի­նի։ Իսկ այ­սօր նրանք չեն էլ նա­յում ժո­ղովր­դի ու­զել-չու­զե­լուն, հա­զար ու մի օ­րենք են խախ­տում, որ­պես­զի էլ ա­վե­լի ամ­րապն­դեն ի­րենց փա­փուկ ա­թոռ­նե­րը։ Ե­թե ժո­ղովր­դի, եր­կի­րը զար­գաց­նե­լու մա­սին եք մտա­ծում, ի՞նչ եք տա­րիու­կես ըն­կել ՍԴ-ի հետևից։ Դուք եր­կի­րը ոտ­քի հա­նե­ցիք, նրանք ձեզ խան­գա­րե­ցի՞ն։ Ժա­մա­նա­կին ՀՀԿ ԱԺ մե­ծա­մաս­նու­թյունն ու շատ բա­ներ էին նույն կերպ խան­գա­րում, հե­ռաց­րիք ձեր ճա­նա­պար­հից, ի՞նչ փոխ­վեց, որ հի­մա, ՍԴ-ի կազ­մը փո­խե­լով, հա­յաս­տան­ցին ապ­րի բա­րե­կե­ցիկ ու ար­ժա­նա­պա­տիվ։
Վա­րա­կի տա­րած­վա­ծու­թյամբ ու մա­հա­ցու­թյան թվով տա­րա­ծաշր­ջա­նում ար­դեն «մա­տի փա­թա­թան» ենք դար­ձել, մի բուռ ժո­ղովր­դին օգ­նու­թյան ձեռք են մեկ­նում մեզ­նից կրկ­նա­կի ու ե­ռա­կի շատ բնակ­չու­թյուն ու­նե­ցող եր­կր­նե­րը, ո­րոնք կա­րո­ղա­ցել են ա­ռանց դժոխ­քի անց­նել այս փու­լը, որ­տեղ երկ­րի ղե­կա­վա­րը չի հայ­տա­րա­րում, թե դժոխ­քում են ու միևնույն ժա­մա­նակ սահ­մա­նադ­րու­թյան կո­պիտ խախտ­մամբ խոր­հր­դա­րա­նին լծում ՍԴ ան­դամ­նե­րի հար­ցե­րը լու­ծե­լու «սուրբ» գոր­ծին։ Իսկ դուք ա­սում եք՝ պա­տե­րազմ է, ծպ­տուն մի հա­նեք, թո­ղեք իշ­խա­նու­թյու­նը պայ­քա­րի վա­րա­կի դեմ։ Բայց հա­մոզ­վա՞ծ եք, որ իշ­խա­նու­թյու­նը վա­րա­կի դեմ է պայ­քա­րում, թե՞...
Ե­րեկ ողջ օ­րը ի­րա­վա­բան­նե­րը բաձ­րա­ձայ­նում էին խոր­հր­դա­րան ներ­կա­յաց­ված Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի վե­րա­բե­րյալ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան կող­մից շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված նա­խագ­ծի հա­կա­սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան մա­սին։ Բայց օ­րենք­նե­րը շր­ջան­ցե­լու հար­ցում ո՞վ էր կաս­կա­ծում այս իշ­խա­նու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին։ Ա­վե­լին, ըստ այդ նա­խագ­ծի, ա­մեն ինչ թո­ղել են խոր­հր­դա­րա­նին, կա­ռա­վա­րու­թյունն ի­րեն դուրս է դրել գոր­ծըն­թա­ցից, այ­սինքն՝ օ­րենք ստեղ­ծող մար­մի­նը դառ­նում է օ­րենք խախ­տո­ղը։ Բայց է­լի զար­մա­նա­լի չէ, ո­րով­հետև այն պա­հին, երբ խոր­հր­դա­րա­նը լց­վեց տա­րա­տե­սակ կենտ­րոն­նե­րից ուղ­ղորդ­վող, կեն­սագ­րու­թյուն չու­նե­ցող մարդ­կան­ցով, ակն­հայտ էր, որ ա­մեն խել­քին փչածն օ­րենք է դառ­նա­լու։
Են­թադ­րենք, ՍԴ-ի կազմն էլ փո­խե­ցիք, հե­տո՞։ Ներդ­րում­նե՞ր են հո­սե­լու եր­կիր, տն­տե­սու­թյու՞նն է ոտ­քի կանգ­նե­լու, դու՞ք եք դառ­նա­լու պա­տաս­խա­նա­տու և ա­ռանց պարգևավ­ճար­նե­րի «նվի­րյալ­ներ», թե՞ հեր­թա­կան լծակն էլ գր­պա­նում ու­նե­նա­լով, ո­րո­շե­լու եք՝ ով է լի­նե­լու իշ­խա­նու­թյա­նը չս­պա­սար­կող, անհ­նա­զանդ հեր­թա­կան թի­րա­խը։ Չլի­նի՞ լրատ­վա­մի­ջոց­նե­րը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 9190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ