«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
26.06.2020 | 00:28

«Ինչ­պի­սի մեծ դե­րա­սան է մեռ­նում»,- ա­հա այս վան­կար­կու­մով մեր թվար­կու­թյան 68 թվա­կա­նին Հռո­մի կայսր Նե­րոնն ինք­նաս­պան ե­ղավ՝ կտ­րե­լով սե­փա­կան կո­կոր­դը: Նե­րոնն ա­ռա­ջին պո­պու­լիստն էր, որ պլե­բեյ­նե­րին դուր գա­լու և սի­րա­շա­հե­լու հա­մար ծաղ­րում, նվաս­տաց­նում և մահ­վան էր հասց­նում ան­գամ իր ու­սու­ցիչ­նե­րին, մտա­վո­րա­կան­նե­րին, ա­րիս­տոկ­րատ­նե­րին։
Նե­րո­նը, ե­թե հի­շում եք, նույ­նիսկ սե­փա­կան մո­րը սպա­նեց ու այ­նու­հետև պլե­բեյ­նե­րի առջև հռո­մեա­կան ներ­կա­յա­ցում բե­մադ­րեց, և ինքն էլ խա­ղաց այդ ներ­կա­յաց­ման մեջ։ Պլե­բեյ­ներն աստ­վա­ծաց­նում էին Նե­րո­նին, ո­րով­հետև նա ա­սում էր, թե ի­րեն­ցից մեկն է, ու որ Հռո­մում բո­լո­րը Նե­րոն­ներ են։ Բայց մի օր պլե­բեյ­նե­րի մեղ­քով այր­վեց Հռո­մը, և պլե­բեյ­նե­րը մե­ղադ­րե­ցին Նե­րո­նին, վս­տահ լի­նե­լով, որ նա է այ­րել տվել Հռոմն ու բար­ձուն­քից հիաց­մուն­քով նա­յել և տա­վիղ նվա­գել։ Չնա­յած փաս­տերն այլ բան են պն­դում, որ Հռո­մի մեծ հր­դե­հի օ­րը Նե­րոնն ան­գամ Հռո­մում չի ե­ղել, սա­կայն պլե­բեյ­նե­րին մե­ղա­վոր էր պետք, ու նրանք մե­ղա­վոր կար­գե­ցին Հռո­մի թիվ մեկ պո­պու­լիս­տին, ով հռո­մեա­ցի­նե­րի կեն­սա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու փո­խա­րեն զբաղ­ված էր հա­րատև դե­մա­գո­գիա­յով ու ար­դեն նող­կա­լի դար­ձած պո­պու­լիզ­մով։
Ի դեպ, պատ­մու­թյու­նը զար­մա­նա­լի բան է՝ այն կրկն­վե­լու սո­վո­րու­թյուն ու­նի։


Նաի­րա ԶՈՀ­ՐԱ­ԲՅԱՆ
ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և հան­րա­յին հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ

Դիտվել է՝ 2692

Մեկնաբանություններ