Որ Հայ առաքելական եկեղեցու պատմության առարկան վերջապես, երկար մլուլ տալուց հետո, խցանի նման դուրս թռավ ԼԳ ու ՏԲ պրոպագանդայի, սեռական դաստիարակության «նրբերանգների» տակ հայտնված հայոց դպրոցից` տրանսգենդեր Մելի մասին կինո նկարող ԿԳՄՍ-ի ու նրա «փառապանծ» նախարարի բորոտ ձեռքերով:
Հասկանալի է, Նիկոլն ու իր տերերը շատ նուրբ ճանապարհային քարտեզներով` քայլ առ քայլ «կոտրեցին» հայոց ամեն ինչը, այն ամենը, որ կոչվում էր հայի ինքնություն:
Սակայն ներեցեք, բացի նրանից, որ բոլորով` մտավորականությունը (եթե այդպիսին կա, որովհետև մտավորականության ամենալուրջ շերտերը հեղափոխության օրերին կանգնել էին «բաստիոնի» պատվանդանին` Նիկոլի կողքին և տարփողում էին` «հոգու սով»), հոգևորականները, որոնք այդպես էլ մի ձայն (հատուկենտ բացառությունները չհաշված) չհանեցին, երբ այսպես լլկվում էր հայ ոգին, հայ եկեղեցին պատ դառած չկանգնեցին` ասելու «ո՛չ» այս ամենին, նրանք իրենց հոտին չասացին` Երիքովը վայր նետելու, տապալելու համար երգում ենք, երգում ենք ամեն րոպե, ամեն ժամ. մինչ Երիքովի պատերը կընկնեն. որովհետև ոչ թե հակահեղափոխական պայքարով, բառերի այն խրձերով, որոնցից այսօր այրվում են մեր ականջները առավոտից մինչ երեկո` Նիկոլի սխալների նշումներով (դրանք առ ոչինչ են, եթե չասենք` էլ ավելի են ծառայում Նիկոլի կոչված անտի-հայի գովազդմանը, նրա հզոր լինելու «փառաբանությանը»), պետք էր Հոգու երգը երգել:
Եկեղեցին լուռ էր: Եկեղեցին չուներ ճանապարհային քարտեզ: Եկեղեցին չուներ անելիք: Կարծում եք հենց այնպես չէ, որ այսօր եկեղեցու դռները փակ են (չասեք` կորոնավիրուս է, դրա համար): Պատարագներն այսօր անց են կացվում առանց հավատավոր հոտի: Դա պատահականությու՞ն է, թե՞ նշան է Աստծուց` բոլորիս ուղղված, հասկանալու` ինչու է այդպես:
Ինչու այսօր էջմիածնական միաբանությունը` Վեհափառի գլխավորությամբ, առաջ չի գալիս... Ոչ, պետք չէ որևէ կոնդակ, որևէ ուղերձ ուղղված իշխանությանը, որևէ մեկին (գլոբալիստները շատ մեծ ծրագրով տապալել են, կոտրել են հավատի-հոգու դռները) և ուրեմն` ինչու՞ Վեհափառը առաջ չի գալիս և հայտարարում իր հոտի համար եռօրյա ծոմ` վասն հայոց ինքնության, վասն կորսվող հոգու, վասն հայոց Տան:
Ի վերջո հայ առաքելական եկեղեցու պատմությունն ընդամենը մի փոքրիկ դրվագ է մեր մեծ պատմության մեջ, որը, ինչքան էլ գլոբալիստներն ու ոմն Նիկոլ` յուր անհավատների թիմով փորձում է կանգնեցել, որպես Հոգու երթ (ինչը հաստատապես նրան չի հաջողվելու, որովհետև Հրամանատարը ինքը չէ), դրանից առաջ այնքան նմանատիպ նախապատրաստություններ եղան` «Նոր Հայաստան, նոր հայրապետ», Մայր տաճարի շինարարության չարտոնում, ԿԳՄՍ նախարարի անամոթ վերաբերմունք` առաքելական քահանայի նկատմամբ… չթվենք։ Մենք, բայց առաջին հերթին էջմիածնական միաբանությունը կուլ տվեցինք այդ ամենը:
Երբ ծոմ հայտարարելուն զուգընթաց հայոց Վեհափառը պետք է հայտարարեր` ապաշխարության ենք կանգնում` ինձնից սկսած, որովհետև ես ևս գուցե մեղքեր ունեմ, և օրվա իշխողը հենց դրանից կառչած է փորձում ծնկի բերել էջմիածնականներին, բոլորիս, որովհետւ հոգևոր հովիվները ևս մարդ են ու կարող են սխալներ թույլ տված լինել. ուստի` ապաշխարենք:
Հոգևոր միաբանները, մենք` իրենց հավատացյալ հոտը, լավ գիտենք չէ՞, որ, որքան էլ կարմիր`բոսոր լինեն մեր մեղքերը, Աստված կլվա դրանք, երբ մենք նայում ենք դեպ Իրեն. այդ ժամանակ աշխարհի` Նիկոլի, ուժը թուլանում է մեր մեղքերի նկատմամբ, ու նա այլևս անզոր է մեր մեղքերի վրա իր և գլոբալիստների «ճանապարհային քարտեզն» իրագործելու, որովհետև «զրույցը» մեր և Աստծո միջև է, իսկ ինքը, և ընդհանրապես, ցանկացած մեկը, առավել ևս անտի-հիսուս, այնտեղ անելիք չունի:
ՈՒզում եմ հարցնել` Զատիկից, Սուրբ Հարության տոնից այս կողմ, սիրելի, թանկագին Էջմիածինը ի՞նչ է արել` այս ցավոտ օրերին մեզ մխիթարելու, քով քովի հավաքելու, մեզ, իր հավատացյալ հոտի այս օրերի անելիքները բացատրելու. գուցե մարզ առ մարզ աղոթքի օրեր նշանակվեին, գուցե աղոթքի օրերին զուգահեռ` աղոթքի ընդհանրական «թեմա՞» նշվեր. ասվեր, ասենք` այս մի շաբաթը հարատևում ենք կորոնավիրուսով հիվանդների համար աղոթքում, մյուս շաբաթը` Արցախի, հաջորդ շաբաթը` իշխանությունների համար ենք աղոթում, որպեսզի Աստված այցելի նրանց, ցորենը որոմից զատի….
Չեմ դատում, չեմ դատապարտում. գիտեմ, որ միաբանները լուռ` իրենց խցերում անում են այս ամենը: Բայց գիտեմ նաև Աստծո կանչը.
-Որտեղ երկու-երեքը հավաքվեն իմ Անունով, ինչ խնդրեն, կստանան:
Որպես նվաստ, տկար, խոցված հավատացյալ հոտ, կարիքն ունենք այդ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔԻ… մի՛ խնայիր, ՏԵ՜Ր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ