Երկու դատավոր է առաջադրել իր թեկնածությունը Դատավորների ընդհանուր ժողովին՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար։ Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանի փոխանցմամբ՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածությունը առաջադրելու մասին դիմումներից մեկը ստացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից, մյուսը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանից։ Հուլիսի 31-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ էլ կընտրվի նրանց թեկնածուն։