Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գիտեն՝ գյուղացին հանցագործ է

Գիտեն՝ գյուղացին հանցագործ է
30.07.2020 | 22:36

Երևանի Կասյան փողոցի գյուղմթերքի շուկայի փակման որոշման դեմ կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող գյուղացիների մոտ ոչ ոք չիջավ: Տեղեկությունը ցուցարարներին փոխանցեցին ոստիկանները:


Տոնավաճառի ղեկավար Հայկ Բաղդասարյանը գյուղացիներին հայտնեց, որ իրենց հետ ոչ ոք չի գալու հանդիպման և հավելեց. «Մեր հարցն էլի մնաց: Ոստիկանությունը եկել է, ուզում է գործողություն կիրառել: Եկել էինք, որ պատասխան լսենք, ես չէի սպասում, որ այսպիսի բան կարա լինի, մեծ հույս ունեինք»: Գյուղացիներից մեկն էլ հավելեց. «Թող իրենք իջնեին, իրենց բերանով ասեին, որ մի բացեք, մենք էլ կթողնեինք կգնայինք Ռուսաստան, չնայած սահմանն էլ փակ է»: Մեկ այլ գյուղացի էլ հավելեց. «Գիտեն, թե գյուղացին հանցագործ է, ոստիկաններին բերել են, որ մեզ բռնեն, տանեն, լավ եք անում, շնորհակալություն էս կառավարությանը, շնորհակալություն այս երկրի ղեկավարությանը, որ այսպես լավ տեր է կանգնում գյուղացուն, շնորհակալություն, զգացված ենք»:

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ