Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ առ­կա է քա­ղա­քա­ցիա­կան բարձր գի­տակ­ցու­թ­յու­նը

Երբ առ­կա է քա­ղա­քա­ցիա­կան բարձր գի­տակ­ցու­թ­յու­նը
31.07.2020 | 01:15

Հար­գե­լի հայ­րե­նա­կից­ներ, բնակ­վե­լով Գեր­մա­նիա­յի Դաշ­նու­թյան Հես­սե­նի երկ­րա­մա­սում, ու­շա­դիր հետևում ենք Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կին` կապ­ված կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի տա­րած­ման ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ, ո­րի հա­մար չա­փա­զանց մտա­հոգ­ված ենք։
Ան­շուշտ գաղտ­նիք չէ այն փաս­տը, որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում Գեր­մա­նիան այն եր­կր­նե­րից է, ո­րը կա­րո­ղա­ցավ մեծ հա­ջո­ղու­թյամբ հաղ­թա­հա­րել հա­մա­ճա­րա­կի ճգ­նա­ժա­մը։ Իսկ այս­տեղ հարց է ծա­գում, թե ո՛րն է նման հա­ջո­ղու­թյան գրա­վա­կա­նը, և որ­տե՛ղ պետք է փնտ­րել դրա պատ­ճառ­նե­րը։


Կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ման ա­ռա­ջին դեպ­քը Գեր­մա­նիա­յում գրանց­վել է հուն­վա­րի 28-ին, իսկ ա­ռա­ջին մահ­վան դեպ­քը` մար­տի 8-ին: Այդ ըն­թաց­քում Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից ան­մի­ջա­պես ար­գել­վե­ցին բո­լոր խո­շոր մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ ո­րոնց թվում՝ Լայպ­ցի­գի մի­ջազ­գա­յին Գր­քի տո­նա­վա­ճա­ռը։ Սա­կայն հա­սա­րա­կա­կան կյան­քում որևէ զգա­լի սահ­մա­նա­փա­կում­ներ տե­ղի չու­նե­ցան:
Բայց երբ ար­դեն մար­տի 9-ին Գեր­մա­նիա­յի ողջ տա­րած­քում վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը հա­սավ ա­վե­լի քան հա­զա­րի, երկ­րա­մա­սե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը ձեռ­նար­կե­ցին ա­ռա­ջին խիստ սահ­մա­նա­փա­կում­նե­րը։ Ան­մի­ջա­պես փակ­վե­ցին բու­հե­րը, դպ­րոց­նե­րը, ման­կա­պար­տեզ­նե­րը, ինչ­պես նաև ե­կե­ղե­ցի­ներն ու մշա­կու­թա­յին կենտ­րոն­նե­րը։ Մի քա­նի օր անց փակ­վե­ցին նաև ռես­տո­րան­նե­րը, սր­ճա­րան­ներն ու ժա­ման­ցա­յին այլ կենտ­րոն­նե­րը։
Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի ողջ ըն­թաց­քում, բա­րե­բախ­տա­բար, Գեր­մա­նիա­յում չհայ­տա­րար­վեց պա­րե­տա­յին ժա­մի խիստ ռե­ժիմ: Սա­կայն երբ մար­տի 22-ին վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը հա­սավ 43000-ի, իսկ մահ­վան դեպ­քե­րը` 267-ի, երկ­րա­մա­սե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը դի­մե­ցին ա­վե­լի խիստ քայ­լե­րի։ Ժա­մա­նա­կա­վո­րա­պես փակ­վե­ցին մի­լիո­նա­վոր գեր­մա­նա­ցի­նե­րի աշ­խա­տա­տե­ղե­րը, կամ էլ աշ­խա­տան­քը տե­ղա­փոխ­վեց տուն (Home office), ար­գել­վեց ըն­տա­նի­քից դուրս մարդ­կանց ան­հա­տա­կան շփու­մը։ Թույ­լատր­վում էր տնից դուրս գալ միայն խիստ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում` գնալ խա­նութ, դե­ղա­տուն և այ­ցե­լել։ Բա­ցա­ռու­թյան կար­գով և հօ­գուտ բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան թույ­լատր­վում էր դուրս գալ զբո­սան­քի՝ մե­նակ կամ միայն ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հետ։


Հարկ է նշել, որ Գեր­մա­նիա­յում նույն­պես գտն­վե­ցին բնակ­չու­թյան ո­րո­շա­կի խմ­բեր, ո­րոնք հա­մա­ռո­րեն չէին են­թարկ­վում պա­րե­տա­յին ժա­մի սահ­մա­նա­փա­կում­նե­րի կա­նոն­նե­րին: Կա­ռա­վա­րու­թյու­նը ստիպ­ված ըն­դու­նեց ո­րո­շում՝ դրա­մա­կան տու­գան­քի են­թար­կել բո­լոր նրանց, ով­քեր խախ­տում էին պա­րե­տա­յին ժա­մի կա­նոն­նե­րը։ Այս­պես, հա­սա­րա­կա­կան վայ­րե­րում սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը չպահ­պա­նե­լու կամ խմ­բա­կա­յին հա­վա­քույթ­ներ կազ­մա­կեր­պե­լու դեպ­քում Հես­սե­նի երկ­րա­մա­սում դրա­մա­կան տու­գան­քը կազ­մում է 50-ից 500 եվ­րո, սնն­դի և սպա­սարկ­ման կենտ­րոն­նե­րում կա­նոն­նե­րը խախ­տե­լու դեպ­քում՝ 500-ից 5000 եվ­րո: Պա­տաս­խա­նատ­վու­թյան են են­թարկ­վում (1000 եվ­րո դրա­մա­կան տու­գանք) նաև այն ան­ձինք, ո­րոնք լի­նե­լով Կո­վիդ-19-ի վա­րա­կա­կիր, չեն հայտ­նում այդ մա­սին հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին:
Գեր­մա­նիա­յում կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի հա­ջո­ղու­թյան եր­կու հիմ­նա­կան պատ­ճառ կա­րե­լի է նշել. ա­ռա­ջին` գեր­մա­նա­կան ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը հա­մար­վում է աշ­խար­հում լա­վա­գույն­նե­րից մե­կը և երկ­րորդ՝ երկ­րի բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը ա­ռայ­սօր ցու­ցա­բե­րում է ոչ միայն լիար­ժեք պա­տաս­խա­նատ­վու­թյուն, այլև պա­րե­տա­յին ռե­ժի­մի խիստ կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լու քա­ղա­քա­ցիա­կան բարձր գի­տակ­ցու­թյուն:
«Մենք հա­մազ­գա­յին խիստ պա­րե­տա­յին ժամ չհայ­տա­րա­րե­ցինք, այլ հոր­դո­րե­ցինք մեր քա­ղա­քա­ցի­նե­րին ինք­նա­կամ մնալ տա­նը: Շատ այլ եր­կր­նե­րի նման, եր­կու ա­միս շա­րու­նակ ապ­րում էինք հա­սա­րա­կա­կան և մաս­նա­վոր կյան­քի խիստ սահ­մա­նա­փա­կում­նե­րի պայ­ման­նե­րում: Ել­նե­լով մեր ու­նե­ցած փոր­ձից՝ նման մի­ջո­ցա­ռում­ներն անհ­րա­ժեշտ և ար­դյու­նա­վետ են» (Ենս Շփան, Գեր­մա­նիա­յի Դաշ­նու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար)։
Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյան և երկ­րա­մա­սե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի միաս­նա­կան ջան­քե­րի և ար­դյու­նա­վետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, ինչ­պես նաև երկ­րի բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյան քա­ղա­քա­ցիա­կան բարձր գի­տակ­ցու­թյան շնոր­հիվ երկ­րում հա­ջող­վեց կա­սեց­նել ոչ միայն կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի տա­րա­ծու­մը, այլև նվա­զեց­նել վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը։ Այս­պես, ե­թե ապ­րի­լի 5-ին մեկ oրվա վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը 6000 էր, ա­պա ապ­րի­լի 19-ին դար­ձավ մինչև 4000, իսկ ար­դեն մա­յի­սի 5-ին հա­սավ 513-ի:


Հա­սա­րա­կա­կան բո­լոր վայ­րե­րում՝ մեծ թե փոքր, գիտ­նա­կան թե հա­սա­րակ բան­վոր, հայտ­նի դե­րա­սան թե եր­գիչ, քա­ղա­քա­պետ թե Բուն­դես­թա­գի ան­դամ, բո­լորն անխ­տիր և պար­տա­ճա­նաչ ձևով կրում են դի­մակ: Այս պատ­կե­րը նույն­չափ օ­րի­նա­կե­լի կար­գա­պա­հու­թյամբ կրկն­վում է ավ­տո­բուս­նե­րում, գնացք­նե­րում, սու­պեր­մար­կետ­նե­րում, կա­յա­րան­նե­րում և այ­լուր։
Ան­ժխ­տե­լի է նաև այն փաս­տը, որ Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյան և տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ձեռ­նար­կած բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը տվե­ցին ի­րենց ցան­կա­լի ար­դյուն­քը։ Ա­հա ին­չու մեկ ա­միս անց, ապ­րի­լի 20-ին, սկս­վեց պա­րե­տա­յին ժա­մի սահ­մա­նա­փա­կում­նե­րի նվա­զեց­ման ա­ռա­ջին փու­լը։ Ար­դեն թույ­լատր­վում էր ըն­տա­նի­քից դուրս ե­րեք ան­ձանց՝ հան­դի­պու­մը։ Իսկ դպ­րոց­նե­րում 9-րդ, 10-րդ և 12-րդ ա­վար­տա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին թույ­լատր­վեց հա­ճա­խել դպ­րոց՝ հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րի խիստ պահ­պան­մամբ։


Եվ քա­նի որ սահ­մա­նա­փա­կում­նե­րի նվա­զեց­ման երկ­րորդ փու­լում ևս վա­րա­կա­կիր­նե­րի քա­նա­կի զգա­լի աճ չգ­րանց­վեց, երկ­րա­մա­սե­րի իշ­խա­նու­թյուն­ներն ան­ցան սահ­մա­նա­փա­կում­նե­րի նվա­զեց­ման եր­րորդ փու­լին, թույ­լատր­վեց բա­ցօ­թյա սր­ճա­րան­ներ և ռես­տո­րան­ներ այ­ցե­լու­թյու­նը: Կարճ ժա­մա­նակ անց սր­ճա­րան­նե­րին ու ռես­տո­րան­նե­րին ի­րա­վունք տր­վեց հա­ճա­խորդ­նե­րին ըն­դու­նել նաև ներ­սում՝ խս­տա­գույնս պահ­պա­նե­լով սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը և հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րը: Յու­րա­քան­չյուր հա­ճա­խորդ պար­տա­վոր է հա­տուկ պատ­րաստ­ված թեր­թիկ­նե­րում գրան­ցել իր անձ­նա­կան տվյալ­նե­րը`ա­նուն, ազ­գա­նուն, հաս­ցե, հե­ռա­խո­սի հա­մար կամ էլ­գիր:
Հու­լի­սի 6-ի դրու­թյամբ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թի­վը հաս­նում է 198172-ի (այ­սինքն՝ երկ­րի 83 մի­լիոն բնակ­չու­թյան 0,24 %), ա­ռող­ջա­ցած­նե­րի­նը՝ 182667-ի (0,22 ), իսկ մահ­վան դեպ­քե­րը՝ 9093-ի (0,01%):


Սա ևս մեկ ան­գամ խո­սում է ոչ միայն Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյան և տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հետևո­ղա­կան աշ­խա­տան­քի, այլև երկ­րի բնակ­չու­թյան բարձր քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյան և օ­րի­նա­կե­լի կար­գա­պա­հու­թյան մա­սին։
Հաս­նե­լով նման հա­ջո­ղու­թյուն­նե­րի՝ երկ­րա­մա­սե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րը նույն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ շա­րու­նա­կում են հե­տա­մուտ լի­նել հա­սա­րա­կա­կան կյան­քի բո­լոր բնա­գա­վառ­նե­րում կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի կա­նոն­նե­րի պահ­պան­մա­նը, ին­չը նույն­պի­սի պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հարգ­վում և պաշտ­պան­վում է բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյան կող­մից։


Ա­գա­պի ՄԿՐՏ­ՉՅԱՆ
Մա­րի­նե ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Կա­րեն ՂԱՐՍ­ԼՅԱՆ
Գեր­մա­նիա, ք. Վիս­բա­դեն
Լու­սան­կար­ը՝ Ա­գա­պի Մկրտ­չյա­նի

Դիտվել է՝ 9930

Մեկնաբանություններ