Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել

Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել
17.09.2020 | 21:26

Երևանում սեպտեմբերի 14-ին գարդասիլի պատվաստումից հետո ամբողջական կուրացման ախտանիշով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ 2003-ին ծնված աղջիկը (անհատական տվյալները չենք հրապարակում՝ հաշվի առնելով նրա անչափահաս լինելը)՝ գրում է «Փաստինֆո»-ն:

Աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել նախնական տեղեկություններով՝ նյարդաբանական խնդիրներով, սակայն համապատասխան հետազոտությունների ենթարկելուց հետո, նյարդաբանական խնդիրներ չեն հայտնաբերվել։ Աղջիկը կուրացել է անմիջապես գարդասիլային պատվաստում ստանալուց հետո, որն անցկացվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկնիլիկայում։ «Փաստինֆո» լրատվականը կապ է հաստատել բժշկական կենտրոնի հետ, որտեղ այս պահին գտնվում է պատվաստումից տուժած աղջիկը։ Բժշկական կենտրոնի լրատվական բաժնից տեղեկացրել են, որ կուրացման ախտանիշով 2003-ին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը, անցել է համապատասխան հետազոտություններ, երկու հետազոտություններ նա կանցնի վաղը, որից հետո կտեղափոխվի այլ հիվանդանոց՝ հետազոտությունների և բուժման կուրսը շարունակելու համար:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ