Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

Արթուր Վանեցյան. Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս

Արթուր Վանեցյան. Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս
17.09.2020 | 21:29

Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: «Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի և մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում», - նշել է նա:

Վանեցյանի խոսքով՝ վարչապետն իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է։ «Մենք վստա՞հ ենք, որ արտաքին հարաբերություններում նույնպես չի իջնում այս մակարդակին: Վստա՞հ ենք, որ անվտանգության խնդիրներում նույնպես այս մակարդակն ու պատկերացումները չեն տիրում։ Ուրեմն՝ հակազդեցությունը պետք է լինի ոչ թե միջանձնային մակարդակում, այլ՝ համընդհանուր։ Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական», - ասված է Վանեցյանի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ