Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արսեն Ջուլֆալակյանը Արայիկ Հարությունյանին բանավեճի է հրավիրել

Արսեն Ջուլֆալակյանը Արայիկ Հարությունյանին բանավեճի է հրավիրել
17.09.2020 | 21:29

ԱԺ մանդատը վայր դրած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրել է ուղիղ եթերում բանավեճի: Facebook-ի իր էջում Ջուլֆալակյանը գրել է, որ բանավեճի է հրավիրում, «որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի»:

Նա հույս է հայտնել, որ Հարությունյանը կընդունի հրավերը: «Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Գուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։ Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․
Ես չէի ուզում, նա ստիպեց», - գրել է Ջուլֆալակյանը:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ