Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր հիմնադրած «Ապագա» կուսակցությունը սեփական թեկնածուին կառաջադրի 2023-ի նախագահական ընտրություններում:
Նա չի հստակեցրել, թե ով է լինելու կուսակցության թեկնածուն՝ չբացառելով իր մասնակցությունը: Դավութօղլուն ընդգծել է, որ ընտրություններին միայնակ են գնալու և դաշինք չեն կազմելու այլ ուժերի հետ: Նա նշել է, որ Թուրքիան համակարգային ճգնաժամի մեջ է և նոր մոտեցման ու փոփոխությունների կարիք կա: Համակիրների հետ միասին առաջնորդվելու են ընդգրկուն ժողովրդավարության սկզբունքով: «Մեր առաքելությունն է լինել ժողովրդի ձայնը», - ասել է Դավութօղլուն: