Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետն ընդունել է Թիան Էրլունին

Վարչապետն ընդունել է Թիան Էրլունին
24.09.2020 | 14:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ դեսպանի պաշտոնավարման տարիներին երկու պետությունների համագործակցությունը տարբեր ուղղություններով եղել է սերտ ու արդյունավետ: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Չինաստանի հետ գործակցությունն ընդլայնել ու առավել ամրապնդել:


Թիան Էրլունը ասել է, որ չինական կողմը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմամբ: Դեսպանի խոսքով՝ անցած տարիներին երկու պետությունների միջև աճել է առևտրաշրջանառությունը, ընդլայնվել են հումանիտար կապերը: Նա վստահություն է հայտնել, որ համագործակցության մեծ ներուժը կիրացվի առաջիկա տարիների ընթացքում, ինչի հիմքը Հայաստանի և Չինաստանի կառավարությունների կամքն է:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, առողջապահության, կրթական ոլորտներում համագործակցությանը և նոր ծրագրերի իրականացման հարցեր:

Դիտվել է՝ 613

Մեկնաբանություններ